Երեկոյան դասընթացներ ԳՏՏԿ-ում

Սկսած սույն թվականի հոկտեմբերի 7-ից «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» ԳԿՀ-ը (www.gitc.am) իրականացնում է երեկոյան նեղ մասնագիտական դասընթացներ հետևյալ առարկաներով՝ HTML/ CSS/ JAVAScript/ PHP, ինչպես նաև գիտելիքներ CMS (մասնավորապես՝ WordPress) համակարգերի մասին:

Դասընթացները նոր հնարավորություն են ընձեռում աշխատող, ծանրաբեռնված այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել վեբ ծրագրավորում:

Դասերն անցկացվում են շաբաթական երեք անգամ՝ երեկոյան ժամերին, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում:

Դասընթացը տևելու է 8 ամիս, որի ավարտին մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն և կստանան ավարտական վկայականներ: