Հարցազրույց Ջի Դիզայն Գրուպի հետ

Հայաստանում դիզայն ստուդիոյի հնարավորությունների մասին ավելին իմանալու համար iTechnology.am-ը զրուցեց Ջի Դիզայն Գրուպի հիմնադիր տնօրեն Գրիգոր Սեմիրջյանի հետ, ով պատմեց մեզ ընկերության պատմությունը եւ ներկայիս ձեռքբերումները: Ներքեւում կիմանաք, թե ինչպես դիզայն ստուդիոն դարձավ Google apps -ի ներկայացուցիչը Հայաստանում եւ նույնիսկ ավելին…

iTechnology.am: Պրն Սեմիրջյան, պատմե՛ք մեզ Ջի դիզայն ստուդիոյի մասին: Արդյո՞ք ունեք մասնաճյուղեր, թե աշխատում եք հիմնականում Հայաստանում:

GDesign Group: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2010թ.-ին: Մենք ուսումնասիրեցինք հայաստանյան շուկան եւ շատ բացթողումներ տեսանք, որոնք կարելի էր լրացնել: Խորացնելով մեր ուսումնասիորթյունները հնդկական, ամերիկյան եւ չինական շուկաներում մենք եզարակացրինք, որ հայկական շուկան ունի փաթեթային համակարգի կարիք: Այսպիսով մենք հանդես եկանք այս բացը լրացնող լուծումով: Խնդիրն այն էր, որ առանց փաթեթային համակարգի հաճախորդներին տրվում էր անիմաստ մի գնացուցակ: Մենք փորձեցինք փոխել մեր քաղաքականությունը եւ ներմուծեցինք փաթեթային համակարգ: Մենք առաջարկեցինք բիզնես վեբ կայքեր, որոնք կարող էին հեշտությամբ ձեւափոխվել մեր հաճախորդների կողմից առանց ծրագրավորողի օգնության: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Joomla CMS-ը նոր էր զարգանում: Մենք ընտրեցինք այն որպես լավագույն լուծում:

iTechnology.am: Որո՞նք են ձեր հիմնական ծառայությունները:

GDesign Group: Մենք մատուցում ենք պրոֆեսիոնալ վեբ դիզայն, ծրագրավորում եւ կայքի առաջխաղացում:, SEO ծառայություններ, հոսթինգ եւ այլն: Մենք նաեւ առաջարկում ենք ինտերնետ մարքետինգ, ներառյալ սոցիալական ցանցեր, էլ, նամակներ եւ այլն: Պետք է նշեմ, որ մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ ծառայությունը կմատուցվի լիարժեք: Սա շատ կարեւոր է, քանի որ ոչ բոլոր մարքետինգ ընկերություններն են առաջարկում հավաստիացված ծառայություն, օրինակ որ քո կայքը լավագույն տասնյակում կլինի: Եթե մենք չենք վստահեցնում, ուրեմն չենք վերցնում նախագիծը: Սակայն սա ամենը չէ. 2011թվականից մենք համարվում ենք Հայաստանում Google Apps -ի ներկայացուցիչ: Մենք համագործակցում ենք Google-ի իռլանդական գրասենյակի հետ. իրենք են մեր ուղղակի գործընկերները: Մենք ենք վերցրել մեր երկրում Google-ի ծառայությունները ներկայացնելու մեծ պատասխանատվությունը: Մեզ համար սա շատ կարեւոր է, քանի որ երբ մենք դիմեցինք համագործակցության համար, նրանք նույնիսկ չգիտեին, թե որտեղ է Հայաստանը: Մեզ նույնիսկշփոթեցին Կոլումբիայի մի քաղաքի հետ: Հայաստանը որպես երկիր բազում խնդիրներ ունի` կապված Googe քարտեզների վրա տվյալների ճշգչտության հետ: Մենք այժմ աշխատում ենք իռլանդական գրասենյակի հետ այս խնսիրներն ուղղելու հարցի շուրջ:

iTechnology.am: Ի՞նչպես կամ ի՞նչ աղբյուրներից եք կարողանում ձեր ընկերության մեջ ներգրավվել լավ դիզայներների:

G Design Group: Մենք նախընտրում ենք սկսնակներին ինքներս կրթել եւ պատրաստել մեր ընկերության նպատակների համար:Մենք կարծում ենք, որ սա լավագույն տարբերակն է: Մենք տրամադրում ենք նրանց անհրաժեշտ տեխնիկա, գրքեր, նյութեր: Սա մի փոքր թանկ է լինում, սակայն սա լավագույն տարբերակն է:

iTechnology.am: Ինչպե՞ս եք կարողանում արդյունավետ հաղորդակցություն ապահովել օտարազգի հաճախորդների հետ:

G Design Group:  2011թ.-ին մենք հիմնեցինք մեր եվրոպական գրասնեյակը Բուլղարիայի Վառնա քաղաքում: Այս ամսի էլ նախաձեռնում ենք գրասնեյակ հիմնել Սոֆիայում: Այս գրասենյակները հինականում պատասխանատու են օտարազգի հաճախորդների հետ շփման եւ հաղորդակցության համար: Սակայն սովորաբար նախքան որեւէօտար երկրի շուկա մտնելը մենք անց ենք կացնում անհրաժեշտ հետազոտությունները, եւ ուսւոմնասիրում ենք բոլոր հատկանիշները: Իմ կարծիքով հաղորդակցությունը հեշտ է ստացվում, եթե տիրապետում ես լեզվին: Սակայն լեզուն միակ խնդիրը չէ, քանի որ այստեղ էլ դժվար է հաղորդկացվել հայ հաճախորդի հետ եւ ճիշտ հասկանալ պահանջները:

iTechnology.am: Ո՞րն է ձեր հիմնական գործիքը վեբ դիզայնի համար: Կա՞ն արդյոք առցանց գործիքներ, որ խորգուրդ կտաք մեր ընթերցողներին:

G Design Group: Մենք հիմնականում օգտագործում ենք Adobe Photoshop  վեբ դիզայնի համար: Իսկ դեվելոփմենթ փուլում մենք արդեն ունենք օրինակներ, որտեղ օգտագործել ենք այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են HTML5 եւ CSS3: Առցանց գործիքների հետ կապված կարող եմ խորհուրդ տալ Dreamweaver-ը, որը սկսելու համար լավագունն է: Կա նաեւ php Designer, սակայն ես խորհուրդ կտամ առաջինը:

iTechnology.am: Եկե՛ք խոսենք լավ դիզայն ստուդիոյի մարքետինգային ռազմավարության մասին:

G Design Group: Մենք ունենք մարքետինգի վրա աշխատող հատուկ թիմ: Վերջերս մենք ներմուծեցինք կուպոնային համակարգը: Սա հիմնական գործիքը կլինի, որ կպատմի մեր պատմությունը եւ կներկայացնի մեզ: Մեր հաճախորդներին գրավում է մեր առաջարկած փաթեթային համակարգը: Եւ մեր հիմնական շուկան Հայաստանն է:

iTechnology.am: Համաձա՞յն եք, որ Google-ի հետ համագործակցութունը արդեն իսկ լավ  PR է ընկերության համար:

G Design Group: Միգուցե այո, քանի որ հայերը սիրում են նման <<վեհ գաղափարներ>>: Ես ուղղակի կավելացնեմ, որ մենք հիմա փորձում ենք դառնալ  Google Adwords-ի ներկայացուցիչն այստեղ: Այն պահանջում է մեծ բյուջե, որպեսզի պաշտոնապես ճանաչվի Google-ի կողմից,  սակայն մենք արդեն գործընթացի մեջ ենք: Սեպտեմբերին կունենանք մամլո ասւոլիս հենց այդ թեմայով:

iTechnology.am: Կարծու՞մ եք, որ հայերը լավ դիզայներներ են:

G Design Group: Այո՛, հայերը կրեատիվ մասնագետներ են: Մենք կրեատիվ մարդկանց կարիք չունենք, մենք կրեատիվ հաճախորդների կարիք ունենք: Ներկայումս հաճախորդները նախընտրում են ստանդարտ մոտեցումներ : Այն, ինչ կրեատիվ է եւ տարբեր, ժամանակ է պահանջում, որ ընդունվի: Սակայն սա նորմալ է: Քանի որ ինչքան դիզայնը կրեատիվ ,այն  նույնքան ոչ հարմարավետ է օգտագործողի համար: Մարդիկ հակված են օգտագործել պարզ լուծումներ, սակայն մենք փորձում ենք բալանսը գտնել դիզայնի կրեատիվության եւ հարմարավետության միջեւ:

iTechnology.am: Եւ ի՞նչ կասեք երիտասարդ մասնագետների մասին: Արդյ՞ոք հետքրքրված են վեբ դիզայնով եւ ունեն համապատասխան հմտություններ:

G Design Group: Երիտասարդները բավական հետաքրքրված են եւ լավ մասնագետներն իրոք աշխատանքի պակաս չունեն այսօր: Սակայն խնդիրը նրանց տրվող կրթության մեջ է: Նրանք ավարտում են առանց որեւէ պրակտիկական հմտությունների եւ գիտելիքների: Նրանք կենտրոնանում են միայն տեսական մասի վրա, որը ոչնչով չի կարող օգնել ռեալ նախագծեր իրականացնելիս:

iTechnology.am: Դուք արդեն տեղյակ եք Թվային Նուռ նախագծի տարբերանշանի մրցույթի մասին: Ի՞նչ կասեք: Ի՞նչ մոտեցումներ եւ թրենդներ են այժմ ընդունված հենց տարբերանշանների համար:

G Design Group: Ներկայումս շատ ընդունված լոգոներ են նարնք, որոնք պատկեր չեն օգտագործում, այլ օգտագործում են միայ անունը: Սա ժամանակակից թրենդ է հատկապես ՏՏ ընկերությունների համար:

iTechnology.am: Շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար: iTechnology.am -ը մաղթում է ձեզ ավելի ու ավելի կրեատիվ նախագծեր:

 

This post is also available in: անգլերեն