Business Innovation Forum-ը կանցկացվի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), տեխնոլոգիական և այլ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը խթանելու և համապատասխան բիզնես հարթակ ստեղծելու նպատակով, 2013թ. առաջին անգամ կազմակերպում է “Business Innovation Forum” միջոցառումը:

Միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:

 Միջոցառմանը կմասնակցեն
  • Տեղական և արտերկրյա տեխնոլոգիական և այլ ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներ
  • Պետական մարմիններ
  • Բիզնես միավորումներ և ասոցիացիաներ
  • Բիզնես գործակալություններ
  • Խորհրդատվական ընկերություններ
  • Կրթական հաստատություններ
  • Դիվանագիտական ներկայացուցչություններ
  • Միջազգային կազմակերպություններ
  • ԶԼՄ-ների ներկայացուցիչներ
Միջոցառման նկարագիրը. Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Դիլիջան քաղաքի 2 հյուրանոցային համալիրներում զուգահեռաբար: Միջոցառումը կմեկնարկի պլենար նիստով, որին հաջորդեն գործարար ներկայացումներ, կլոր սեղաններ բիզնեսի կազմակերպման վերաբերյալ, բիզնեսի կազմակերպման խնդիրների քննարկում հրավիրված խոսնակներով:
Միջոցառումը կունենա հետևյալ հիմնական թեմատիկ բաշխումը՝
  • Ընկերությունում էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում
  • Բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրներ
  • Տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում
Խնդիրների վերհանման և ազատ շփման նպատակով նախատեսվում է նաև թեմատիկ նախաճաշեր բիզնես առաջնորդների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Կանցկացվեն նաև ժամանցային միջոցառումներ՝
  • Սիգար և ջազ երեկույթ
  • Էթնո երեկույթ
  • Կոնյակի և գինու համտես
  • Դիսկո երեկույթ

    Գրանցվե՛ք այստեղ եւ հետեւեք մեր լուսաբանմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*