HTML5 թե տեղական ծրագրեր…Այս է խնդիրը

Կա մի հարց, որ մենք հաճախ լսում ենք, երբ հաճախորդերը ուզում են զարգացնել բջջային ծրագրերը: Ո՞րն է ավելի լավ. HTML5 ցանցային տեխնոլոգիաները՝ ցանկացած սարքավորման միանալու կարողություններով, թե՞ սարքավորման մայր լեզուն իր ամբողջ ներուժով:

Որոշում կայացնել միայն այն հիմքի վրա, թե քո ընտրությունը քանի կողմեր ունի հեշտ բայց ոչ միշտ խելացի որոշում է: Դրա փոխարեն քո որոշումը պիտի համապատախան լինի քո ընկերության ռազմավարական նպատակների հետ: Այլ գործոնները ներառում են թիրախային ունկնդիր, օգտվողների պրոֆիլնեը և զարգացման հասանելի ռեսուրսներ:

Օրինակ, մեծ ընկերությունը կարող է ցանկանալ բոլոր սարքավորումների առկայությամբ մտնել բջջային շուկա, մինչդեռ սկսնակը կարող է ավելի փոքր ներդրում անել: Այս դեպքերում ցանցային տեխնոլոգիաները լավագույն ընտրությունն է: Այլ դեպքերում, երբ թիրախային ունկնդիրը շատ մասնագիտական է, ապա մայրենի լեզվով լուծումները ամենահարմարն են: Եթե ծրագիրը ընկերության աշխատղների համար է, որ օգտագործեն շարժական տեսախցիկ կամ ակսելերոմետր, ապա մշակումը պիտի սահմանափակվի սարքավորման մեկ բրենդով և մեկ հատուկ տարբերակով՝ մշակումը իջեցնելով մեկ լեզվի:
Այսպիսով, ո՞րն է ամենահարմարը: Նույնիսկ Շեքսպիրն էր դժվարանում այս հարցին պատասխանել:

Ինձ համար դա ցանցայինն է:

Ցանցային լուծումը կարող է օգտվել բոլոր տեսակի տեխնոլոգիաներից, ներառյալ HTML5, CSS3, JavaScript-ի նոր թողարկումները և շատ այլ հմտեություններ, որ գրեթե բոլոր ծրագրավորողները տիրապետում են: Բայց սարքավորման մայրենի լեզուն օգտագործելը ամեն բան հնարավոր է դարձնում:

HTML5-ը նոր տեխնոլոգիա է, որ թույլ է տալիս մշակղներին ցանցի վրա հիմնված հարուստ  ծրագրեր, որ կաշխատեն ցանկացած սարքավորման կամ հարթակի վրա, եթե այն ճիշտ է նախագծված: Շատերը կարծում են այն կպահպանի ցանցը՝ տեղական ծրագրերը կատարյալ դարձնելով: Բայց ես համաձայն չեմ: Ես կարծում եմ երկուսի համար էլ տեղ կա: Բայց մշակող ընկերությունների համար պարզ գործարարական իրողություններ գոյություն ունեն: Եթե դուք Հայաստանում եք, և մտածում եք, թե որ ուղին ընտրեք, ապա պատասխանը պարզ է: Ահա մի քանի հիմնական իրողությունները:

  1. Երկրում շատ քիչ պատրաստված մասնագետներ և ռեսուրսներ կան: Եթե նույնիսկ դուք պատրաստեք անձնակազմի անդամներին, ապա շատ հնարավոր տարբերակ կա, որ նրանք կտեղափոխվեն մի այլ ընկերություն, քանի որ այնտեղ ավելի լավ կվճարվեն, կամ հնարավորություն կունենան Հայաստանից դուրս աշխատանք գտնելու:
  2. Երբ դու նախագծում ես մի խաղ կամ միացել ես հատուկ կոդավորմամբ մի ծրագրի, ապա պետք է ուշադիր կարդաս ներքևում: Բիզնես ծրագրերը լրիվ այլ տեսակի են տարբեր ակնկալիքներով և գործառույթներով:
  3. Ավելի շատ բաց աղբյուրներ կան HTML5-ի օրինակներում և ավելի լայն շրջանակներ են հասանելի, քան մայրենի լեզվով արտահայտվելու հնարավորություններն են: HTML-ի որոշ շրջանակներ ունեն փոքր վճար, սակայն ավելի շատ դրանք անվճար են և բարելավվում են մեծ ցանկությամբ լցված և տաղանդավոր ծրագրավորողների խմբերի կողմից:
  4. Ամենակարևորը, քանի որ Հայաստանում սահմանափակ է ներդրվող գումարը, ապա դու պիտի ընտրես հնարավորությունների այն հարթակը, որով դու կկարողանաս անել քո բիզնեսը քիչ ներդրումներով և հնարավորինս քիչ ժամանակամիջոցում:

