Հարցազրույց X-Tech ընկերության նախագծի ղեկավար Հովհաննես Աղաջանյանի Հետ

iTechnology.am-ի ապրիլ ամսվա համարը նվիրված է բջջային հավելվածների մշակմանը: Մինչ մենք փնտրում էինք բջջային հավելվածներ ծրագրավորող հաջողակ մասնագետների, հանդիպեցինք X-TECH ընկերությանը, որը զբաղվում է վեբ, բջջային եւ խաղերի դիզայնով եւ ծրագրավորմամբ: Բացի այդ ընկերությունը  ստեղծում է Kinect տեխնոլոգիաներ եւ Leap Motion հավելվածներ:

Մեր ընթերցողները կհիշեն iTechnology.am -ի դեկտեմբերի թողարկումից, որ  CityBugs-ը` X-TECH թիմի նախագիծը հաղթեց <<Նորարարություն>> անվանակարգում  ԱրմՆեթ 2012 մրցանակաբաշխության ժամանակ: Նախագիծը, որ ֆինանսավորվում է  Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից, ուղղված է գտնելու եւ լուծում տալու Երեւանում մի շարք կարեւոր խնդիրների:
Citybugs.am-ը սոցիալական հարթակ է, որը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում  հասարակ քաղաքացիներին բարձրաձայնել քաղաքի կարեւոր խնդրիների մասին:

Ե՞րբ է X-TECH պատրաստվում է ներկայացնել Citybugs նախագծի բջջային տարբերակը: Այս եւ այլ հարցեր iTechnology.am-ն ուղղում է երիտասարդ, ստեղծագործ մասնագետ Հովհաննես Աղաջանյանին, ով X-TECH ընկերության նախագծի ղեկավարն է: Այսպիսով վայելեք հաճելի եւ համապարփակ զրույցը Հովհաննեսի հետ, ով, հաստատ, շատ բան ունի պատմելու երիտասարդ մասնագետներին:

iTechnology.am: Նախ շնորհավորում ենք ԱրմՆեթ 2012 մրցանակաբաշխությանը <<Նորարարություն>> անվանակարգում հաղթելու համար: Կարո՞ղ եք պատմել, թե ինչ նպատակներ եւ ապագա պլաններ ունի CityBugs.am-ը հիմա:

Հավհաննես Աղաջանյան: Հենց սկզբից մենք մտածում էինք ինչ-որ լավ բան անել մեր հասարակության համար: Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են շատ տարածված, հասարակությունն ինչ-որ ձեւով կախված է համացանցից եւ սոցիալական ցանղերից : Այսպիսով մեր նախագիծը հասարակական բնույթ ուներ, որը պիտի լավ ազդեցություն ունենար հասարակության կյանքի վրա: Մենք ստեղծեցինք  CityBugs-ը, որպեսզի այն կամուրջ լինի հասարակության եւ կառավարող մարմինների միջեւ: Մեր համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ սկսվեց հենց  Հեքըթոն [ՅԱՆ] Եւրեւան -2011 մրցույթից, որտեղ մենք արժանացանք ժյուրիի հավանությանը: Այս հաջողության այլ ապացույցներ էին նաեւ  Տարվա Լավագույն Ինտեգրատոր եւ Լավագույն Մուլտիմեդիա Նախագիծ մրցանակները GITI 2012 մրցույթին:

Այս տարի մեր նախագիծը ներակայցվեց Cebit համաշխարհային ցուցահանդեսին: X-TECH ընկերության հիմնադիր, տնօրեն Արման Աթոյանը մասնակցեց այս միջոցառմանը Գերմանիայի Հաննովեր քաղաքում: Այս մասնակցության շնորհիվ մենք ստացանք մի շարք պատվերներ արտասահմանից: Մեր հաջորդ քայլը  Հայաստանի մյուս մեծ քաղաքներին (Արմավիր, Գյումրի, Վանաձոր)ինտեգրել է այս նախագծին:


