Բարքեմփ Գյումրի 2013

Սեպտեմբերի 28-ից 29-ը Գյումրիում բարքեմփական տրամադրություն էր: Ոչ պաշտոնական կոնֆերանսը կազմակերպվել էր Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում եւ կրում էր <<Մշակույթը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները>> խորագիրը:  Վաղ առավոտյան սկսվեց մասնակիցների եւ հրավիրված բանախոսների գրանցումը: Հատուկ բանախոսները հրավիրվել էին ներկայացնելու խորագրին համապատասխան թեմաներ, որոնք պատմում են տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ոլորտում: iTechnology.am-ը ներկա էր միջոցառմանը: Մենք զրուցեցինք կազմակերպիչ թիմի անդամ Տիգրան Պետրոսյանի հետ:
iTechnology.am:  Առաջին հերթին շնորհակալություն Ձեզ եւ ձեր թիմին բարքեմփական տրամադրությունը Գյումրի բերելու համար:  Ի՞նչ ակնկալիքներ ունեք մասնակիցների թվի վերաբերյալ:
Տիգրան Պետրոսյան.
Ինչպես գիտեք, ԲարՔեմփ Գյումրին այս տարի պիտի անցկացնեինք սեպտեմբերի 21-ից 22-ը: Այդ օրերի համար մենք ակնկալում էինք մասնակցության ավելի բարձր ցուցանիշ, քանի որ այսօր աշխատանքային օր է եւ շատերը աշխատանքի պատճառով պարզապես չեն կարողանա գալ: Սակայն այս պահին տեսնում եմ, որ մարդիկ գալիս են, եւ ես ուրախ եմ, որ չնայած տեխնիկական եւ ֆինանսական հարցերին, մենք կարողացանք կազմակերպել այս տարվա միջոցառումը: Անցած տարի մեկօրյա Բարքեմփին մասնակցել էին 220 մասնակիցներ: Դա իրոք լավ սկիզբ էր եւ մենք այս տարի կազմակերպեցինք արդեն երկօրյա միջոցառում:
iTechnology.am: Ի՞նչ կասեք պրեզենտացիաների մասին: 
Տիգրան Պետրոյան.  Այս տարվա հատուկ հյուրերը ելույթներ կունենան <<Մշակույթը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները>> խորագրի ներքո: Այլ թեմաները նույնպես ողջունելի են մյուս մասնակիցների կողմից: Այս պահին պրեզենտացիաների գրանցումն ընթացքի մեջ է եւ մենք կամավորների հետ աջակցում ենք ցանկացած հարցում:

Առաջին Բարքեմփ Գյումրին անցկացվել է  2012թ.-ին: Սա ոչ պաշտոնական ֆորմատով անցկացվող կոնֆերանս է, որ ունի սոցիալական բնույթ եւ կրթական նպատակներ: Բարքեմփ Գյումրի 2013-ին աջակցում էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը եւ Ցայգ հեռուստառադիոընկերությունը:
Բացի Գյումրիից Բարքեմփեր անցկացվել են նաեւ Երեւանում եւ Շուշիում:
Կոնֆերանսի երկրորդ օրը` վաղ առավոտյան, մասնակիցները հրավիրվեցին համտեսելու  խաշ, հայկական ավանդական ուտեստմ որ հատկապես տարածված է Գյումրիում: