Հայաստանի համար Բջջային Հավելվածների Ծրագրավորման Լավագույն Գործիքները

Բջջային հավելվածների ծրագրավորումը շատ հետաքրքիր եւ կրեատիվ ոլորտ է, որը կարող է օգնել մեծ գումարներ վաստակել: Բջջային հավելվածներ ստեղծելու շատ օգտակար գործիքներ կան, եւ դրանց թիվը գնալով աճում է: Շատ հայկական ընկերություններ օգտագործում են նեյթիվ (native) ծրագրավորման լեզուներ, օրինակ, ինչպիսիք են ObjectiveC կամ  iOS  եւ Java: Ծրագրավորողները այս գործիքներն իրոք օգտակար են համարում:

Պետք է հիշել, որ սոֆթ ծրագրավորման կարեւոր կետերից է արդյունավետությունը:  Այս գործիքները ոչ միայն հեշտացնում են հավելվածի ծրագրավորումը, այլ  նաեւ այն շատ արագ են դարձնում: Հաշվի առնելով մասնագետների պակասը բջջային հավելվածների զարգացման գործում՝ այս գործիքները կարող են մեծ առավելություն ապահովել: Հեշտ օգտագործելի են: Կարեւոր է գիտակցել, որ  քո հավելվածը ստեղծելը ժամանակին, բյուջեի սահմաններում եւ բոլոր անհրաժեշտ հատկանիշներով, մի քանի անգամ քեզ գերազանց կդարձնի մյուս մասնագետներից: Ինչպե՞ս պետք է այս ամենը հասցնել, եթե  դու ողջ ժամանակը ծախսում ես ObjectiveC կամ Java սովորելու վրա: Մեկ այլ խնդիր է նաեւ այն, թե ինչպե՞ս պետք է վարվել, երբ քո ընկերության ծրագրավորողը հեռանում է ընկերությունից: Ամենասարսափելին՝ երբ քեզանից երկու տարի  է պահանջվել նրան մասնագիտացնելու համար:

Այժմ մենք ունենք Հայերի համար Բջջային Հավելվածների Ծրագրավորման Լավագույն Գործիքների ցանկը: Օգտագործելով այս գործիքները՝ դու կկարողանաս ստեղծել շատ արդյունավետ եւ բազմակողմանի բջջային հավելված: Հուսով ենք՝ այս ցանկը քեզ համար օգտակար կլինի: Այսպիսով ստուգի՛Ր ցանկը եւ ընտրի՛ր լավագույն տարբերակը քեզ համար:

AppMakr

appmakr

Գինը՝ 79 ԱՄՆ դոլլար ամսական: Այն անվճար հասանելի կլինի, եթե դու թույլ տաս գովազդներ տեղադրել քո հավելվածում:

Սա, իրոք շատ արդյունավետ գործիք է, որ թույլ է տալիս ստեղծել բովանդակության վրա կենտրոնացած բջջային հավելված: Նրանք  հրաշալի ծառայություններ են ապահովում, որը թույլ է տալիս քո հավելվածը հասանելի դարձնել  հավելվածային տարբեր շուկաներում:  RSS աղբյուրները, որոնք  AppMakr դարձնում եմ բջջային օպտիմալացված հավելված, նույնպես հասանելի են: Դու կարիք չունես սովորելու բարդ ծրագրավորում հավելվածներ ստեղծելու համար, եթե օգտագործում ես այս գործիքը: Սակայն որոշ գիտելիքներ HTML-ից եւ CSS-ից, ամեն դեպքում, պետք են: Դու նաեւ կարող ես քո հավելվածին ավելացնել    քո հաճախորդի համար մշակված HTML:

MobileNation

mobilenation

Գինը. այն երկու տարբերակ ունի՝ ստանդարտ (անվճար) եւ  վճարովի

MobileNation-ը առցանց գործիքը օգտագործելու հեշտ տարբերակ է  մկնիկի կոճակը սեղմելու առանձնահատկությամբ, որը քո բջջային հավելվածի մոդելավորումը շատ ավելի հարմար է դարձնում: Այն լիովին համատեղելի է գրեթե բոլոր ժամանակակից բրաուզերների հետ: Մանագետ եւ սիրողական ծրագրավորողները այս գործիքը օգտակար կհամարեն: Հենց դու վերջացնես քո հավելվածի ծրագրավորումը, MobileNation-ը կօգնի քեզ հրապարակել այն հավելվածային տարբեր շուկաներում, Google Play-ում եւ այլն:

Sencha Touch 2

sencha touch

Գինը՝ անվճար է վաճառքի  եւ  անվճար աղբյուրների համար, վճարովի՝  OEM արտոնագրի համար

Ունե՞ս  HTML5, CSS3 եւ JavaScript-ի հիմնական գիտելիքներ: Եթե այո, ապա այս գործիքը քեզ համար իրոք հարմար տարբերակ է iOS-ի, Android-ի եւ Blackberry-ի  հավելվածներ ստեղծելու համար: Այս գործիքը  պետք է սարքավորել քո համակարգչի մեջ (Windows/Mac/Linux): Այն նաեւ պահանջում է ցանցային սերվեր, որը տեղակայված է հենց քո համակարգչին:

PhoneGap

phonegap

Գինը՝ անվճար

Սա մի հրաշալի անվճար աղբյուր է, որը կարող է կամուրջ հանդիսանալ ինդիվիդուալ բջջային օպերացիոն համակարգերի սոֆթ ծրագրավորման գործիքների եւ տարածված ծրագրավորման փորձերի մեջ: Այս գործիքը կարող է գործել բազմաթիվ բջջային օպերացիոն համակարգերում, ինչպիսիք են iOS-ը, Android-ը, Blackberry-ն, Windows-ը, WebOS -ը եւ Symbian-ը: Այն թույլ է տալիս ստեղծել բջջային հավելվածներ HTML5-ով, CSS3-ով եւ JavaScript-ով, եւ ունի քո աշխատանքը որոշակի օպերացիոն համակարգի հարմարեցնելու հատկություն: Լավագույնն այն է, որ այս գործիքը ուղիղ ինտեգրացիա ունի Dreamweaver-ի հետ, եւ սա բջջային հավելվածի ծրագրավորումը դարձնում է շատ ավելի արագ եւ հարմար:

Widgetbox

widgetbox

Գինը՝  25-100 ԱՄՆ դոլլար ամսական

Եթե դու ուզում ես ստեղծել բջջային հավելվածի վրա հիմնված հասարակ բովանդակություն հեշտ եւ արագ տարբերակով, ապա այս հարմարավետ առցանց գործիքը հրաշալի կլինի քեզ համար: Այս գործիքը համապատասխան է ցանկացած ժամանակակից բրաուզերներին եւ  ունի օգտագործման համար իրոք մատչելի ինտերֆեյս, որը թույլ է տալիս էջեր ստեղծել քո հավելվածի համար՝ ունենալով RSS աղբյուրներ բլոգներից եւ սոցիալական ցանցերից: Դու նաեւ հնարավորություն ունես ավելացնելու քո պատվիրատուի ցանկացած բովանդակությունը  HTML-ով եւ CSSով:

Magmito

magmito

Գինը՝ 4.99ԱՄՆ դոլլար ամսական կամ 49.99 ԱՄՆ դոլլար տարեկան:

Magmito-ն ավելի արագ եւ հեշտ է դարձնում հավելվածներ ստեղծելը: Այն թույլ է տալիս ստեղծել իրականում շատ հետաքրքիր հավելվածներ առանց ծրագրավորման խորը գիտելիքների՝ ի շնորհիվ շատ հասկանալի եւ մատչելի ինտերֆեյսի: Այն  նմուշների շատ լավ հավաքածու է պարունակում: Նաեւ առաջարկում է քո հավելվածի անվճար տարածում եւ գովազդ Facebook-ում, Twitter-ում, ինչպես նաեւ  տեղադրում հավելվածային այլ շուկաներում:

appMobi XDK

appmobi XDK

Սա անվճար ամպի վրա հիմնված գործիք է եւ հասանելի է որպես Google Chrome  պլագին (plug-in): Այն թույլ է տալիս ծրագրավորել քո հավելվածը եւ հոսթինգ ապահովել դրա համար, բացի այդ տեղադրում է այն հավելվածային տարբեր շուկաներում: Այս գործիքն ունի մի քանի այլ լրացուցիչ հատկանիշներ, ինչպիսիք են ծանուցումները եւ էլ. վաճառքի լուծումները, որոնք կարող են օգտագործվել քո բջջային հավելվածի ընդլայնման համար:

iBuildApp

ibuildapp

Գինը՝9.99 ԱՄՆ դոլլար ամսական: Այն կարող է լինել անվճար, եթե թույլ տաս գովազդներ տեղադրել քո հավելվածի մեջ:

Ինչպես անունն է հուշում, այս գործիքը թույլ է տալիս քեզ <<կառուցել>> բջջային հավելվածներ: Այն առանձնանում է տարբեր տեսակի հավելվածների համար նմուշների հրաշալի հավաքածուով: Այն շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի, որոնք շատ օգտակար կլինեն հավելվածը ստեղծելու համար, ներառյալ էլ. վաճառքի տարբերակները եւ վեբ կայքերը քո հավելվածի մեջ դնելը: Այս գործիքն ունի հրաշալի վեբ ծառայություն, որը բովանդակություն ստեղծելը, թարմացնելը կամ ջնջելը հնարավոր է դարձնում: Քո հավելվածը կարող է  առանձնացվել iBuildApp-ում որպես լավագույններից մեկը (featured app):

This post is also available in: անգլերեն