Բջջային հավելվածները Չինաստանում-Հայաստանի համար մեծ շուկա

Սմարթֆոնները եւ պլանշետները շատ հարուստ երկրների շատ հարուստ մարդկանց համար դարձել են ավելին, քան պարզապես սարքավորումները. դրանք ավելի լայն կիրառում ունեն ամբողջ աշխարհի տարբեր երկրներում: Փաստորեն 2013թ.-ին Չինաստանը գերազանցեղ ԱՄՆ-ին եւ դարձավ կապի սարքավորումներ օգտագործեղ ամենախոշոր երկիրը ըստ`Flurry Analytics-ի: Flurry -ն գնահատում է, որ  2013թ.-ի փետրվարի վերջին Չինաստանում 246 մլն սարքավորում էր օգտագործվում` համեմատած ԱՄՆ-ի 230 միլլիոնի հետ:

Չինական հավելվածների շուկան զարգացավ եւ հասավ այն աստիճանի, ինչ հիմա է. մեծագույնը աշխարհում` ունենալով վաճառքի մեջ 870 տոկոսի աճ 2012թ.-ին: Չինաստանն իրենից ներկայացնում է  հավելվածների զարգացման համար շատ նպաստավոր եւ խոստումնալից միջավայր, ինչպես նաեւ նախագծողների կրեատիվ սթարթափերի զարգացման վայր:

Հայ դեվելոփերների համար - Չինաստանում ամեն ինչ բջջային է

Քանի որ Չինաստանի ինտերնետ օգտագործող հասարակության  25%-ից ավելին ինտերնետի հասանելիության համար օգտագործում է բջջային սարքավորումներ, ապա հավելվածների պահանջարկը իհարկե բարձր է:  Guohe-ի տվյալների համաձայն`   iPhone օգտագործողների 48 տոկոսը եւ  Android օգտագործողների  36 տոկոսը անցկացնում են օրական 2 ժամ հավելվածներ կիրառելիս:

Այնտեղ կա որոշ պատրաստակամություն վճարել սոֆթ արտադրանքի համար, սակայն այն դեռ զիջում է արեւմտյան տենդենցին:  Android օգտագործողների միայն 10%-ը եւ iPhone օգտագործողների միայն  32%-ն են ծախսում  ավելի քան 30$ իրենց սարքավորումների հավելվածների վրա: Քանի որ վճարելու պատրաստակամությունը բավականին ցածր է, շատ ընկերություններ ընտրում են եկամուտ ունենալու այլ տարբերակ եր: Մեկ հիմնական աղբյուր է “հավելվածի մեջ”  վաճառքը, որը պահանջում է օգտատերերից վճարել հավելվախի լրացուցիչ գործառույթների համար: Միջազգային մակարդակում դիտելիս սա թվում է եկամտի բավականին արդյունավետ աղբյուր:

Համաձայն սմարթֆոնների վերլուծաբան Distimo-ի  percent of Apple-ի հավելվածների շուկայի եկամտի 72 %-ը գալի է ոչ թե հիմնական հավելբածների վաճառքից, այլ հավելվածի մեջ լրացուցիչ ծառայությունների գնումներից: Սա տրամաբանական է. անվճար հավելված առաջարկելը ստեղծում է վստահություն եւ հետաքրքրություն, որն էլ հետագա գնումների համար հիմք կարող է ստեղծել:

Սկսե՛ք շուկայի ուսումնասիրությունից

Երկու կետ կարող եմ առանձնացնել, երբ ես խոսում են օտարերկրյա մոբայլ դեվելոփերների հետ Չինաստանի մասին.

  1. Նրանք շատ ոգեւորվում են հնարավորությունից
  2. Նրանք գրեթե ոչինչ չգիտեն շուկայի մասին

Եթե նրանք շատ են ուզում եւ հետաքրքրված են, այդ դեպքում ինչու՞ է այդքան դժվար եւ անհասկանալի թվում չինական շուկա մտնելը:

Առաջինը, նոր շուկան ուսումնասիրելիս դեվելոփերը սկսում է սկսում է լավագույն հավելվածների ուսումնասիրությունից Google Play-ում կամ Tunes App Store-ում: Սա աշխատում է աշխարհի դրեթե բոլոր շուկաների համար, բացի Չինաստանից: Երբ  Google Play-ը դոմինանտ է ամբողջ աշխարհում, քան թույլ խաղացող է համարվում Չինաստանում, որտեղ Android-ը կազմում է շուկայի գերակշռող մեծամասնությունը: Հիմնական բջջային վերլուծական ընկերությունները  (AppAnnie, Distimo, եւ այլն) հենվում են Google Play-ի տվյալների վրա, այսպիսով դրանք գրեթե չեն ասում ոչինչ Չինաստանի մասին:

