• Home
  • /Հայկ ստարտափ
  • /Հարցազրույց Հայաստանի ստարտափերի առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցի հետ

Հարցազրույց Հայաստանի ստարտափերի առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցի հետ

Մեր թիմը հնարավորություն ունեցավ զրուցել Հայաստանի ստարտափների առաջնության  կազմակերպիչ Հայկ Ասրիյանցի հետ, ով այս հրաշալի իրադարձության նախաձեռնողն է Հայաստանում: Եկե՛ք պարզենք, թե ինչ փուլում է այս  տարվա ստարտափների առաջնությունը  եւ տեղեկանանք ընդհանուր ստարտափների ոլորտի եւ մասնակից թիմերի մասին:
iTechnology.am: Ի՞նչ փուլում է այս  տարվա ստարտափերի առաջնությունը:

Հայկ Ասրիյանց. Մեր դատավորները ընտրել են կիսաեզրափակիչ անցած 12 թիմերին, ովքեր լրացուցիչ վերապատրաստման փուլ են անցել: Այս պահին թիմերը աշխատում են իրենց բիզնես մոդելների վրա եւ պատրաստվում են հաջորդ փուլին, երբ 12 թիմերից պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի միայն 7 թիմերի:


iTechnology.am: Ի՞նչն էր տարբեր այս տարվա առաջնությունում բացի մասնակիցների անսպասելի շատ քանակից: 

Հայկ Ասրիյանց. Իրոք, նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվը քառապատկվել է: Այս տարի մենք ստացանք մասնկացության 48 հայտեր նախորդ տարվա 12-ի փոխարեն: Մենք ընդլայնել ենք նաեւ մեր աշխարհագրությունը եւ այս տարի ընդգրկել ենք Հայաստանի մարզեր նույնպես: Բացի այդ նույնիսկ սփյուռքից հայտեր ենք ստացել: Մասնակիցներ ունենք Թալինից, Իջեւանից, Մոնրեալից եւ Լոնդոնից: Նաեւ մենք այս տարի ավելի շատ ժամանակ ենք հատկացրել բիզնես մոդելների մշակման եւ զարգացման համար. նախորդ տարվա երկու ամսի փոխարեն ունենք չորս ամիս ժամանակ: Դա նշանակում է, որ թիմերն ավելի շատ փուլերով են անցնում իրենց բիզնես նախագծերի վրա ախատելու համար եւ ավելի շատ վերապատրաստում են ստանում: Մեր կազմակերպիչ թիմը նույնպես աճել է եւ մենք նոր մասնագետներ ունենք մեր վերապատրաստողների եւ դատավորների մեջ:  Մենք ամեն ինչ անում ենք այս ոլորտի առաջատար մասնագետներին ներգրավելու համար  եւ միեւնույն ժամանակ փորձում ենք բազմազանություն ապահովել.  տղամարդիկ եւ կանայք, սփյուռքահայ վերդարձախներ եւ հայաստանաբնակներ, ձեռնարկատերեր եւ մենեջերներ, ներդրողներ եւ խորհրդատուներ: Մենքայժմ ունենք նոր հովանավորներ, աջակիցներ, մեր ցանցը գնալով մեծացնում ենք եւ արդեն պլանավորում ենք հաջորդ տարվա առաջնությունը: Այս տարի ԱՄՆ-ից Ստարտափերի Առաջնության հիմնադիրները Երեւանում անցկացրեցին ձեռնարկատիրական երեք մակարդակով վերապատրաստում, որը մեծ առաջընթաց էր Հայաստանում վերապատրաստողների ինստիտուտի կայացման եւ զարգացման համար: Դա էլ իր հերթին կարեւոր է ձեռնարկատիրական էկոհամակարգի կառուցման համար:

iTechnology.am: Ի՞ նչ կարող եք ասել մասնակից թիմերի մասին: Արդյո՞ք նրանք պատրաստ են ստարտափից ընկերություն դառնալուն: 

Հայկ Ասրիյանց.  Այս տարի նույնպես  Հայաստանի ձեռնարկատերերը ցուցաբերեցին մեծ ցանկություն  իրենց երազանքների իրականացման հարցում եւ աշխատեցին տքնաջան նպատակներին հասնելու համար: Նրանք տաղանդավոր են եւ ունեն մեծ ներուժ: Նրանցից միայն մի քանիսն էին առաջնույթունից առաջ բիզնեսով զբաղվել, իսկ մեծամասնությունը եկել են առաջնությանը առանց բիզնես մոդելի եւ ինչպես մենք ենք ասում <<գաղափարներն անձեռոցիկի վրա գրված>>:  Մենք շատ հպարտ ենք, երբ տեսնում ենք, որ նրանից մի քանիսը արդեն հիմնել են իրենց բիզնեսները, մինչ դեռ առաջնությունը չի էլ ավարտվել: Սա, իմ կարծիքով, ստարտափների առաջնությունը հաղթելու լավագույն ձեւն է. մտնել շուկա եւ սկսել շահույթ ունենալ:


iTechnology.am: Արդյո՞ք ՏՏ ոլորտի ստարտափները գերակշռող են մասնակից թիմերի ցուցակում: 

Հայկ Ասրիյանց. Մենք միշտ հստակորեն շեշտել ենք, որ Հայաստանի ստարտափների առաջնությունը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար, սակայն եւ՛ համաշխարհային տենդենցները եւ՛ Հայաստանի ՏՏ ոլորտի  առաջընթացը հաշվի առնելով, 48 դիմումները ներկայացնում են ՏՏ տնտեսությունը տեղական էլ. վաճառքի բիզնեսից սկսած մինչեւ SaaS բջջային հավելվածներ:

iTechnology.am: Այժմ ստարտափների, հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար կան բազմաթիվ նման մրցույթներ, որ օգնում են զարգացնել իրենց գաղափարը եւ իրական քայլեր անեն շուկա մուտք գործելու համար: Ի՞նչ կասեք այս մասին, եւ ինչպե՞ս են դրանք օգնում թիմերին: 

Հայկ Ասրիյանց. Մենք չենք մրցակցում մյուս մրցույթների կամ առաջնությունների հետ: Ես կասեի մենք նույնիսկ փորձում ենք օգնել դրանց կայացմանը եւ զարգացմանը: Իմ նպատակն է աջակցել Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը, եւ այս բոլոր միջոցառումները (լինի դա հեքըթոն, թե դեվելոփերների այլ մրցույթ) շատ կարեւոր են էկոհամակարգի կայացման համար եւ դա անշուշտ դրանց հաջողությունը իմ հետաքրքրությունների շրջանակում է: Ես հպարտ եմ, որ շրջապատված եմ իմ գաղափարները եւ տեսլականը կիսող մարդկանցով:  Այստեղ թույլ տվեք նշել, որ ես նաեւ Գլոբալ Ձեռնարկատերերի շաբաթ միջոցառման հյուրընկալողն եմ Հայաստանում եւ մեր երկրորդ տարվա մեջ մենք կազմում ենք գործադիր ժողով, որ կհամակարգի մեր քայլերն ու կզարգացնի մեկ միասնական ռազմավարություն:

Արդյո՞ք ստարտափերը հետաքրքրված են եւ արդյո՞ք եմնք օգնում ենք նրանց: Ավելի լավ կլինի, եթե հենց ստարտափներին հարցնեք կամ էլ հետեւեք իրենց հաջողություններին: Անցած տարի միայն ստարտափերի առաջնությունը անմիջականորեն նպաստեց 5 ընկերությունների եւ 20 աշխատատեղերի ստեղծմանը: Օրինակ, ստեղծվեց Ask Audiobooks-ը, որ արտադրում է հայկական աուդիոգրքեր եւ վաճառում առցանց հարթակներում:  Nest Innovations-ը մեկ այլ հաջողակ ՏՏ աութսորս ընկերություն է, որը նւոյնպես լավ օրինակ է: Եւ իհարկե, Tectum-ը` անցած տարվա հաղթողը, հաջողությամբ հիմնադրեց իր պրոբիոտիկ պանիրների արտադրությունը: Ավելին
Microsoft-ի Երեւակայության Գավաթը եւ ՁԻՀ-ը աջակցեցին Lionsharp Solutions ընկերությանը զարգացնելու իրենց Voiceboard նախագիծը: Եւ Մարդամեջ սոցիալական նորարարության ճամբարի արդյունքում ստեղծվեց  Ankashar.am նախագիծը, որը պայքարում է կաշառակերության դեմ հատկապես կրթական ոլորտում, TaghInfo նորությունների հարթակը, որ առաջին հայկական օնայն արյան բանկն է: Մենք էլի ու էլի օրինակներ ունենք, եւ ես հավատում եմ, որ շուտով ավելի շատ կունենանք:

iTechnology.am: Եկե՛ք նշենք, թե հենց ովքեր են կազմակերպում եւ աջակցում Հայաստանի ստարտափների առաջնությանը:

Հայկ Ասրիյանց. Արդեն երկրորդ տարին է, որ մեզ աջակցում է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը Ձեռնարկատիրության Զարգացում եւ Շուկայի Մրցունակություն ծրագրի շրջանակներում: Նրանք հիանալի թիմ ունեն, եւ առանց նրանց աջակցության այս առաջնությունը պարզապես անհնար կդառնար: Նաեւ մենք միացրել ենք մեր ուժերը ԱՅԲ ավագ դպրոցի եւ  OneArmenia հիմնադրամի հետ. այս երկու կազմակերպությունները կիսում են մեր արժեքները եւ մեր տեսլականը Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգ զարգացման հարցում: Մեր աջակիցների շարքերում ուրախ եմ տեսնել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Deem Communications-ը, IAB կենտրոնը, LegalLab-ը եւ այլն:

iTechnology.am: Որպես կազմակերպիչ ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ տարվա առաջնությունից:

Հայկ Ասրիյանց. Մենք նախատեսում ենք տարածվել դեպի Հայաստանի բոլոր մարզեր: Իմ նպատակներից է կրճատել արտագաղթի ցուցանիշը Հայաստանի մարզային եւ գյուղական շրջաններից աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Ստարտափերը հրաշալի աղբյուր են սրա համար: Նաեւ մենք կուզենայինք ավելի ակտիվ լինել սփյուռքի եւ Սիրիայի գաղթականների համար:  Մենք ուզում ենք ցույց տալ նրանց, որ Հայաստանը կարող է հրաշալի վայր լինել բիզնես սկսելու համար եւ որ մենք աջակցում ենք նրանց: Մենք արդեն աջակցել ենք երկու հայ վերադարձածների, որ ստեղծեն իրենց բիզնեսները Հայաստանում եւ օգնել ենք մեկ այլ հայի վերադառնալ եւ ընդլայնել իր գործունեությունը: Ես աննկարագրելիորեն հպարտանում եմ մեր թիմով:

 

This post is also available in: անգլերեն