Հարցազրույց ChinaHay համայնքի անդամ Միհրան Փափազյանի հետ

Չինաստանին նվիրված թողարկման համար iTechnology.am-ը փնտրում էր  ակտիվ անձանց, ովքեր բիզնեսով են զբաղվում Չինաստանում: Այսպիսի վառ օրինակ են ChinaHay համայքնի մեջ ներգրավված հայերը:  ChinaHay համայնքի վեբ կայքի միջոցով կարողացանք կապ հաստատել Միհրան Փափազյանի` համայնքի ակտիվ անդամներից մեկի հետ: Միհրան Փափազյանը տեղափոխվել է Չինաստան  2006թ.-ի հոկտեմբերին եւ այժմ ապրում է Շենզենում: Նա ամառվա այս ամիսն անցկացնում է Երեւանում, եւ մեր թիմը կարողացավ հանդիպել եւ զրուցել  Chinahay համայնքի տարբեր հարցերի մասին: Հուսով ենք, որ կվայելեք հարցազրույցը այքան, որքան մենք վայելեցինք պրն Փափազյանի հետ զրույցը:

iTechnology.am: Պատմե՛ք մեզ Ձեր մասին, ինչպիսի՞ն է կյանքը Չինաստանում:
Միհրան Փափազյան:
Չինաստանում ապրելը մարտահրավեր է ոչ միայն հայերի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր տեղափոխվում են, հատկապես գործարարության նպատակներով: Սա աշխարհի խոշորագույն երկրներից է եւ բոլորն էլ դրանից մասնիկ են ուզում ունենալ: Սա է հիմնական պատճառը:

iTechnology.am: Խնդրում ենք ներկայացնել Chinahay համայնքը եւ ձեր նպատակը: Արդյո՞ք սա մեծ համայնք է, կա՞ն ակտիվ անդամներ, արդյո՞ք կազմակերպում եք հանդիպումներ:
Միհրան Փափազյան:  
Չինաստանում հայեր եղել են դարեր առաջ: Ինչպես ասում ենք, Չինաստանում հայերի երեք սերունդ է եղել: Առաջին սերունդը Մետաքսե Ճանապարհի ժամանակաշրջանում ապրող առեւտրականներն էին: Երկրորդ սերունդը այն հայերն են, ովքեր եկան 20-երորդ դարում Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Կովկասյան տարածաշրջանից: Կուզենամ մի գիրք խորհուրդ տալ բոլոր հետաքրքրված մարդկանց համար. “Gathering Place” , որի հեղինակն է Էդուարդ Սարգսյանը: Գիրքը պատմում է այս երկրորդ սերնդի պատմությունը: Երրորդ սերունդը այն երիտասարդ հայերն են( ամենատարեցները կլինեն 30-35 տարեկան), ովքեր եկել են Չինաստան վերջին մի քանի տարիների ընթացքում: ChinaHay անունը, որ տրվեց 2007թ.-ին, հենց այս երրորդ սերնդի անունն է:

iTechnology.am: Մենք գտանք համայնքի վեբ կայքը համացանցում: Ո՞վ է հեղինակը եւ ի՞նչ նյութեր եք թողարկում:
Միհրան Փափազյան:
Երբ եկա Չինաստան եւ որոշեցի, որ ապրելու եմ այստեղ, ես հասկացա, որ ինձ անհրաժեշտ է հայկական համայնք: Ես գիտեի, որ Չինաստանում կան հայեր, սակայն չկար կազկակերպված համայնք:  Այսպես ես որոշեցի ստեղծել վեբ կայք, որը կօգներ եւ՛ նորեկներին եւ՛ արդեն ապրող հայերին իմանալ միմյանց մասին, գտնել միմյանց եւ մասնակցել համայնքային կյանքին: Սովորաբար մենք թողարկում ենք հանդիպումների, նորությունների եւ հավաքներ մասին: Նաեւ տեղադրում ենք նկարներ եւ պատմում համայնքի անդամների հաջողությունների մասին: Մեր ֆեյսբուքյան էջը նույնպես ակտիվ է, չնայած այն Չինաստանում չի կիրառվում: Ֆեյսբուքյան էջը Չինաստանից դուրս գտնվող հետաքրքրված մարդկանց համար է, ովքեր ուզում են իմանալ մեր համայնքի գործունեության մասին: Մեր այս նոր սերնդի առաջին մեծ հավաքը եղել է Շենզենում 2009թ.-ի սեպտեմբերին:
Չինաստանում երեւի մոտ 3000 հայ կա, սակայն որպես ակտիվ եւ մասնակցող անդամներ մենք ճանաչում ենք մոտ երեք հարյուրին: Մեր համայնքի անդամների մասին կարող եք տեղեկություն եւ կոնտակտներ գտնել այստեղ` գրանցվելով մեր կայքում:
Այժմ մենք փորձում ենք գրանցել ChinaHay համայքնը որպես ֆորմալ հասարակություն: Մենք ունեն նաեւ այլ նախագծեր, օրինակ Հոնկ Կոնգում հայկական կենտրոնի բացումը: Բացի այդ մենք ուսւոմնասիրում ենք Չինաստանում ապրող հայերին, փորձում ենք գտնել հայկական ժառանգությունն այս երկրում:

iTechnology.am:  Եթե մեկը ցանկություն ունի ներգրավվել Չինաստանում որեւէ ոլորտի մեջ, ինչպե՞ս կարող է համայնքը օգնել նրան: Արդյո՞ք հեշտ է միանալ համայնքի գործունեւությանը:
Միհրան Փափազյան: 
ChinaHay համայնքը միանգամայն բաց է բոլոր այն հայերի համար, ովքեր ապրում են Չինաստանում կամ հետաքրքրված են Չինաստանում որեւէ գործ սկսելու մեջ: Մեր համայնքը բավականին երիտասարդ է եւ մենք ոչ մի սահմանափակում չունենք: Մոտ ապագայի համար մեր նպատակն է ապահովել շատ հայերի անդամագրումը, քանի որ մենք համոզված ենք, որ ավելի շատ հայեր են ապրում Չինաստանում:

iTechnology.am: Ինչո՞վ են հիմնականում զբաղված համայնքի ներկայացուցիչները: Քանի որ մեր ուղղությունը տեխնոլոգիան է, ապա մեզ հետաքրքիր է, թե արդյո՞ք կան Չինաստանում տեխնոլոգիաների մասնագետներ, որ կարող են օգնել Հայաստանից մասնագետներին տարբեր բնագավառներում:
Միհրան Փափազյան:
Չինաստանում հայերը հիմնականում զբաղված են առեւտրով: Նրանք առեւտրային ընկերություններ ունեն եւ՛ տեղական եւ՛ օտար շուկաների համար:  Իսկ տեխնոլոգիաների մասնագետների մասին կարող եմ ասել, որ այդքան էլ շատ չեն:
Ես ինքս Շենզենի էլ. վաճառքի ասոցիացիայի անդամ եմ եւ սթարթափ ուիկենդի մենթոր եմ: Կուզենամ նշել, որ ՏՏ-ն Չինաստանում շատ բարդ շուկա է: Բոլորը կարծում են, որ այն խոշոր շուկա է միլիոնավոր հաճախորդներով, սակայն դա այդպես չէ, քանի որ շուկայի 80%-ը իշխում է  Alibaba հոլդինգը: (Դուք կարող եք կարդալ չինական խոշոր ՏՏ ընկերությունների մասին այստեղ):

iTechnology.am: Մենք գիտենք, որ Դուք ներգրավված եք Չինաստանի սթարթափ համայքնում: Արդյո՞ք ունեք որոշակի խորհուրդ այն հայկական սթարթափների համար, որոնք ուզում են բիզնես ծավալել Չինաստանում:
Միհրան Փափազյան:
Այո, ես ունեմ խորհուրդ. մի՛ փորձեք ծրագրեր վաճառել Չինաստանում: Առաջին հերթին չինացիները կրկնօրինակման թագավորներն են:  Դուք Չինաստանում կարող եք գնել Photoshop-ի մեկ ամբողղջական փաթեթ ընդամենը 1 ԱՄՆ դոլլարով: Եւ մեկ կարեւոր փաստ Չինաստանում ծրագրեր վաճառելու մասին. Չինաստանում շատ դժվար է վաճառել, քանի որ ծրագիրը մի բան է, որին չես կարող շոշափել, իսկ չինացու համար շատ դժվար է հասկանալ, թե ինչու վճարել մի բանի համար, որը չես կարող շոշափել, որը նյութական չէ, սա է չինական մենթալիտետը:  Ամեն դեպքում, եթե դեռ ուզում ես մտնել չինական շուկա, ապա առաջին հերթին սովորի՛ր լեզուն, ուսումնասիրի՛ր մշակույթը եւ ձե՛ռք բեր շատ կապեր:
Իհարկե, ես չեմ ասում, որ ՏՏ բիզնեսը չի կարող հաջողակ լինել չինական շուկայում: Չինացիները չունեն ստեղծարար մտածելակերպ: Նրանք նոր ոչ մի բան չեն ստեղծում, նրանք կրկնօրինակում են: Եթե խոսքը նորարարության մասին է, միգուցե հաջողակ լինի, ամեն դեպքում պետք է գիտակցել, որ շատ դժվար է:

iTechnology.am: Շնորհակալություն, պրն Փափազյան, հետաքրքիր զրույցի համար, մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ Հայաստանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*