iTechnology.am. Շատ ծրագրովորողների կարող են վեբ կայքեր եւ բջջային հավելվածներ ստեղծել, սակայն չեն անում` վախենալով համապատասխան շահույթ չունենալուց: Ձեր դեպքում ինչպե՞ս դա անդրադարձավ  Citybugs.am նախագիծը ստեղծելու վրա: Արդյո՞ք նախատեսում եք շահույթ ստանալ ապագայում:
Հավհաննես Աղաջանյան. Նախագիծը հենց սկզբից եղել է շահույթ չհետապնդող ծրագիր: Այն անվճար է ամբողջ Հայաստանի համար: Այժմ մենք նույնիսկ գովազդի առաջարկներ ունենք, քանի որ կայքը բարձր դիտողականություն է գրանցում: Սակայն մենք գովազդ չենք տեղադրում: Դա մեր քաղաքականությունն է: Իսկ շահույթ ունենալու ծրագիր այս նախագծի համար, օրինակ, կարող է լինել օտար քաղաքներին նախագիծը վաճառելը որպես վեբ հավելված: Սակայն Հայաստանի համար այն անվճար է առանց գումար վաստակելու որեւէ ակնկալիքով:
iTechnology.am. Այժմ Citybugs.am վեբ կայք է: Քանի որ  iTechnology.am-ի այս համարը նվիրված է բջջային հավելվածներին, ապա ի՞նչ կասեք  նախագծի բջջային հավելված ունենալու մասին:


Հավհաննես Աղաջանյան. Բջջային հավելվածները հասանելի կլինեն մյուս քաղաքների ինտեգրումից հետո , քանի որ նախագիծը փոփոխությունների փուլում է: Հիմա մենք ունենք հավելված  Android օպերացիոն համակարգի համար, նաեւ մշակել ենք ինչ-որ բան iOS-ի համար: Սակայն միայն ամբողջական մշակումից հետո դրանք կներկայացվեն հանրությանը:

iTechnology.am.Դուք նախընտրում եք  HTML5 թե՞  Native ծրագրավորում :
Հավհաննես Աղաջանյան:Մենք ունենք 
 HTML5 տարբերակ, բայց քանի որ մենք պիտի լուծենք կոնկրետ խնդիրներ, մենք նախընտրում ենք լրիվ նեյթիվ ծրագրավորում:

iTechnology.am. X-TECH ընկերությունն այսօր ամենաարագ զարգացողներից մեկն է Հայաստանում: Ինչպիսի՞ նախագծեր եք իրականցնում  X-TECH-ի շրջանակներում: 

Հավհաննես Աղաջանյան. Մեր պորտֆոլիոն պարունակում է տարբեր տեսակի նախագծեր: Մենք արդեն ստեղծել ենք ավելի քանի 150 վեբ կայքեր: Բացի այդ մենք կենտրոնացած ենք խաղերի ստեղծման, բջջային հավելվածների եւ այլ ոլորտների վրա:

317629_259819717392822_851512142_n

iTechnology.am. Արդյո՞ք կարծում եք, որ բջջային հավելվածների ոլորտը խոստումնալից է, թե այն պարզապես ամբողջի մի մասն է ընդամենը: 
Հավհաննես Աղաջանյան  Սա մի ոլորտ է, որը կյանքն ավելի հեշտ է դարձնում: Բայց ես կարծում եմ, որ բջջային հավելվածների զարգացումն անցյալում է, եւ ապագան պետք է կառուցել  Kinect լուծումների հենքի վրա: Կարծում եմ` պետք է միշտ ավելի առաջ մտածել:

iTechnology.am. Մեր ընթերցողներից շատերը երիտասարդ մասնագետներ են Հայաստանից: Որպես ՏՏ ոլորտում փորձ ունեցող մասնագետ ի՞նչ եք կարծում` սա խոստումնալից ոլորտ է, եւ արդյո՞ք  ունեք խորհուրդներ: 
Հավհաննես Աղաջանյան. Ուղղակի իմ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ մասնագետը պետք է ամեն ին անի օգտագործողի տեսանկյունից: Ապա կարող եմ ավելացնել, որ ես միշտ նորարարությունների կողմակից եմ: Իհարկե, նորարարական գաղափարները միշտ սկզբից քննադատվում են, երբեմն դրանց վրա նույնիսկ ծիծաղում են, սակայն դրանք այն գաղափարներն են, որոնք հետո գրավում են աշխարհը եւ դառնում հայտնի: Այսպիսով, ես նախընտրում են ոչ ստանդարտ մոտեցում, որն, իմ կարծիքով, կարեւոր է ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար:
Նաեւ խորհուրդ կտամ երիտասարդ մասնագետներին զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտությունները: Այստեղ մարդիկ, կարծես թե, նախընտրում են աշխատել ավելի շատ մեկ ուրիշի ընկերությունում, քան հիմնել սեփականը: Սա հատկապես ճիշտ է ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Իմ կարծիքով այս տեսակետը պետք է փոխվի:

iTechnology.am. Շնորհակալություն Հովհաննես, iTechnology.am-ը քեզ եւ քո թիմին մաղթում է նորանոր հաջողություններ: