Հարցազրույց Վահան Շակարյանի հետ, Արմթաբ Թեքնոլոջիս
Վահան Շակարյան: Ես ծնվել եւ մեծացել եմ Երեւանում Սովետական Միության տարիներին: Այն ժամանակ այդ հասարակարգում դու քիչ բան կարող էիր անել որպես <<ձեռնարկատեր>>: Սակայն այս դրությունը կամաց-կամաց փոխվեց 1980-ականներին Պերեստրոյկայի եւ Հրապարակայնության տարիներին: Այդ ժամանակ ես դարձա Սոցիալական Ինովացիաների սովետական հիմնադրամի խորհրդի անդամ եւ հիմնադրամի հայկական մասնաճյուղի նախագահը: Հիմնադրամի նպատակն էր ճանաչել եւ զարգացնել սովետական քաղաքացիների ձեռնարկատիրական գաափարները եւ հետո գտնել արտասահմանյան հովանավորներ, հատկապես ԱՄՆ-ից, որոնք կվերցնեին եւ կյանքի կկոչեին ամենախոստումնալից գաղափարները: Հիմնադրամը այնպիսի ուշադրության արժանացավ Միացյալ Նահանգներում, որ այն մասնաճյուղեր բացեց Սան Ֆրանսիսկոյում, Նյու Յորքում եւ Ջունոյում` Ալյասկայում: ԱՄՆ-ում առաջին հովանավորներից էր Ջորջ Սորոսի հիմանդրամը: Մեր ջանքերի շնորհիվ առաջին երկու տարիների ընթացքում ավելի քան 6,000 երիտասարդ մասնագետներ այցելեցին ԱՄՆ տարբեր փոխանակման ծրագրերի շրջանակներում, ներառյալ ֆինանսական, կառավարման եւ լեզվաբանական ոլորտները:
Վահան Շակարյան: Հայաստանում ազատ տնտեսական գոտու մասին իմանալուց հետո մենք ռազմավարական նշանակության որոշում ընդունեցինք Միննո թաբլեթների գիծը Չինաստանի տեղափոխել Հայաստան եւ միեւնույն ժամանակ նոր բրենդ ձեւավորել Արմթաբ անվանմամբ: Քանզի արդեն Հայաստանում որոշ մասնագետներ ունեինք, այդքան էլ դժվար չէր կայացնել այդ որոշումը: Հավաքումը, ծրագրային մասը եւ PCB նախագծումն ամբողջովին արվում է Հայաստանում, իսկ մյուս մասերը մենք գնում ենք Չինաստանից, Հոնկ Կոնգից եւ Թայվանից: Հայաստանում մեր ինժեներները նաեւ մշակեցին սմարտֆոններ Արմֆոն բրենդային անունով: Մենք այս որոշումը կայացրինք, քանզի տեսանք, որ նախկին սովետական երկրներում մեր հեռախոսներն ու թաբլեթները մեծ ներուժ կարող են ունենալ հատկապես կրթության եւ բիզնեսի բնագավառում կիրառման համար: Ասեմ ավելին, այս երկրներն արդեն ճանաչում են Հայաստանին որպես Տ առաջնորդ մեր տարածաշրջանում եւ սովետական երկրների շրջանակում, այնպես որ սա նույնպես բավական օգտակար է: Մեծ շուկա կա նաեւ Միջին Արեւելքում, որտեղ մենք հավատում ենք, որ կարող ենք դառնալ տեխնոլոգիական առաջատար եւ գոհացնել հաճախորդներին:
Տեսանյութը` PastNews
Իրանի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք ընթացիկ քննարկումների մեջ ենք իրանցի տարբեր բիզնեսմենների հետ, ովքեր արտահայտել են իրենց հետաքրքրությունը թաբլեթներ գնելու համար: Երկու երկրների երկարատեւ պատմություն ունեցող առեւտրային կապերը հաստատում են, որ մեծ ներուժ կա Իրանում հայկական տեխնոլոգիաները վաճառելու առումով: