iGyumri Համաժողով մարտի 22, 2014

Idea Conference

iGyumri is a new conference focused on making Gyumri a prosperous international technology focused city. We are bringing together local and international entrepreneurs, investors, educators, students and industry leaders to collaborate and support innovation in Gyumri. This will be achieved through a broad range of panels, including business workshops, investment pitches, networking sessions, and discussions.

Date:
March 22, 2014

Venue Location:
Gyumri Technology Center
Guy st. 1, Gyumri, Armenia

World Movie Premier

The documentary movie “Gyumri: Epicenter for Change” will have it’s world premiere at the iGyumri conference. This film tells the incredible story of how technology and creativity are being used to rebuild the city

 
 

Ծրագրային Ելույթ

Թոդ Ֆաբաքեր
Digital Pomegranate
iTechnology.am

Պրն Ֆաբաքերն ապրել եւ ծրագրային ապահովման ստեղծմամբ է զբաղվել աշպարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Թունիս, Հնդկաստան, Մալազիա, Թայվան, Չինաստան: Անցնելով այս ճանապարհը՝ պրն Ֆաբաքերն այժմ մեկ նպատակ ունի՝ դարձնել Գյումրին իրական տեխնոլոգիական կենտրոն եւ ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր: Պրն Ֆաբաքերը մասնագիտությամբ արդյունաբերական ոլորտի ինժեներ է եւ այժմ` ՏՏ ձեռնարկատեր: Նա կխոսի Գյումրիում  Դիջիթըլ Փոմըգրանեթի գործունեության, ՏՏ ոլորտի թրենդների եւ ստարտափների մասին:

Հյուրընկալում է
Հայաստանի առաջատար առցանց ամսագիրը

itechnologylogo

Հովանավորներ

digital pomegranate logo
 

Օրակարգ

Ողջույնի խոսք 12:00
Ծրագրային ելույթ 12:15
Միջազգային ներգրավվածությունը Գյումրիում 12:30
Նորարարությունը Գյումրիում 13:15
Ներդրումները Գյումրիում 14:00
Սուրճի ընդմիջում 14:45
Վեբ տեխնոլոգիաները Գյումրիում 15:15
ՏՏ կրթությունը Գյումրիում 16:00
Փաստագրական ֆիլմի ցուցադրություն 17:00
Հյուրասիրություն 17:45
 
Google Hangout On Air

世界是你的牡蛎

Հաշվի առնելով Հայաստանի տեղական շուկայի չափերը՝ համաշխարհային շուկայի վրա կենտրոնացումը ավելի քան կարեւոր է դառնում Գյումրիի համար: Մարկետինգ, բրենդի նախագծում եւ կառուցում, լեզվի իմացություն եւ կենտրոնացում ոչ ավանդական շուկաների վրա. սրանք հաջողության հասնելու կարեւորագույն կետերն են: Այս պանել քննարկումը հաջողակ ստարտափ սկսելու խորհուրդներ եւ հուշումներ կտա հատկապես արտասահմանյան շուկայի վրա կենտրոնանալու համար:

Էդսոն Մոնտեյրո
Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան

Բանախոսի մասին

Դեսպան Մոնտեյրոն աշխատում է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ զարգացնել առեւտրային հարաբերությունները եւ բարելավել համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության եւ արդյունաբերության ոլորտներում: Նա միացել է բրազիլական դիվանագիտական խմբին 1976թ.-ին Մանիլայում. ապա Լոս Անջելեսում, Ավստրալիայում, Բելգիայում, Չինաստանում  եղել է գլխավոր փոխհյուպատոս:

Ժաքլին Կարաասլանյան
Գործադիր տնօրեն

Luys Education

Բանախոսի մասին

Ժաքլին Կարաասլայնը աշխատել է  MIT Media Lab-ի հիմնադիր անդամների հետ հենց հիմնադրման գործընթացում, որտեղ էլ ավելի քան 25 աշխատել է  ապագայի կրթության  հատուկ նախագծերի տնօրեն:  2009թ.-ից նա ապրում եւ աշխատում է Հայաստանում, որտեղ ղեկավարում է Լույս հիմնադրամի կրթական առաքելությունը:

Արմեն Շահնազարյան
Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն
D-Link

Բանախոսի մասին

Թայվանում հիմնադրված D-Link ընկերությունն (ցանցային սարքավորումների շուկայի առաջնորդը՝ 33% մասնաբաժնով) իր հետազոտական կենտրոնը բացում է Գյումրիում: Ինչպե՞ս ընտրվեց Գյումրին եւ ի՞նչ գործունեություն է ընկերությունը ծավալում Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրիում:
 

in·no·vate

/inəˌvāt/ verb - To make changes in something established by introducing new methods, ideas, or products.

Ինչպե՞ս ստեղծել մի ամբողջական էկոհամակարգ Գյումրիում ձեռնարկատիրությունը, տեխնոլոգիաները եւ տնտեսությունը զարգացնելու համար: Միացեք մեր քննարկմանը, որտեղ կլսենք, կսովորենք եւ կառաջարկենք տարբերակներ Գյումրիում այս էկոհամակարգի ստեղծման համար: Այս նիստը հրաշալի հնարավորություն է քննարկելու եւ կարծիքներ իմանալու ոլորտի առաջատարներից եւ փորձագետներից, ովքեր եղել են նորարարական նախագծերի ստեղծողներ եւ կիրառողներ:

 

Ալեքսեյ Մանուկյան
Արտ թերապիստ
Contemporary Artist

Բանախոսի մասին

Գյումրիի ժամանակակից արվեստի ներկայացուցիչներից մեկը, ով ներգրավված է նորարարության եւ ստեղծագործական աշխատանքի մեջ: Նա 5րդ հարկ մշակութային խմբի համակարգողն է Գյումրիում եւ համագործակցում է Գյումրիի Բիենալեի հետ: Ալեքսեյը մասնակցում է բազմաթիվ միջազգային նախագծերի:

Արման Աթոյան
Հիմնադիր, ստեղծագործական գծով տնօրեն
X-TECH Creative Studio

Բանախոսի մասին

Արման Աթոյանը հաջողությամբ հիմնադրել է տարբեր ստարտափներ Հայաստանում՝ ցուցաբերելով խորը ՏՏ հմտություններ եւ փորձառություն: Նորարարական մոտեցումը, ստեղծագործական միտքը եւ ռազմավարական հմտությունները Արմանին դարձնում են իրական առաջնորդ: Վառ օրինակ է  citybugs.am-ը, որը ստացել է նորարարության մրցանակ Թբիլիսիի  GITI 2012 մրցույթին:

Եվա Հյուսյան
Տնօրեն
Microsoft Innovation Center

Բանախոսի մասին

Միշտ ներգրավված լինելով Հայաստանում ստարտափների  շարժման գործում՝ Եվան իր փորձն է ներդրել մի շարք հասարակական եւ միջազգային կազմակերպություններում՝ նոր գաղափարների խթանումը դարձնելով Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի հիմնական առաքելություններից մեկը: Եվան բիզնես ադմինիստրացիայի մագիստրոսի կոչում ունի Մաստրիխտի համալսարանից եւ վկայական Ստենֆորդի գործադիր ինստիտուտից:

Արամ Հաջյան
Ինժիներիայի ֆակուլտետի դեկան

Բանախոսի մասին

Exponent-ում բիոմեխանիկների խմբում աշխատելուց հետո՝ 2000թ.-ին դոկտոր Հաջյանը տեղափոխվեց Հայաստան, որտեղ նա աշխատել է մի շարք պաշտոններում բարձր տեխնոլոգիաների, եւ ձեռնարկատիրության ոլորտներում: Նա մեխանիկ ինժիների բակալավրի կոչում ունի Ստանֆորդ համալսարանից եւ ինժեներական գիտությունների մագիստրոսի եւ դոկտորի կոչում Հարվարդի համալսարանից:
 

Launch Your Startup @ iGyumri

Եկեք եւ իմացեք ստարտափի ստեղծման, ներդրումներ գտնելու եւ Գյումրիում՝ Հայաստանի նոր տեխնոլոգիական քաղաքում բիզնես սկսելու առավելությունների մասին: Գրանցեք ձեր ստարտափ գաղափարը, եւ փորձագետները հաջողության եւ բիզնես մոդելի մասին խորհուրդներ կտան:

  • Upload your idea or business plan as a PDF before iGyumri conference so we can review it for you to give you the best advice. Make sure you include your contact information in your PDF.

