Վեբ հավելվածի ծրագրավորման լավագույն տարբերակը՝ շարժական JQuery

jQuery

Ի՞նչ է շարժական jQuery-ն

Շարժական jQuery-ն հենք է  շարժական վեբ կայքեր, շարժական վեբ հավելվածներ ստեղծելու համար, սակայն կարող է նաեւ օգտագործվել նեյթիվ հավելվածներ ստեղծելու համար, եթե կիրառվեն այնպիսի գործիքներ, ինչպիսին է, օրինակ,  PhoneGap-ը: Շարժական jQuery-ի օգնությամբ դու կարող ես նույնիսկ ստեղծել  համակարգչի էկրանի հավելվածներ (desktop apps): Մի խոսքով, շարժական  jQuery-ն օգտագործողի ինտերֆեյս հենքն է (user interface framework ): Այն օգտագործում է  jQuery-ի հիմնական հենքը, բայց սա չի նշանակում, որ այն ուղղակիորեն փոխարինում է դրան: Դրա վերեւում  UI հատվածն է:
Շարժական jQuery-ն հենք է, որը վեբ հավելվածների փորձը բերում է բջջային սարքավորումներ, հատկապես touch ինտերֆեյսներով: Սա շատ հեշտ եւ բազմահարթակային գործիք է, եւ այն օգտագործում է միայն HTML5 ստանդարտ կոդը: Այստեղ կարեւոր է նշել, որ ինտերֆեյսը որոշելու համար, մենք օգտագործում ենք միայն իմաստային HTML5 կոդ: Ոչ մի JavaScript կոդ կամ jQuery կոդ պետք չէ: Պետք չէ սխալ հասկանալ. սա չի նշանակում, որ դու երբեք չես օգտագործելու JavaScript կամ  jQuery շարժական վեբ հավելված ստեղծելու համար: Քեզ դա պետք կգա, եթե ցանկանաս ստեղծել տիպիկ JavaScript լուծումներ, ինչպիսին է, օրինակ, բովանդակության դինամիկ բեռնումը: Սեղմի՛ր այստեղ շատ հատկանիշների դեմո տարբերակի համար:

Շարժական jQuery-ն իրոք բազմահարթակային է

Տեսնել հարթակներն այստեղ

Բազմահարթակային լինելը այն ամենակարեւոր կրիտերիաներից է, որը մենք փնտրում ենք վեբ հավելվածի լուծում ընտրելիս:  Շարժական jQuery-ն ժամանակակից համակարգիչների, սմարթֆոնների, պլանշետների եւ այլ սարքավորումների համար ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները: Շարժական jQuery-ն կարող է օգտակար լինել հետեւյալ պայմաններում.

  • Էկրանի տարբեր չափսեր,
  • Տարբեր համատեղելիություն HTML5-ի եւ CSS3-ի համար,
  • Նոր հարթակների ներմուծում մի քանի ամիսը մեկ անգամ ( Windows 8, Firefox OS եւ BlackBerry 10 նորություններ կանեն 2013-ին);
  • Պաշտպանում է քեզ հաքերային շատ հարձակումներից, եւ թարմացնում է յուրաքանչյուր անգամ, երբ նոր բրաուզեր է հայտնվում:

Շարժական jQuery-ն Հեշտ Օգտագործելի է

Սկզբից փորձի՛ր ստեղծել շարժական JQuery ինտերֆեյս՝ օգտագործելով անվճար կոդ-խմբագիրը LeanIT.am-ում: Դու կտեսնես, որ կարող ես սկսել մոդելավորել քո նախագիծը LeanIT.am-ում մի քիչ փնտրելուց հետո.

Եթե գիտես հիմնական HTML,  ապա քեզ շատ ավելի հեշտ կլինի շարժական jQuery-ի հետ, քանի որ այն tag-երով կառավարվող է: Այն տարբեր է մյուսներից, օրինակ  Sench Touch-ը, որը լիովին JavaScript կոդավորմամբ է արված:

 

 Շարժական jQuery-ն Ունի Համայնքային Ուժեղ Ապահովում

Մեկ այլ պատճառ, որ շարժական  jQuery-ն շատ լավ տարբերակ է հայկական ՏՏ արդյունաբերւթյան համար, այն է, որ շարժական  jQuery-ի շուրջ կա հզոր համայնք եւ էկոհամակարգ: Դրա մեծ մասն անվճար է եւ օգնում է սովորել եւ տեղակայել քո հավելվածը շատ արագ: Բացի գրքերի լայն ընտրությունից, Resources-ում հասանելի են  Apps & FrameworksPluginsExtensionsToolsThemesArticles & Tutorials  աղբյուրները իրենց ամբողջ հարմարավետությամբ:

 

Շարժական jQuery-ն Ունի Ներսում Թեմայի Կառավարման Համակարգ

Շարժական jQuery-ն ունի մի քանի հենց ծրագրի ներսում թեմաների ստեղծման տարբերակներ, որոնք կարող ես օգտագործել: Դու կարող ես նաեւ առցանց փորձել theme roller-ը քո սեփական թեման ստեղծելու համար  CSS-ի կամ HTML-ի շատ քիչ իմացությամբ: Պարզապես նայի՛ր հասարակ ինտերֆեյսին.

Շարժական jQuery-ն Ուսումնասիրելու Համար Հավելվածների Հրաշալի  Հավաքածու Ունի

Հարյուրավոր տարածված վեբ կայքեր եւ հավելվածներ կան՝ ստեղծված շարժական jQuery-ով: Դու կարող ես ուսումնասիրել դրանցից շատերը jQM Gallery-ում: Սա քեզ թույլ կտա տեսնել, թե ինչ հնարավորություններ կան: Այն կարող է քեզ նույնիսկ գաղափար տալ նոր հավելված ստեղծելու համար: Հայաստանի ՏՏ ոլորտի համար, իհարկե, կարեւոր է համաշխարհային մոտեցումներ փնտրելն ու ծանոթանալը:

 

Ամենակարեւորը. շարժական jQuery-ն ԱՆՎՃԱՐ է

Նկատի ունենալով շատ ընկերությունների սահմանափակ բյուջեն՝ jQuery-ն առաջարկում է անվճար եւ  ուժեղ տարբերակներ, որոնք գնալով ավելի ու ավելի են տարածվում աբողջ աշխարհում: Հայկական ՏՏ ընկերությունները պետք է համընթաց գնան աշխարհի հետ եւ օգտագործեն այս անհավատալի լուծումը:

This post is also available in: անգլերեն