Ինչպե՞ս ստեղծել վեբ հավելվածային եւ ամպային հիմքով հաջողակ ստարտափ Հայաստանում

Իր հիմնադրման մեկ ամյակը ԱրմԹեք 2013 համաժողովին ամփոփելուց հետո iTechnology.am-ը մասնակիցն էր մեկ այլ տեխնոլոգիական միջոցառման: Այս անգամ տեխնոլոգիական ամսագիրը համատեղ միջոցառում կազմակերպեց ՏՏ դպրոց հիմնադրամի հետ հոկտեմբերի 9-ին Երեւանի Բեստ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում: <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերության հիմնադիր, ՏՏ ձեռնարկատեր Թոդդ Ֆաբաքերը հրավիրվել էր որպես բանախոս ներկայացնելու <<Ինչպե՞ս ստեղծել վեբ հավելվածային եւ ամպային հիմքով հաջողակ ստարտափ Հայաստանում >> թեմայով դասախոսությունը: Բաց դասին ներկա էին ավելի քանի 100 ունկնդիրներ՝ ոլորտի մասնագետներ, ուսանողներ եւ այլոք: 
Պրն Ֆաբաքերը սկսեց դասը՝ խոսելով ռեսպոնսիվ դիզայնի եւ մուլտի պլատֆորմների տարածվածության մասին, առաձնացնելով ռեսպոնսիվ դիզայնի կարեւորությունը ժամանակակից թվային աշխարհում, ներառելով  HTML 5, CSS 3 եւ այլն: Բանախոսը ներկայացրեց ավանդական էջադասավորման կոնցեպտները, CSS, HTML, գրիդ եւ այլն՝ առաջ բերելով պատևաստ ֆրեյմորկերի օգտագորելիությունը: CMS համակարգերի մասին քննարկումը դասի հետաքրքիր մասերից մեկն էր: Այն հարցին, թե ինչու են շատերը նախընտրում հենց այսպիսի համակարգեր, մասնակիցները առանձնացրին նման համակարգերի հեշտ կիրառումը, թարմացման հնարավորությունները, ոչ ծրագրավորողների համար մատչելիությունը, լրացուցիչ ֆունկցիոնալություն ավելացնող պլագինները, պատրաստի թեմաները եւ այլն: Ապա քննարկումը շարունակվեց Հայաստանում ստարտափի տեսակի ընտրության հարցերով: Պրն Ֆաբաքերը խոսեց բջջային խաղերի լայն շուկան՝ միեւնույն ժամանակ նշելով իր սեփական նախընտրության մասին. <<Մոբայլ խաղերի շուկան ահռելի է, սակայն դա այն չէ, ինչ ես նախընտրում եմ: Ես նախընտրում եմ ծրագրային ապահովումը որպես ծառայություն մատուցման տեսակը եւ կարծում եմ, որ սա լավագույնն է Հայաստանի համար: Կարճ ասած հաճախորդդ քեզ վճարում է յուրաքանչյուր ամիս>>: Սա նաեւ այն տարբերակն է, ինչով աշխատում է բանախոսի հիմնադրած <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերությունը: Բանախոսը նշեց այս մոդելի առավելություններն ու կիրառումը եւ լսեց մասնակիցների կարծիքները Հայաստանում հաջողակ ստարտափ ստեղծելու մասին:

Ստարտափի հիմնադրման տեխնիկական մասը քննարկելուց հետո մասնակիցներն անցան երկրորդ փուլին՝ բիզնեսի հատվածին: Որպես հաջողակ գործարար՝ պրն Ֆաբաքերը նշեց գաղափարի կարեւորությւոնը: Նա շարունակեց դասը ներկայացնելով թիրախային շուկայի, հաճախորդների հետ հարաբերությունների, թիմ մենեջմենթի, եկամտի կառավարման մասին գաղափարներ: Մեկ այլ կարեւոր հատված էր կոնտենտ մարկետինգի մասին գաղափարը, որին բանախոսը առաջարկեց հատուկ ուշադրություն դարձնել: Նա որպես օրինակ ներկայացրեց iTechnology.am ամսագրի  <<WordPress-ը որպես Հայաստանի համար տնտեսական զարգացման գործիք>> թեմայով պրեզենտացիան, որը կարող եք գտնել կայքի պրեզենտացիաներ բաժնում:
Դուք կարող եք ունենալ ամբողջական պրեզենտացիան  ITSchool.am Start-Up ֆայլը ներբեռնելով:
Միջոցառման վերջին մասը նվիրվեց հարց ու պատասխանին: Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նաեւ Բրազիլիայից ժամանած Միքայել Ջանեանին, ով <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերության համահիմնադիրներից է:
iTechnology.am-ը հպարտ ՏՏ դպրոց հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մենք բոլորս համոզված ենք, որ կարող ենք նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը:
Հաջորդ միջոցառման մասնակիցը դառնալու համար հետեւեք մեզ կայքում ե սոցիալական ցանցերում:

 

This post is also available in: անգլերեն