Մանուկ Հերգնյան
Գործընկեր
Granatus Ventures

Բանախոսի մասին

Մանուկ Հերգնյանը ղեկավարում է Հայաստանում Վենչուրային Կապիտալի ընկերությունը, որը ֆինանսավորում, մասնագիտական աջակցություն եւ կապեր  է տրամադրում խոստումնալից ՏՏ ստարտափներին: Մանուկն ունի բիզնես ադմինիստրացիայի մագիստրոսի կոչում Օքսֆորդի համալասարանից եւ տնտեսագիտության դոկտորի կոչում Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանից:

Հայկ Ասրիյանց
Հաճախորդների սպասարկման մասնագետ
VimpelCom

Բանախոսի մասին

Հայկ Ասրիյանցը մարկետինգի, հաճախորդների սպասարկման եւ վաճառքի մասնագետ է: Նա Հայաստանում Ստարտափների Գավաթի համակազմակերպիչն է, որն օգնում է հիմնադրել նոր ընկերություններ Հայաստանում, հատկապես ՏՏ ոլորտում:  Հայկը կառավարման եւ տնտեսագիտության ասպիրանտի կոչում ունի Երեւանի Պետական Համալսարանից:

Րաֆֆի Նիզիբլյան
Հիմնադիր-տնօրեն
Deem Communications

Բանախոսի մասին

8 տարի առաջ հիմնադրելով Deem Communications ընկերությունը՝ Րաֆֆին  PR-ի, բրենդի կառուցման, ստեղծագործական լուծումների, միջոցառումների կազմակերպման, մարկետինգի եւ Հայաստանում պրոդուկտի ստեղծման ոլորտների առաջատարներից է: Րաֆֆին համայնքային տնտեսական զարգացան մագիստրոսի կոչում ունի Մոնռեալի Կոնկորդիայի համալսարանից:

Միսակ Ղարագյոզյան
Կառավարիչ
Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Բանախոսի մասին

Միսակ Ղարագյոզյանը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի գլխավոր մենեջերն է. կենտրոնը գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ենթակայության ներքո: Նախկինում Միսակ Ղարագյոզյանն աշխատել է որպես խորհրդատու Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ ՄԶԳ տարբեր նախագծերում: Պրն Ղարագյոզյանը մաթեմատիկայի բակալավրի կոչում ունի Մոսկվայի Պետական Համալսարանից եւ բիզնես ադմինիստրացիայի մագիիստրոսի կոչում Հայաստանի Ամերիկյան համալսարանից:
 

Gyumri = Armenia’s Tech Hub of the Future

Հայաստանում համացանցի եւ տեխնոլոգիաների լավագույն մասնագետների կողմից կհնչեն ելույթներ Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացան եւ խթանման մասին: Զարգացումն անխուսափելի է, հատկապես վեբ եւ մոբայլ տեխնոլոգիաների ոլորտներում: Իմացեք, թե ինչպես Գյումրին կարող է դառնալ իրական տեխնոլոգիական կենտրոն: 

 

Միշել Դավուդյան
գործադիր տնօրեն
Apaga Technologies
Ozone Armeniate

Բանախոսի մասին

Միշել Դավուդյանը ՏՏ ծառայությունների ոլորտում վաղուց է ծավալում գործունեություն, հատկապես Ֆրանսիայում համահիմնադիր լինելով Infodis Group-ում:  2007թ.-ից Միշելը ինտերնետի եւ անվտագության ծառայությունների ոլորտում է Հայաստանի Գյումրի քաղաքում՝ իրեն նվիրելով ՏՏ ոլորտի զարգացմանը ամբողջ Շիրակի մարզում: Նա խթանում է հեռահար ուսուցումը, ՏՏ կրթությունը եւ ՏՏ համայնքի ստեղծումը Հայաստանում:

Վահագն Պողոսյան
Համահիմնադիր, տեխնիկական մասի ղեկավար
Instigate CJSC
Instigate Robotics CJSC

Բանախոսի մասին

Հայաստանում առաջին ՏՏ ընկերոթյան՝ Ինստիգեյթի ստեղծումից հետո Վահագնը ստեղծեց բազմաթիվ ստարտափեր, ինչպիսիք են ProximusDA, Amtokay, Instigate Mobile-ը եւ վերջինը՝ Instigate Robotics-ը: Վահագնը համակարգչային գիտությունների դոկտորի կոչում ունի Երեւանի Պետական Համալսարանից:

Գայանե Ղանդիլյան
Օպերացիոն տնօրեն
Digital Pomegranate
iTechnology.am

Բանախոսի մասին

Գայանեն կներկայացնի Գյումրիում հիմադրված Դիջիթըլ Փոմըգրանեթ համակարգը՝ նոր վեբ հարթակը փոքր եւ միջին բիզնեսների համար: Դիջիթըլ Փոմըգրանեթը կառաջարկի նորարարական բիզնես կայքեր եւ կխթանի ձեռնարկատիրության զարգացումը Գյումրիում եւ Հայաստանում:

Աշոտ Տոնոյան
Հիմնադիր-տնօրեն
Social Objects

Բանախոսի մասին

Social Objects ընկերությունում Աշոտը եւ իր թիմը ստեղծում են բջջային, սոցիալական եւ վեբ հավելվածներ: Աշոտը նախագծերի կառավարման հմտություններ ունի եւ կարողանում է զարգացնել պրոդուկտը կոնցեպտից մինչեւ կայացում: Վերջերս  Social Objects-ը ընտրվեց OneArmenia-ի Shift Tech նախագծի կողմից որպես մշակող ընկերություն:
 

Tech Education = Tech City

iGyumri համաժողովի նպատակը մեկն է՝ օգնել Գյումրիին դառնալ իրական տեխնոլոգիական քաղաք: Այդ նպատակին հասնելու միակ ուղին քաղաքում հարյուրյակներով մասնագետների պատրաստումն է: ՏՏ ոլորտում կրթության եւ փորձի ձեռքբերման բազում հարթակներ, ուղղություններ, գործիքներ եւ մեթոդներ կան:

Արիկ Շահումյան
Հիմնադիր-տնօրեն
Shahumyan Media & Academy
Leaders.am

Բանախոսի մասին

Արիկ Շահումյանը ստեղծել է Շահումյան Մեդիա ընկերությունը, որը մրցանակակիր է ճանաչվել մի շարք մրցույթներում եւ նախագծերում: Նրանց ծառայությունները ներառում են վեբ նախագծում եւ մշակում, էլ. մարկետինգ, iOS եւ Android հավելվածների ստեղծում, էլ. վաճառք եւ SEO: Վերջերս Արիկը ստեղծել է Leaders.am-ը եւ Shahumyan Academy-ն, որոնք նպատակ ունեն Հայաստանում ձեւավորել իրական ՏՏ համայնք:

Ամալյա Եղոյան
Գործադիր տնօրեն
Gyumri Information Technology Center

Բանախոսի մասին

Ամալյա Եղոյանը եւ ԳՏՏԿ-ն օգտագործում են ՏՏ կրթության համակարգերը եւ ռազմավարությունը Գյումրիում տնտեսական զարգացման եւ Շիրակի մարզում աշխատատեղերի ստեղծման համար: Ամալյան գլխավորում է տեխնոլոգիական կրթությունից դեպի ստարտափերի ստեղծում տանող ուղին: Նա կարողացել է բազմիցս ցույց տալ, որ Գյումրին ունի տեխնոլոգիական ստեղծագործ կենտրոն դառնալու ներուժը:

Արտուշ Ղանդիլյան
Տնօրեն
Gyumri LiveCode Center
LearnIT.am

Բանախոսի մասին

Արտուշը կծանոթացնի LearnIT-ն՝ անվճար օնլայն դասերի հարթակը՝ ստեղծված հենց Գյումրիի համար:  LearnIT -ն կդրամադրի անվճար դասեր վեբ դիզայնի, անիմացիաների պատրաստման եւ LiveCode-ի կիրառմամբ iPhone, Android, Windows հավելվածների ստեղծման համար:

Աշոտ Պապոյան
Տնօրեն
State Engineering University
of Armenia Gyumri Branch

Բանախոսի մասին

ՏՏ կրթության ծրագիրը ՀՊՃՀ Գյուրու մասնաճյուղում ներդրվել է դեռեւս 1997թ.-ին, որն էլ իր մեծ ներդրումն է ունեցել մարզում ոլորտի խթանման եւ մասնագետների պատրաստման գործում: Այսօր էլ կրթական օջախը շարունակում է սպասարկել ՏՏ ոլորտը՝ համագործակցելով Գյումրիում ՏՏ ընկերությունների եւ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի հետ:

Գրանցվեք հենց հիմա

iGyumri համաժողովին մասնակցությունն անվճար է