Հայտարարվեցին Բաց Խաղ Առաջնության հաղթողները


Հոկտեմբերի 26-ին ավարտվեց համակարգչային խաղերի և բջջային նախագծման 3-րդ առաջնությունը: Ձեզ ենք ներկայացնում անվանակարգերը համապատասխան հաղթող մասնակիցներով.

«Լավագույն խաղ»
Հաղթող մասնակից` Հենրիկ Հակոբյան
Խաղը` «FastFood»
Մրցանակը` 350.000 դրամ:
Խաղը նախատեսված է Android OS, Windows, Linunx համակարգերի համար:

«Լավագույն դիզայն»
Հաղթող մասնակից` Հենրիկ Հակոբյան
Խաղը` «FastFood»
Մրցանակը` 200.000 դրամ:

«Լավագույն բջջային խաղ»
Հաղթող մասնակիցներ` Naco games թիմը իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը՝ «Shelly» խաղով:
Մրցանակը` 150.000 դրամ:
«Shelly» խաղը ստեղծվել է Windows Phone 7.5 և Windows 8-ի համար: Խաղը չունի տարիքային սահմանափակում: Այն Shelly ձկնիկի մասին է, ով ճանապարհին հանդիպելով տարբեր խոչընդոտների և թշնամիների, լողում է անծայրածիր օվկիանոսով՝ հավաքելով բոնուսներ:
«Princess Cakes»-ը հետաքրքիր ժամանցային մոբայլ խաղ է, որը հնարավորություն է տալիս ծննդյան, հարսանյաց և այլ տոների առիթով շնորհավորական ուղերձներով տորթեր ուղարկելու: Խաղի մեջ կարելի է հանդիպել գեղեցիկ արքայադստերը, ով օգնում է ձևավորել համեղ տորթեր, պահպանել նկարը հեռախոսի մեջ և ուղարկել ընկերներին կամ բարեկամներին:

«Լավագույն Game Play»
Հաղթող մասնակից` Վահրամ Դարյանը
Հաղթող խաղը` «Կոալա արջուկներ»
Մրցանակը` 200.000 դրամ:
«Կոալա արջուկներ»-ը 2D խաղ է հայերեն լեզվով: Խաղի դեպքերը կատարվում են 2100 թվականին մի գաղտնի լաբորատորիայում: Կոալաներին հաջողվում է փախչել իրենց վանդակներից և, իրար հետ համախմբվելով, տարբեր փորձություններ հաղթահարելով, դուրս գալ լաբարատորիայից և փրկվել:

«Լավագույն 3D լուծում»
Հաղթող մասնակից` Dix Games թիմը
Հաղթող խաղ` «The curse of evil»
Մրցանակը` 200.000 դրամ:
Այս խաղում Բադերոնը խախտում է Աարան աշխարհի խաղաղությունը և տանում այն դեպի կործանում: Բադերոնի չար ուժերի դեմ կարող է պայքարել միայն Ռադխայի կլանը, ում փոխանցվել են մոգական ուժեր, նրանք փակում են Բադերոնին Թարխա տաճարի ընդերքում: Հզարամյակներ հետո Բադերոնի չար ուժերը դուրս են գալիս տաճարից: Եվ միայն մի երիտասարդ, ում փոխանցվել են մոգական ուժերը, կարող է մեկ ընդմիշտ վերջ տալ այդ քաոսին, անցնելով 7 աշխարհները և բազում ծանր փորձություններ:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում»
Հաղթող մասնակից`  Տիգրան Նիկսալյանին
Հաղթող խաղ` «My Heart`s Journey»
Մրցանակը` 200.000 դրամ:
Խաղը կոտրված սրտի մասին պատմություն է, որը փնտրում է իր իրական սիրուն, բայց չի կարողանում գտնել:

«Պատանիների առաջնություն- Ջունիոր»
Հաղթող մասնակից` Ալեն Աֆրիկյանին
Հաղթող խաղ` «Coca game» խաղի համար:
Մրցանակը` 50.000 դրամ:
Այն արկածային ժանրի խաղ է, որում կոկա-կոլայի խցանը, գործարանում գտնվող փորձությունները հաղթահաթելով, հասնում է շշին:

Խրախուսական մրցանակներ  տրվեցին Սուրեն Անտոնյանի  «Mission Incomplete», Վարդան Համբարձումյանի «Black Edition» և Էդուարդ Ալեքսանյանի «Eggs Boom» խաղերին: Յուրաքանչյուրն արժանացավ 50.000-ական դրամ մրցանակի:

Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Naco games թիմը իր «Princess Cakes» խաղով:

Առաջնությունը կազմակերպել էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ԻՏՁՄ և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo կազմակերպություններից: