Հայաստան Ստարտափերի Առաջնություն 2013 մրցույթի եզրափակչում ունենք 7 թիմեր

Հոկտեմբերի 7-ը մեկ այլ կարեւոր օր էր Հայաստանի Ստարտափերի առաջնության մասնակիցների կյանքում: Կիսաեզրափակիչ անցած թիմերը հրավիրվեցին մասնակցելու մշակված բիզնես մոդելների ներկայացման փուլին: iTechnology.am-ն այնտեղ էր ձեզ ներկայացնելու նորություններն ւո զարգացումներն այս տարվա մրցույթում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կիսաեզրափակիչ անցած 12 թիմերը ժամանակ ունեին զարգացնել իրենց բիզնես մոդելները՝ հատկապես կենտրոնանալով ֆինանսական կողմի եւ հաճախորդների ներգրավվածության վրա: Դրանից հետո թիմերից յուրաքանչյուրից տրվեց  5 րոպե ժամանակ մշակված բիզնես մոդելները մրցույթի դատավորներին ներկայացնելու համար: Այս փուլը կարեւորագույններից էր, քանի որ սա հնարավորություն էր եզրափակչում հայտնվելու եւ պայքարելու հաղթանակի համար:

Ներկայացումներ արվեցին Eco-Architecture եւ Design, Talin Dolls, Green Bike Delivery, My Sales, Brainy Beans, ineed, Crazy Bike Trips, Online taxi, Betchili, Creagift, Forkize թիմերի կողմից: Մասնակիցները կարող էին ներկայացնել իրենց մոդելները եւ միայն դատավորների եւ նաեւ իրենց մրցակիցների ներկայությամբ: Յուրաքանչյուր ներկայացմանը հաջորդում էր հարց ու պատասխան հատվածը, դատավորներն անում էին իրենց դիտողությունները եւ ներկայացնում կարծիքներ:
11 ներկայացումներից հետո դատավորները անցան քննարկման փուլին, իսկ մասնակիցները հեռացան եզրափակիչ անցած թիմերի անունները առաջիկա 2 օրերին իմանալու ակնկալիքով:  Հաջորդ օրը առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը հրապարակեց եզրափակիչ անցած թիմերի անունները: Ահա եւ նրանք.

  • Betchili
  • Brainy Beans
  • Forkize
  • Green Bike Deliveries
  • My Sales
  • online-taxi.am
  • Talin Dolls

iTechnology.am-ը շնորհավորում է բոլորին: Հետեւեք մեզ եւ դեռ շատ կլսեք Հայաստանի ապագա ձեռնարկատերերի մասին:

Նկարները՝ © Մարիաննա Վարդանյան

This post is also available in: անգլերեն