Լավագուն նեյթիվ հավելվածը՝ LiveCode

2013թ.-ի սկզբին հաջողված  Kickstarter արշավն անելուց հետո RunRev-ը 2013թ.-ի  ապրիլի 9-ին պաշտոնապես սկսեց LiveCode 6.0-ը՝ հավելվածներ փոփոխելու ամենաառաջին անվճար աղբյուրը: Մինչ այժմ  բազմահարթակային կոդավորման միջավայրը, որը կենտրոնանում է եւ՛ սիրողականի եւ՛ պրոֆեսիոնալի վրա, հասանելի էր հավելվածների ծրագրավորողներին որպես վճարովի ծառայություն: Ընկերությունը կենտրոնացել էր ավելի շատ օգտագործողների տալ հնարավորություն աշխատել  LiveCode-ի հետ եւ, ուստի սկսեցին հովանավորներ փնտրելու արշավը այն հույսով, որ ֆինանսական աջակցության դեպքում կկարողանան թողարկել դրա անվճար տարբերակը: 749,000 ԱՄՆ դոլլար կուտակելով՝ ընկերությունը կարող էր իրականացնել իր երազանքը, եւ հիմա թողարկել է իր անվճար տարբերակը, ինչի շնորհիվ այս ծառայությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր մշակում են լրիվ ծրագրավորված հավելվածներ եւ՛ էկրանի եւ՛ բջջային հարթակների համար, այդ թվում՝ iOS, Android, Mac, Windows եւ Linux.

LiveCode-ը կարող է թվալ ավելորդություն, քանի որ այժմ Հայաստանում շատ օգտագործողներ չկան: Բայց սա մի համակարգ է, որ արդեն բավական ժամանակ ոլորտում է, եւ վերջերս արժանացել է    2013թ.-ի բջջային սարքավորումներիընթերցողնրի հավանությունը: Դրա կենտրոնացումը նաեւ որպես ծրագրավորման համակարգ է բազմահարթակային հավելվածների համար Mac, Windows եւ Linux օպերացիոն համակարգերով՝ չհաշված iOS-ով եւ Android-ով աշխատող բջջային սարքավորումները:

 

Ի՞նչ է LiveCode-ը եւ ինչու՞ ընտրել այն Հայաստանի համար

LiveCode ստեղծված է ինտուիտիվ օգտագործողի ինտերֆեյսով, որը հավելվածի մշակումն ավելի հեշտ է դարձնում՝ օգտագործելով մի լեզու, որն օգտագործում է հասկանալի անգլերեն շարադասություն: Այն արագ եւ ուժեղ տարբերակ է քո հավելվածի մշակման համար: Այն քեզ թույլ կտա հավելվածներ մշակել iOS-ի կողմից տրվող տարբեր առանձնահատկություններով: Այդ առանձնահատկությունների ցանկը, իրոք երկար է, բայց եթե պետք է մի քանիսը նշել, ապա կասեմ պտտվող գրաֆիկա, շարժման դրսեւորում, մուլտի touch ժեստեր, եւ այլն, եւ այլն:

Այս ամենին կարող եք ծանոթանալ իր վեբ կայքում, բայց կարեւոր պատճառը, թե մենք ինչու ընտրեցինք LiveCode-ը բջջային հավելվածների ծրագրավորման համար, այս է. նրանով անվճար եւ հեշտ տարբերակով  կարելի է սկսել: Ավանդական շատ ծրագրավորողնր (այդ թվում եւ ես) հնարավոր է չհավանեն LiveCode-ը, քանի որ այն հասարակ լեզվի շարահյուսության նման է: Ես C ծրագրավորող եմ ավելի քան 20 տարի եւ  պարզապես կընտրեի XCode -ը որպես լավագույն նեյթիվ ծրագրավորման համակարգ: Բայց դա այդպես չէ: Շատ քիչ մարդիկ, ովքեր սկսում են դրանով, շուտով թողնում են այն:

Ես կարծում եմ, որ  Հայաստանում հազարավոր մարդիկ, ովքեր ուզում են դառնալ ծրագրավորողներ,  սակայն երբեք չեն կարողանա սովորել եւ արդյունավետ լինել Apple iOS’-ի Objective C-ով կամ Android-ի Java-ով: Այս առումով հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք Հայաստանում ծրագրավորողներին ավելի արդյունավետ դարձնել: Ես կարծում եմ՝ դրա պատասխանը  LiveCode-ն է:

RunRev-ի գործադիր տնօրենԿեվին Միլերն ասաց. <<Ներկայացնելով առաջին անվճար աղբյուրը՝մենք ներկայացնում ենք նոր առանձնահատկություններ, որոնք կարիքը մեր հաճախորդներն ունեին: Բոլորն էլ ստեղծված են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատալով: Օգտագործողների համար LiveCode 6.0-ի նոր եւ հին տարբերակները  մեր ամենահայտնի թողարկումներն են մինչ այժմ: Դրանք իրոք կփոխեն մարդկանց սովորելու եղանակները եւ ծրագրավորման ոլորտում կարիերա փնտրողների ճանապարհը>>: Այստեղ՝  iTechnology.am-ում, մենք մի քիչ համաձայն չենք:

Open Source + Commercial = Best Option

LiveCode 6.0-ը կարող է օգտագործվել  Mac-ի, OS X-ի, iOS-ի, Android-ի, Windows-իեւ Linux-ի հարթակների վրա աշխատող հավելվածներ ստեղծելու համար, եւ անվճար LiveCode Community -ն կարող է օգտագործվել քո կոմերցիոն հավելվածները ստեղծելու համար: Այնուամենայնիվ  GPL  արտոնագիրը, որ օգտագործվում է RunRev-ի կողմից, պահանջում է, որ LiveCode Community-ում ստեղծված բոլոր  հավելվածները լինեն անվճար եւ բաց կոդ բոլորի համար, եթե նույնիսկ դու այն վաճառքի ես հանել: Բայց սա հրաշալի տարբերակ է ծրագրավորման հիմնական կետերը անվճար սովորելու համար: Պատճառներից մեկը, թե ինչու ես հավանեցի LiveCode-ը, այն էր, որ այն նաեւ ուներ անվճար եւ բաց տարբերակը կոմերցիոն դարձնելու ընտրություն, այնպես, որ մարդիկ կարողանային օգուտ ստանալ դրանից:

Եթե դու ուզում ես քո կոդավորման աղբյուրը հեռու պահել օտար աչքերից, դու կարող ես ընտրել e LiveCode Commercial  տարբերակը, որն առաջարկվում է որպես 500 ԱՄՆ դոլլարով՝ տարեկան արտոնագիր, այն դեպքում, երբ այստեղ արտոնագրային գները սկսվում են 499 ԱՄՆ դոլլարից: Ի հավելումն դրա, եթե դու նախատեսում ես քո հավելվածն անվճար դարձնել  Apple-ի App Store-ում, քեզ պետք կգա կոմերցիոն տարբերակը, քանի որ GPL արտոնագիրը անհամապատասխան է Apple-ի սեփական արտոնագրային պահանջներին:

 

Հասկանալ LiveCode-ը

LiveCode-ը հիմնված է  Hypercard կոդի կոնցեպտի վրա, որ առաջին անգամ մշակվել է Apple-ի կողմից մակինթոշի համար  (միգուցե այն ինձ համար առանձնահատուկ է, քանի որ առաջին անգամ ես այդպես եմ ծրագրավորել): HyperCard-ը հիմնված է   վիրտուալ <<քարտերի>> կոնցեպտի վրա: Քարտերը պարունակում են տվյալներ,  rolodex-ում: Յուրաքանչյուր քարտ պարունակում է տարբեր ինտերակտիվ առարկաներ, այդ թվում տեքստի դաշտեր, կոճակներ եւ նման այլ էլեմենտներ: Օգտագործողներւ մի քարտից մյուսն են անցնում՝ օգտագործելով ներսում շարվելու հատկանիշները, որը փնտրման հզոր մեխանիզմ է:

Օգատագործողները ստեղծում են նոր փաթեթներ կամ ձեւափոխում արդեն եղածները՝ նոր քարտերն ավելացնելով: Դու ավելացնում ես դիզայնի էլեմենտները քարտերի վրա ՝ օգտագործելով ինտերակտիվ պլանը շատ հասարակ ինտերֆեյսի վրա:  Պլանի շարժիչը նման է <<ձեւի>> կոնցեպտին եւ օգտագործվում է ամենաարագ զարգացող հավելվածների միջավայրում, ինչպիսին է, օրինակ, Microsoft’s Visual Basic-ը:

Դիզայնի էլեմետները, որ կիրառված են քարտերի վրա, իրար հետ կապակցված են դարձնում են հավելվածը անգլերենի նման մի լեզու, ինչպես ես նշել էի վերեւում: Այդ լեզուն նման է այլ սկրիպտային լեզուների, բայց շատ ավելի քիչ է, քան օրինակ նույնիսկ Javascript-ը: Դու կկարողանաս անել քո ծրագրավորումը եւ փորձել այն իրականում, որը կօգնի սկսնակին  Հենց ավարտես կոդավորումն ու դիզայնը, դու կկարողանաս այն փորձել iPhone Simulator-ում: Հենց հասկանաս՝ ինչ է այն,  LiveCode-ը շատ հեշտ եւ արագ կդառնա:

 

Սկսել

  1. Ներբեռնի՛ր եւ տեղակայի՛ր այն համայնքային տարբերակի մեջ
  2. Սկսի՛ր առցանց սովորել Live Code-ի անվճար դասընթացը (Մենք կփորձենք հայերենն ունենալ  այստեղ՝ LearnIT-ում)
  3. Ընտրի՛ր քո առաջին նախագիծը հավելված ստեղծելու համար եւ իրականությու՛ն դարձրու այն:

This post is also available in: անգլերեն