Դիջիթեք Էքսպո 2013. տեխնոլոգիական տոն հայ հանրության համար

Հոկտեմբերի 4-ը Երեւանում ավելի քան տեխնոլոգիական էր: Մեկնարկեց իններորդ ամենամյա Դիջիթեք Էքսպոն, որի բացման արարողության ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երեւան Էքսպո>> կենտրոնում անցկացվող ամենամյա ցուցահանդեսը դարձել է ՏՏ համայքնի ամենասիրված իրադարձություններից մեկը: Եռօրյա ցուցահանդեսն այս տար կրում է <<Տոն տեխնոլոգիական հանրության համար>> խորագիրը` բերելով  ամբողջ ՏՏ հանրությանը մեկ հարկի տակ:

Այս տարի Դիջիթեքն էլ ավելի լայնածավալ է. ցուցահանդեսին մասնակցող 120 կազմակերպությունները տեղակայվել են <<Երեւան Էքսպո>> կենտրոնի առաջին եւ երկրորդ հարկերում: Նոր ձեւաչափի համաձայն` ինժեներական ոլորտը ներկայանում է առաջին հարկում, իսկ ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող, կրթական եւ հեռահաղորդակցության  ընկերութուններին կարող եք հանդիպել երկրորդ հարկում: Նոր ձեւաչափն իր հետ բերել է այլ նորամուծություններ եւս. ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում էն  տարբեր թեմաներով ԴիջիԼայֆ սեմինարներ եւ աշխատանքի տոնավաճառ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը, սկսնակ ընկերությունները եւս հանրավորություն են ստացել մասնակցել էքսպոյին. <<Օգոստոսին անցկացրինք <<Դիջիքեմփ>> ճամբարը, որին մասնակցած սկսնակ ընկերություններից մի քանիսին մեծ զեղչերի կիրառմամբ հնարավորություն տվեցինք մասնակցել եւ ներկայացնել իրենց արտադրանքը >>, - ավելացրեց Կ. Վարդանյանը: Ստարտափի հետաքրքիր օրինակ է նորաբաց <<ԷՍԱ>> ընկերությունը իր Քաշովի լավաշ արտադրանքով: Երիտասարդ տղաների յուրօրինակ գաղափարը գրավում է բոլորին. այսուհետ լավաշից օգտվելը կդառնա ավելի հիգիենիկ եւ հաճելի սեղանից օգտվողների համար:  Սա սկսնակ ընկերության միակ օրինակը չէ: Սփյուռքահայերի կողմից Գյումրիում հիմնադրված <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերությունը նույնպես առաջին անգամ էր մասնակցում ցուցահանդեսին: Ընկերության ստեղծագործական գծով տնօրեն Լեւոն Առաքելյանի խոսքերով` Դիջիթեքը հրաշալի հնարավորություն է գործընկերների հետ ծանոթանալու եւ սկսնակ ընկերության նպատակներն ու տեսլականը հանրությանը ներկայացնելու համար:
Ցուցահանդեսի մասնակիցները միակարծիք են միջոցառման ստեղծած հնարավորությունների եւ դրական ազդեցության վերբերյալ: Դիջիթեքը գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու եւ հաճախորդների հետ շփվելու լավագույն հարթակներից:
Տեխնոլոգիական տրամադրությունը մշակութայինով համեմում էր Կարին ավանդական երգի պարի համույթը` բարձր տրամադրություն փոխանցելով եւ՛ մասնակիցներին, եւ՛ այցելուներին:
Նշենք, որ Դիջիթեքին զուգահեռ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկեց ԱրմԹեք 2013 համաժողովը, որի մասին կպատմենք առանձին:
Դիջիթեքի  մյուս մանրամասները շուտով կներկայացնենք տեսանյութով:

This post is also available in: անգլերեն