Գյումրու Տեխնոպարկը պատրաստ կլինի այս տարվա դեկտեմբերին

Ինչպես հաղորդում է mwnews.am-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 29-ին այցելել է Գյումրու Տեխնոպարկ տեղեկանալու տարվող աշխատանքների ընթացքին: Աշխատանքների պատասխանատուները կառավարության ղեկավարին վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են` համաձայն  նշված ժամանակացույցի եւ կավարտվեն այս տարվա դեկտեմբերին:
Շատ արտասահմանյան ընկերություններ եւ անհատ ներդրողներ արդեն բավականին մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում նորակառույց տեխնոլոգիական կենտրոնում մասնաճյուղեր բացելու եւ ընկերություններ հիմնելու նպատակներով: mwnews.am-ի փոխանցմամբ  D-Link միջազգային ընկերությունը տեխնոպարկին կից կառուցելու է նոր շինություն իր գրասենյակներն այնտեղ տեղակայելու մտադրությամնբ:
Ավելին կարդացե՛ք այստեղ

This post is also available in: անգլերեն