Վեցերորդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորում

Վեցերորդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեկնարկեց 1016095_10151463340356479_1744621659_n 43  տեղական եւ 19 միջազգային ձեռնարկությունների մասնակցությամբ: <<Խելացի լուծումներ` խելացի երկրների համար>> խորագիրը կրող ֆորումը բացվեց հունիսի 21-ին Երեւանում: Միջոցառումը, որ կազմակերպվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  կողմից եւ հովանավորվում էր  Ալյանս  ազատ տնտեսական գոտու կողմից, համախմբել էր գործարար միջավայրի տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսություն ստեղծելու գաղափարի շուրջ: Ֆորումն անցակցվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ:
ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ներկա գտնվեցին բացման արարողությանը եւ ողջունեցին բոլոր մասնակիցներին:1016117_10151463336831479_44790634_n
Նման ֆորումներն օգնում են գործարարներին եւ ձեռնարկատերերին միմյանց ավելի լավ ճանաչել եւ ստեղծել կայուն գործարար համայնք: Իսկ սթարթափների համար այսպիսի հավաքները լավ վայր են ներդրողներ գտնելու եւ նորարարական գաղափարներով հանդես գալու համար: Այս տարվա ֆորումը նույնպես համախմբել էր սթարթափ թիմերին, ովքեր արդեն մասնակցել էին մի շարք մրցույթների եւ բավականին ճանաչված են համայնքում:
<<ԻՏՁՄ-ն դեռեւս 2008 թվականից կազմակերպում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը` առաջնային նպատակ համարելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդնումը տնտեսության այլ ոլորտներում>>,- բացման խոսքում նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Երկօրյա ֆորումը ներառեց ոչ միայն բիզնես ցուցահանդեսը այլեւ տեխնոլոգիական սեմինարներ, հանդիպում-քննարկումներ, որոնք անցկացվեցին ոչ միայն հայ մասնակիցների կողմից, այլեւ Սինգապուրից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հրավիրված հյուրերի կողմից:
Ամենամյա ֆորումին կհաջորդի մեկ այլ հետաքրքիր միջոցառում կրկին կազմակերպված ԻՏՁՄ կողմից. հուլիսի 1-ից 10-ը Ծաղկաձորում տեղի կունենա Ինովացիոն ճամբարը, որի գլխավոր նպատակն է գտնել երիտասարդների, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ: Ճամբարի մասին հայտարարությունը եւ դիմումի հայտը կարող եք գտնել այստեղ:
Բացի այդ  մեկ այլ ավանդույթ դարձած միջոցառում եւս սպասում է ՏՏ համայնքին. հոկտեմբերին ԻՏՁՄ-ն կազմակերպում է ԴիջիԹեք Էքսպոն, որ առավել ընդարձակ է եւ գրավում է հազարավոր այցելուների:
Մեկ այլ հավաք` Բիզնես Ինովացիոն Ֆորումը, որը կիրականացվի առաջին անգամ, տեղի կունենա նոյեմբերի 8-ից 10-ը Դիլիջանում: Այս ֆորումի նպատակն է հնարավորություններ տալ ստեղծելու նոր բիզնես միջավայր եւ ամուր համայնք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների եւ բիզնեսի այլ ուղղությունների միջեւ:
152494