Հիմա եթե դու app ծրագրերի ստեղծելու և շահույթ ունենալու բիզնեսի մեջ ես, իմ գումարը  HTML5-ում է և ահա հինգ տեխնիկական կարևոր պատճառներ.

#1 - Սարքավորման չափերը մշակման արտահայտման հնարավորությունները չափից շատ են.


Մի ժամանակ ամեն ինչ այնքան հեշտ էր, օգտվողն ուներ մի գրասեղան, մի համակարգիչ կամ լափթոփ, և հնարավոր է մի iPhone: Այժմ ավելի ընդլայնված հեռախոսներ են, պլանշետներ, փոքր պլանշետներ: Հիմա Kindle-ի էլ. գրքերի reader-ները և Մայքրոսոֆտից այլ սարքավորումներ ներխուժում են շուկա: Ընդամենը նայեք վերևում նկարի ֆիզիկական չափսերին և պատկերացրեք, որ յուրաքանչյուր սարքավորմանը պետք կլինի միայն ծրագրավորված նախագիծ:

Այս ամենը <<գիշերվա սարսափ>> մշակողների պատճառով է… և ավելի վատ է լինելու: Բացի նրանից, որ չափսերն են տարբեր, լրիվ տարբեր կլինեն սարքավորումների ծրագրերն ու լեզուները: Apple iOS-ի սարքավորումների համար դա Objective C-ն է, Android-ի համար Java-ն է, Microsoft-ի համար .NET-ն է:
Այսպիսով Ֆեյսբուքը միացել է մայրենի զարգացմանը իր ծրագրերի համար, բայց եթե դու ունես իրենցի նման զարգացման բյուջե, ես առաջարկում եմ շարունակել կարդալ և ավելի բաց լինել ցանցային ծրագրերի նկատմամբ:

Լուծում. Արագ արձագանքող ցանցային նախագծում: Դուք երևի շատ կլսեք այս մասին մոտ ապագայում, եթե դեռ չեք սկսել: Սա մի ընդարձակ թեմա է, որն էլ ինքնին մի ամբողջական հոդված է: HTML5-ը և մյուս բոլոր ծրագրերը՝ CSS3, JavaScript և նույնիսկ JQuery, աշխատում են միասին, որ ստեղծեն ցանցային ծրագրավորում՝ մի ավելի լավ լուծում: Այսպսով ահա մի հոդված, որ կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ: Read More Here

#2 HTML5-ը և սմարթֆոնները դառնում են ավելի հզոր

Աշխարհի բնակչության 70%-ը ունի բջջային հեռախոս, իսկ 7%-ն արդեն բջջայինով միացել է ինտերնետին: Շատ շուկաներում բջջային ցանցի օգտագործումը կգերազանցի ավանդական ցանցի օգտագործմանը առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

Եթե երեք տարի հետ նայենք, HTML5 ծրագիր ստեղծելը ավելի լավ ընտրություն չէր, քան հիմնական բովանդակությամբ ծրագրերը: Այսօր մայրենիի և HTML5-ի միջև ճեղքը նեղացել է, քանի որ HTML5-ի ծրագրերն աշխատում են շատ լավ: Առաջիկա մեկ կամ երեք տարում այդ ճեղքն էլ ավելի կնեղանա: Այո, մայրենիի դերակատարումը ավելի լավը կլինի, բայց ոչ շատ:

#3 Տարբերություն կա Խաղային ծրագրերի և Բիզնես ծրագրերի սպառողների մեջ

Եթե դուք մի ծրագրի սպասռող ունեք, և դա ձեր բիզնեսի համար վճռական չէ, այդ դեպքում մայրենին կարող է ավելի լավ ընտրություն լինել: Փաստորեն, եթե դուս ունեք անսահմանափակ կամ շատ առատ բյուջե, այդ դեպքում դուք միշտ կարող եք  համարել, որ մայրենին 10-15%-ով ավելի լավ է: Որքանով դուք ավելի գործնական լինեք ձեր ծրագրերը մշակելուց, HTML5-ը այնքան ավելի լավ ընտրություն կդառնա: Սա հատկապես ճիշտ է, եթե ձեր բյուջեն սահմանափակ է, դուք սկսնակ եք, դուք կարիք ունեք հովանավորման և պիտի մշակեք ավելի քան մեկ ծրագիր:

#4 HTML5-ի տեղական պահեստավորում և ցանցից դուրս տվյալների բազա

Սա կաող է չթվալ լավագույն պատճառը ընտրելու ցանցային այլ ոչ թե մայրենի ծրագրեր, այդուհանդերձ սա ամենակարևորն է: Փաստորեն ես առանց դրա ցանցային ծրագրին այդպես չէի կոչի: Եթե HTML-ն ստեղծվել է PHP-ի կողմից և ուղարկվել է ինտերնետ, այդ դեպքում դա վեբ կայք է, բայց ոչ ծրագիր: HTML5-ը տալիս է ձեզ լրիվ ցանցից դուրս կիրառություն (ձեր հեռախոսը միացած չէ ինտերնետին)՝ պահեստավորելով HTML-ն սարքավորման մեջ, բացի այդ ունի գրելու և կարդալու տեղական տվյալների բազա, ինչպես մայրենի լեզվով ծրագիրը: Եթե դուք ծանոթ չեք տեխնոլոգիաներին, ապա google-ում գրեք և ուսումնասիրեք կամ ավելին կարդացեք այստեղ:  Read More Here.

#5 Դուք կարող եք ընտրել լավագույն աշխարհները HTML5 + PhoneGap = Native App

Ես լավագույնը պահել էի վերջի համար: PhoneGap-ը ամենամեծ գաղտնիքն է, որ մայրենի լեզվով արտահայտվելու միջոցներ մշակողները արհամարհում են: Մտացեք PhoneGap-ի մասին որպես բջջային շրջանակ, որը թույլ է տալիս ցանցային մշակողներին դեպի մայրենի բոլոր թիրախային ունկնդիրներ միայն մեկ կոդի բազայով՝ ամրացրած ցանցային ծրագիրը նախօրոք նախագծված մայրենի լեզվով ծրագրի մեջ: Սա բջջային ծրագրի մի բաց աղբյուր է Nitobi-ի կողմից արտադրված, որը գնել է Adobe Systems-ը:

PhoneGap-ը այժմ հովանավորում է հետևյալ օպերացիոն համակարգերի զարգացումը՝ Apple iOS, Google Android, HP webOS, Microsoft Windows Phone, Nokia Symbian OS, RIM BlackBerry and Tizen. Վերջին տարբերակների հովանավորությունը, ինչպիսիք են BlackBerry 5 and 6 and Windows Phone 7, իրականցվում են հիմա: Bada (օպերացիոն համակարգ, որ օգտագործվում է Samsung Wave S8500-ի կողմից )-ի հովանավորումը շուտով կլինի:

Եթե PhoneGap-ը նորություն է ձեզ համար, կամ եթե դուք տեսել եք այն որպես պարզ բաց ծրագրային աղբյուր, ստուգեք նորից: Adobe-ը ներդնում է իր ժամանակը և գումարը ծրագրի մեջ, որպեսզի բոլորից օգուտ ունենա:
Կարդացեք ավելին PhoneGap-ի մասին:

 

This post is also available in: անգլերեն