ONEArmenia-ն սկսում է SHIFT:Tech դրամաշնորհային մրցույթը

ONEArmenia-ն հայտարարում է 25,000 ԱՄՆ դոլլար մրցանակային ֆոնդով SHIFT:Tech դրամաշնորհի մրցույթ: Ստեղծագործ թիմերը եւ ծրագրավորողները հրավիրվում են մասնակցելու եւ ներկայացնելու իրենց պայծառ գաղափարները մրցույթի ժյուրիի դատին:Մրցույթը բաց է ընդունելու նորարարական գաղափարներ ամբողջ աշխարհից, սակայն գաղափարը կմշակվի եւ հաջողակ հավելված կդառնա հենց Հայաստանում: Հաղթող թիմը կաշխատի Social Objects  բջջային հեռախոսների աշխատածրագրերի զարգացման նորաբաց ընկերությանհետ, որպեսզի իր գաղափարը վերածի ծրագրային իսկական գլուխգործոցի: Դրամաշնորհը կօգտագործվի մարկետինգի եւ հավելվածի ներկայացման եւ գովազդման ծախսերի համար, բացի այդ թիմը հնարավորություն կստանա աշխատել լավագույն ամսնագետների հետ: Գաղափարների գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 5-ն է: Լավագույն 5 գաղափարները կհրավիրվեն ներկայանալու ժյուրիի դատին:

Նշենք, որ մրցույթը հայտարարվեց ONEArmenia-ի մեկ ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, որին մասնակցում էր նաեւ  ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարգսյանը:
Այս մեկ տարվա ընթացքում ONEArmenia-ն իրականցրել է 4 հաջողված ծրագրեր՝ ուղղված Հայստանում բարեփոխելու որեւէ ընտրված ոլորտ:  SHIFT մշակութային նորարաարություն նախագիծը լավագույն օրինակներից է, որի հաղթող ճանաչվեցին Արմեն Սարգսյանը եւ EPSIDON թատերական խումբը: Նրանք հնարավորություն ստացան  Նար-Դոսի  <<Ես եւ Նա>> դասական ստեղծագործությունը վերածել ռոք օպերայի:
Այժմ ONEArmenia-ն նպատակ ունի բերելու իր նվիրումը հայկական ՏՏ ոլորտին: Ավելին իմանալու համար այցելեք http://www.onearmenia.org/ ծանոթացեք վերջին թարմացումներին:

 

This post is also available in: անգլերեն