Երկրորդ, նույնը նաեւ համակարգիչների շուկայում, Չինաստանը շատ է տարբերվում: Եթե դուք նայեք  Չինաստանում թոփ հավելվածներին, դժվարությամն կգտնեք օտար հավելված, դրանք հիմնականում ավելի գլոբալ հավելվածներն են, ինչպիսիք են օրինակ Facebook, Instagram, WhatsApp եւ այլն:

Սակայն օտարերկրյա դեվելոփերներն ունեն շատ հնարավորություններ Չինաստանում: Թոփ խաղերի շուկայում օտար ծրագրավորողները այդքան էլ հաջողակ չեն: Եւ հավելվածների շուկաների առումով էլ  օտար ծրագրավորողների համար ամեն ինչ բաց եւ ազատ է ավելի շատ քան համակարգիչների ծրագրերի շուկան: Համակարգիչների ոլորտում օտարերկրյա խաղեր ծրագրավորողները ստիպված են ներկայանալ տեղական չինացի թողարկողների կողմից, ովքեր սահմանափակում են իրենց մուտքը շուկա  (նայել the debacle between Blizzard & The9): Այսօր օտար ծրագրավորողը դեռ պետք է ներդրի իր ժամանակն ու ուժերը շուկան հասկանալու համար, սակայն նորմատիվ խոչընդոտներ գոյություն չունեն, ինչպես առաջ էր, այնպես որ ոչինի հետ չի կարող պահել հայկական տեխնոլոգիական ընկերություններին:

Wandoujia-ի App Index-ը ներկայացնում է, թե ինչ է կատարվում Չինաստանի անդրոիդի բարդ շուկայի վարագույրից այն կողմ

Չինաստանի բջջային լանդշաֆտը կարող է բավական շփոթեցնող լինել, հատկապես երբ խոսքը վերաբերում է Android-ին:  Երբ աշխարհի մեծ մասը այս կամ այլ կերպ հակված է  Google Play-ին, Չինաստանն ունի տասնյակ այլ  Android հարթակներ, հետեւաբար վիճակագրություն եւ թրենդներ արձանագրելն այս դեպքում ավելի դժվար է դառնում, հատկապես ոչ տեղի ծրագրավորողների համար: Բարեբախտաբար այսպիսի հարթակներից մեկ` Չինաստանի թոփ անդրոիդ հավելվածների շուկան`  Wandoujia-ն, այժմ օգնում է անգլախոս ծրագրավորողներին չինական անդրոիդի բարդ աշխարհում: Ընկերությունն այժմ թողարկում է  China App Index կոչվող մի վերլուծություն, որը պարունակում է ամեն ինչ սկսած թոփ մոբայլ թրենդներից մինչեւ ամենահայտնի եւ արագ աճող խաղեր եւ հավելվածներ: Դուք կարող եք  գրանցվել եւ ստանալ նամակներ այստեղ  եւ կարող եք ներքեւում տեսնել առաջին վերլուծությունը 2013թ.-ի հունիսի համար.

Չինացի ծրագրավորողները կենտրոնացած են մոբայլի վրա

Չինաստանում չինացի մրցակիցները կարող են նույնիսկ ավելի մեծ առավելություն ունենալ հավելվածների շուկայում, քանի որ մշակութային ազդեցությունը եւ տարբերությունները այս շուկայում նույնիսկ ավելի կարեւոր են, քան սարքավորումների շուկայում: Արդեն կան բավական ուժեղ չինական հավելվածներ ստեղծող ընկերություններ, ինչպիսիք են  Baidu եւTencent եւ որոշ զարգացման փուլում գտնվողներ, ինչպես օրինակ Chengdu-ն: Սկզբից դրանք հիմնականում կենտրոնանում են տեղական մեծ շուկայի վրա, սակայն այն հիմնականում առաջնորդում է դեպի աճող արտահանման շուկան:  Օրինակ, այն փաստը, որ չինացի սպառողները կիրառում են աշխատանքային եւ կրթական հավելվածներ, կարող է ոգեւորիչ լինել չինացի ծրագրավորողների համար. նրանք կարող են ստեղծել նորարարական հավելվածներ, որոնք հետագայում կտարածվեն եւ պահանջարկ կվայելեն ամբողջ աշխարհում: