Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանս

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են Ձեզ մասնակցելու Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսին` 2013թ. դեկտեմբերի 5-6-ին, ժամը 9:30 -17:00-ը և Հանդիսավոր ընդունելությանն ու մրցանակաբաշխությանը՝ 2013թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում:

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն 25 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ հետազոտողների և սկսնակ ընկերությունների կողմից §Գաղափարից դեպի շուկա¦ դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Կոնֆերանսը եզակի հնարավորություն է՝ ծանոթանալ հայաստանյան նորարար թիմերին ու նրանց գաղափարներին, ինչպես նաև ներկա գտնվել առաջարկվող տեխնոլոգիաների ներկայացմանը հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի առջև: