Դիզայնի ոսկե հարաբերակցության կանոնը

Հարցազրույց վեբ դիզայներ Ռուբեն Թարզյանի հետ 
iTechnology.am-ի հունիսյան համարը նվիրված է գրաֆիկական եւ վեբ դիզայնին:  Հայտնի է, որ հարյուրավոր դիզայներ ֆրիլանսերներ առաջարկում են իրենց ծառայությունները այնպիսի կայքերում, ինչպիսիք են freelance.com-ը odesk.com-ը եւ այլն: Ֆրիլանսինգն ունի իր առավելությունները եւ թերությունները, հատկապես երբ խոսքը դիզայնի մասին է: Իրոք դժվար է դիզայն ստեղծել այն պայմաններում, երբ դու երբեք չես հանդիպել պատվիրատուին եւ հնարավորություն չես ունեցել դեմ առ դեմ զրուցելու:  iTechnology.am-ը զրուցեց վեբ դիզայներ Ռուբեն Թարզյանի հետ, ով պատմեց մեզ իր փորձառությունը ֆրլանսինգ ոլորտում, ներկայացրեց մի շարք արժեքավոր առցանց գործիքներ եւ՛ սկսնակ, եւ՛ պրոֆեսիանալ դիզայներների համար: Կրադացե՛ք հոդվածը եւ տեսե՛ք, թե ինչ օգտակար նյութ կգտնեք ձեզ համար:

iTechnology.am: Ռուբեն, մենք քո մասին իմացանք ֆրիլանսինգ կայքում եւ քիչ բան գիտենք: Մեզ մի քիչ պատմիր քո կրթության, մասնագիտության եւ փորձառության մասին:

Ruben Tarzyan: Ես ավարտել եմ ՀՌՀ ՏՏ-ն տնտեսության մեջ բաժինը: Այնպես որ վեբ դիզայնն իմ հիմնական մասնագիտությունը չէ: 62634_4442474790552_206718564_nԵս ինքնուս եմ եւ ինձ համարում եմ UI դեվելոփեր, վեբ դիզայներ: Սա ինձ ոչ ոք չի սովորեցրել եւ ես մասնագիտացված բուհ չեմ ավարտել: Ես ընդամենն ունեի համացանց եւ մի քանի վիդեո դասեր, որպեսզի սովորեի վեբ դիզայն:

iTechnology.am: Բայց ինչպե՞ս այն գրավեց քեզ: Ինչպե՞ս որոշեցիր ընտրել այլ մասնագիտություն` բավական տարբեր բուհի տված կրթությունից:

Ruben Tarzyan:  Բոլորը գիտեն որ ուսանողին միշտ գումար է անհրաժեշտ: Եւ ուսանողի համար միշտ դժվար է լրիվ հաստիքով աշխատել` համատեղելով դասերի հետ: Իմ ընկերներից մեկն ինձ ասաց, որ կան կայքեր, որտեղ կարող եմ գումար վատսակել առանց ֆիքսված ժամերին աշխատելով: Ես գրանցվեցի եւ…պարզվեց աշխատող տարբերակ էր:  Այսպիսով արդեն 6 տարի է` ես նախագծեր եմ վերցնում եւ աշխատում եմ ֆրիլանսինգ կայքերում: Սակայն դա իմ հիմնական աշխատանքը չէ: Ես աշխատում եմ որպես UI դեվելոփեր ՏՏ ընկերությունում:

iTechnology.am: SԱյսինքն քո հիմնական աշխատանքը նու՞յնպես վեբ դիզայնի հետ է կապված: 

Ruben Tarzyan: Այո՛,եւ ես կարծում եմ, որ շատ սխալ կլինի փորձել լավագույնը լինել մի քանի տարբեր ոլորտներում: Պետք է կենտրոնացած մնալ մեկ ոլորտի վրա եւ լինել մեկ ուղղության մեջ լավագույնը:

iTechnology.am: Այսպիսով եկե՛ք խոսենք ֆրիլանսինգ կայքերի առավելությունների եւ թերությունների մասին: 

Ruben Tarzyan: Իմ կարծիքով պետք չէ կենտրոնանալ ֆրիլանսինգ կայքերի վրա որպես հիմնական աշխատատեղ: Լավ արդյունքի համար պետք է ունենալ կոլեկտիվ, միասին աշխատող կոլեգաներ: Բայց սա շատ լավ տարբերակ է ուսանողների համար, քանի որ կարիք չկա գնալու գրասենյակ եւ ժամերով այնտեղ մնալու:

iTechnology.am: Արդյո՞ք ունես որեւէ մարքետինգային ռազմավարություն ձեզ մասին իմաց տալու եւ ձեզ ներկայացնելու համար: Քանի որ երբ մենք փնտրում էինք հայ ֆրիլանս ծրագրավորողներ, մենք հենց քեզ առաջինը գտանք: Ինչպե՞ս եք կարողանում ապահովել առաջինը լինելը:

Ruben Tarzyan: Լավ դիզայների համար լավագույն մարքետինգ քայլը իր լավագույն պորտֆոլիոն է: Սա այն հիմնական բանն է, որով մարդիկ կգնահատեն քեզ: Եթե նույնիսկ դու աստիճան չունես կամ չես ավարտել բարձրագույն հաստատություն, ապա քո լավ պորտֆոլիոն կարող է քեզ օգնել լավ առաջարկներ ստանալ: Պորտֆոլիոն ամեն ինչ պատմում է քո հմտությունների եւ կարողությունների մասին: Հաջորդը շատ կարեւոր է, որ  դիզայներն ունենա շատ օրիգինալ ռեզյումե. այն չպետք է լինի սովորական  MS Word տարբերակով գրված: Այն պետք է միանգամից ասի, որ դու դիզայներ ես: Դիզայները կարող է ունենալ իր սեփական կայքը իր աշխատանքները ցուցադրելու համար: Իմ կարծիքով ինտերնետում գովազդային բաներներ գնելը ուղղակի գումարի եւ ժամանակի անիմաստ վատնում է. այն հաստատ չի օգնում:

iTechnology.am: Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ դիզայներներին:

Ruben Tarzyan: Առաջինը սկսնակը չպետք է մտածի գումարի մասին: Նախ պետք է անել քո հմտությունների սահմաններում պատվերներ եւ հետո կենտրոնանալ որեւէ մեկի վրա: Սկսնակը պետք է անի նախ հաճույքի համար, պետք է մասնակցի տարբեր մրցույթների: Օրինակ լոգոտիպերի հարյուրավոր մրցույթներ են լինում: Ես խորհուրդ կտայի օգտվել վիդեո դասերից, որոնք հասանելի են ամբողջ համացանցում: Ես ինքս սովորել եմ վիդեո դասերով: Ահա մի քանի օգտակար հղումներ եւ հոդվածներ վեբ դիզայներների եւ ՏՏ մասնագետների համար.

http://www.smashingmagazine.com/

http://thenextweb.com/

iTechnology.am: Կա՞ն օգտակար առցանց գործիքներ, որոք կարող են օգնել մասնագետներին: 

Կան շատ օգտակար համայնքներ, որտեղ կարելի է հարցեր տալ, գտնել պատասխաններ, տեղադրել պորտֆոլիոներ, սովորել եւ ծանոթանալ դիզայն թրենդներին, մասնակցել ֆորում քննարկումներինեւ այլն: Ես ինքս հետեւում եմ այնպիսի համայնքների, ինչպիսիք են  awwwards.combehance.netdribbble.com,եւ այլն:
Օրինակ  awwwards.com-ով համաշխարհային մակարդակի դիզայներներ ընտրում են օրվա, շաբաթվա եւ ամսվա լավագույն կայքը: Ես խորհուրդ կտամ հայ դիզայներներին ավելի ակտիվ լինել այսպիսի համայնքներում, քանի որ դրանք ինձ թույլ են տալիս  ներկայացնել իմ աշխատանքները, տեսնել համաշխարհային թրենդները եւ հանդիպել հազարավոր դիզայներների առցանց աշխարհում: Ահա դիզայներներին գույների պալիտրայի համար օգտակար գործիքներ.

https://kuler.adobe.com/

Այլ օգտակար գործիքներ վեբ դիզայներների համար.

https://kuler.adobe.com/

http://960.gs/
http://www.google.com/fonts/

http://www.awwwards.com/15-great-chrome-extensions-for-web-designers-and-developers.html

10 վեբ դիզայնի լավագույն օրինակներ համաշխարհային մակարդակին համապատասխանող դիզայներներից.

http://www.phive.org/
http://satorisan.com/
http://www.juniorakademie.cz/
http://canvas.is/
http://lostworldsfairs.com/
http://www.yebocreative.com/

iTechnology.am: Ո՞րն է քո հիմնական գործիքը որպես վեբ դիզայներ:

Ruben Tarzyan: Իմ հիմնական գործիքը Photoshop-ն է եւ իհարկե ինտերնետը: Լավ դիզայներ դառնալու համար պեք է շատ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, եւ ընդհանրապես պետք է մոտ կանգնած լինել արվեստին: Ոչ ոք քեզ չի սովորեցնի կրեատիվ լինել:
Daikai2

iTechnology.am:  Եկե՛ք մի քիճ էլ խոսենք հենց UI դիզայնի մասին: Ի՞նչ տեսք ունի լավ  UI-ը քեզ համար:

Ruben Tarzyan: Կան որոշ հիմնական կանոններ, որոք բոլորը գիտեն եւ բոլորը սովոր են դրանց: Օրինակ, եթե վերցնենք հեռախոսի  UI-ը,  ապա գիտենք, որ կանաչ կոճակը միշտ պատասխանելու համար է, իսկ կարմիրը` անջատելու:  Այսպիսով, եթե դու <<նորարարություն>> անես եւ կարմիր կոճակը դնես պատասխանելու համար, ապա այն ահստատ չի աշխատի: Լավ UI -ը պետք է առաջին հերթին լինի հարմարավետ: Ընկերությունները ծախսում են հազարավոր դոլլարներ հարմարավետ եւ պարզ UI ունենալու համար:
zivi4

iTechnology.am: Քանի որ մենք տարբերանշանի մրցույթ ենք անցկացնում, մի քիչ էլ խոսենք լոգոյի մասին: Ո՞րն է լավ լոգոն քեզ համար:

Ruben Tarzyan: Իհարկե դա կախված է, թե ինչ ընկերության մասին ենք խոսում: Եթե խոսում ենք ՏՏ ընկերության մասին, ապա այն պետք է լինի մաքուր, լրջություն պետք է փոխանցի, շատ գունավոր չպետք է լինի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ոլորտի մասին ենք խոսում: Եթե օրինակ այն երեխաների խանութ է, ապա այն կպարունակի օրինակ մուլտֆիլմի հերոս եւ գունավոր կլինի: Թեման եւ առարկան մեծ նշանակությու ունեն: Այսօր ընկերությւոններն ընտրում են ավելի պարզ եւ user friendly UI եւ տարբերանշան, հատկապես կլոր օրինակներ ընտրելու տենդենց կա:

iTechnology.am: Շնորհակալություն Ռուբեն, սա իրոք շատ հետաքրքրիր զրույց էր: Քո կարծիքը եւ օգտակար հղումները կհետաքրքրեն մեր երիտասարդ ընթերցողներին: Ինչ-որ բան ունե՞ք ավելացնելու:

Ruben Tarzyan: Շնորհակալ եմ, շատ հաճելի էր, կարող եմ ավելացնել մի քանի կրեատիվ օրինակներ.

http://www.cristiangirotto.com/39828/907549/portfolio/lenfant-exterieur
http://peopletoo.ru/2010/zeh-bodrov/index.html
http://www.behance.net/gallery/Take-control-over-your-hair/8464783
http://www.behance.net/gallery/Pepe-Sierra-Montecristo/5108007
http://www.behance.net/gallery/My-Dilmah-(Revamp)/8489717

Եւ վերջում ուղղակի կավելցնեմ, որ միշտ ցանկացած նածագիծ անելիս պետք է հիշել ոսկե հարաբերակցության կանոնը.

http://en.wikipedia.org/wiki/Golden_ratio

This post is also available in: անգլերեն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*