Գյումրի՝ Հայաստանի ապագա տեխնոլոգիական կրեատիվ կենտրոնը

airportԵրբ ինքնաթիռս Նյու Յորք-Մոսկվա-Երեւան չվերթից վայրէջք կատարեց Երեւանի Զվարթնոց օդանավակայան, իմ ուշադրությունը գրավեցին իրար շատ մոտ կառուցված երկու կառույց: Ես միանգամից գլխի ընկա, որ ավելի հնաոճ կառույցը սովետական ոճի էր՝ գեղեցիկ, բայց ուտլիտարիստական ոճի: Ի հակադրւթյուն դրա՝ մի գեղեցիկ, ժամանակակից, ապակուց եւ պողպատից կառուցված մի կառույց էր երկրորդը, որ լավագույն ձեւով կհամապատասխաներ եվրոպական ցանկացած քաղաքի:

Ես նման դեպքերի առնչվել էի իննսունականներին Ասիայում՝ իմ ուղեւորւթյունների ժամանակ: Դա Ասիայում տնտեսության մեջ թափ առած մեծ փոփոխություններից անմիջապես առաջ էր: Այն ավելի վաղ սկսվեց Ճապոնիայում, ապա ուղղվեց դեպի Կորեա, Թայվան, Հոնկ Կոնգ եւ Սինգապուր: Թայլանդը, Մալազիան, Չինաստանը եւ Հնդկաստանն այդ գլոբալ տնտեսական զարգացման փուլում են հիմա: Հայաստանում անցկացրած առաջին երկու օրերից հետո ես հասկացա, որ ականատեսն եմ դառնում նույն փոփոխությունների, ինչ տեսել էի Ասիայում տարիներ առաջ:

Ես միանգամից Երեւան չայցելեցի, ուղիղ ուղեւորվեցի Գյումրի՝ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ այցելելու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն եւ հանդիպելու կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանին: Երբ վաղ առավոտյան զբոսնում էի քաղաքում, ես զգացի եւ նկատեցի կործանիչ երկրաշարժից ավերված քաղաքի սպիները: Ծնունդով լինելով Նյու Օրլեանսից եւ աղետին այնքան ծանոթ լինելով (Կատրինա ջրհեղեղը ավերեց Նյու Օրլեանսը 2005թ.-ին)` ես միանգամից նկատեցի աղետի հետքերը մարդկանց աչքերում: Ես տեսա ցավ, բայց ավելի շատ ես տեսա հույս: Ճիշտ ինչպես Նյու Օրլեանսում ցանկությունը եւ հույսը վերածնեցին քաղաքը եւ դարձրին այն մշակույթի եւ արվեստի կենտրոն, ինչպես այն աղետից առաջ էր: Այդ ցանկությունը վառվում էր նրանց սրտերում:

Հիմա, երբ վերհիշում եմ Հայաստանում անցկացրած իմ երկու շաբաթը, կարող եմ ասել, որ Երեւանը գեղեցիկ քաղաք է:  Այն երիտասարդները, ում ես հանդիպեցի ԲարՔեմփ Երեւան 2013-ին, բավականին հետաքրքրասեր եւ շփվող էին (զրույցը կարող եք դիտել ներքեւում): Ես նաեւ հնարավորություն ունեցա մասնակցել <<Ցայգ>> հեռուստաընկերության թոք շոուին  եւ իմ գաղափարները ներկայացրի Leaders.am առցանց ամսագրին  հարցազրույցի շրջանակներում:

Բայց գաղափարները գործի վերածելու համար ավելի գլոբալ փոփոխություններ են ենթադրվում: Ես փոփոխության մեծ ներուժը չտեսա Երեւանում: Հայաստան կատարած իմ ուղեւորության նպատակն էր գտնել իրական հնարավորությունների եւ պայծառ ապագայի օրրաներ…եւ ես հասկացա, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագան Գյումրին է:
bright future…and I see Armenia’s IT Industry future is in Gyurmi.

Գյումրի = Հայաստանի ապագա տեխնոլոգիական կրեատիվ կենտրոնը

gyumri old town buildings

Գյումրիի այս նկարներին նայելով՝ շատերը կտեսնեն անցյալ դարաշրջանի փշրված հետքերը: Իսկ ես տեսնում եմ այն ներուժը, որը չեմ տեսել 1986թ.-ին՝ Թայվանի Թայփեյում ապրելուս տարիներից ի վեր: Ես  կանխատեսում եմ, որ 2016թ.-ին՝ 3տարի անց, Գյումրին կլինի Հայաստանի ծրագրավորման եւ դիզայնի կենտրոնը: Գրանցեք իմ խոսքերը, եթե թերահավատությամբ եք լցված: Ես տեսա վառվող կրակը բոլոր այն մարդկանց հոգում, ում հանդիպեցի Գյումրիում` սկսած  ԳՏՏԿ-ի ուսանողներից, Ռոտարի ակումբի անդամներից մինչեւ տեղական հեռուստատեսության ներկայացուցիչներն ու ձկան ռեստորանի սեփականատերը (Չերքեզի ձորում ես համտեսեցի լավագույն ձուկն աշխարհում): Բոլոր ն ուզում են, որ Գյումրին զարգանա եւ ուզում են իմանալ, թե ինչը կարող է հնարավոր դարձնել այդ զարգացումն ու բարգավաճումը: Նրանք նաեւ գիտեն, որ ՏՏ արդյունաբերությունը կապահովի համապատասխան եկամուտները եւ այն փոփոխությունները, որոնք օդի պես անհրաժեշ են քաղաքին: Նրանք փնտրում են այն քայլերը, որոնք իրականություն կդարձնեն այն, ինչի մասին ես խոսում եմ:

Քայլ #1 - Խթան, որը կսկսի ռեակցիան

gyumri techopark

Այս հին կառույցը՝ քաղաքի կենտրոնին մոտ, դառնալու է Գյումրիի տեխնոլոգիական հեղափոխության էպիկենտրոնը: Գուրգեն Պարոնյանը՝ Գյումրու Տեխնոպարկի տնօրենը համաձայնեց ինձ ուղեկցել եւ ցույց տալ այդ հրաշալի կառույցը: Կառույցի վերականգնումն արդեն գրեթե ավարտվում է եւ ես պիտի խոստովանեմ, որ սա հին կառույցի վերաօգտագործման լավագույն տարբերակն է, որ ես երբեւէ տեսել եմ իմ կարիերայի ընթացքում: Տեխնոպարկը շատ ավելին է, քան անշարժ գույքի ներդրումը, այն կառավարության եւ այն քաղաքացիների պաշտոնական հայտարարությունն է, ովքեր ուզում են կանգնել եւ պայքարել հանուն զարգացման:

Ինչպես վերեւում նշեցի, դրությունը շատ նման է 1986թ.-ի դեպքերին Թայվանում: Այդ ժամանակ ես փոխանակման ծրագրով այնտեղ մեկնած ուսանող էի եւ այցելեցի Հսինչու գիտությունների պարկը: Ես նայում էի բրնձի դաշտերի հսկայական տարածքներին եւ խարխուլ տներին: Մտքումս ասացի. <<Այս մարդիկ խելագար են>> : Բայց մի խելացի մարդ ինձ սովորեցրեց, թե ինչպես տեսնել հնարավորությունները եւ ներուժը: Նա ասաց, որ այն ջուրը, որն այդ ժամանակ օգտագրծվում էր բրնձի դաշտերը ոռոգելու համար, մի օր պայմաններ է ստեղծելու աշխարհում համակարգչային չիպեր արտադրելու համար:  Հետո նայեց ուղիղ աչքերիս մեջ: Եւ ես 19 տարեկանում տեսա եւ հասկացա առաջին անգամ, որ վառվող ցանկությունը եւ մեծ հույսը իրոք կփոխեն ամեն ինչ: Նա ցույց տվեց համալսարանը եւ ասաց. <<Մեր լավագույն ուսանողների մոտ դու չես տեսնի մեծ եռանդն ու ցանկությունը, քանի որ այստեղ աշխատանք չկա: Սակայն այս բրնձի այգիները կաճեցնեն հնարավորությունները եւ կվերածնեն ազգը>>: Այդ նախագծից առաջ Թայվանի ուսանողների  80%-ը, որ սովորում էին արտասահմանում, չէին վերադառնում ավարտելուց հետո: Հիմա ճիշտ հակառակ դրությունն է. ամբողջ աշխարհից հազարավոր մարդիկ սովորում եւ աշխատում են այդ կենտրոնում:

Hsinchu Science ParkՀսինչուն հիմա ամբողջ աշխարհում ՏՏ ուսումնասիրության եւ արտադրության ամենաակնառու կենտրոններից է՝ համաձայն Դեյվոսում հրապարակված տվյալների: Ավելի քան 450 խոշոր տեխնոլոգիական ընկերություններ եւ հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկություններ՝ ներգրավված կիսահաղորդիչների, համակարգիչների եւ հեռահաղորդակցության արդյունաբերություններում, իրենց գրասենյակներն ունեն այս կենտրոնում: Այն Թայվանի ՀՆԱ-ի 10%-ն է ապահովում, որ տարեկան կազմում է 40 միլլիարդ ԱՄՆ դոլլար  (իսկ Հայաստանում 8.8 միլլիարդ ԱՄՆ դոլլար): Ես բոլորին խորհուրդ կտամ կարդալ  China Post-ի հոդվածը՝ Հսինչու գիտության պարկ՝ աճի, նորարարության եւ հարակից տնտեսությունների զարգացման ամրոց:

Քայլ #2 - Ստեղծել ՏՏ առաջատարներ

Հենց կենտրոնի կողքին Թայվանի՝ գիտությունների եւ ինժիներիայի երկու հզոր օրրաններն են՝ Ազգային Չիաո Թունգ համալսարանը եւ Ազգային Թսինգ Հուա համալսարանը: Կրթությունը եղավ այն բանալին, որ բացեց կենտրոնի հաջողության դուռը: Ես շատ տպավորված էի Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնով եւ նրանով, թե ինչի են իրենք հասել Գյումրիում  8 տարի առաջ ՀՕՖ-ի հովանավորությամբ  հիմնադրվելուց հետո: Կենտրոնի անձնակազմին եւ ուսանողներին հանդիպելիս ես զգացի նրանց էներգիան, խանդավառությունը, եւ, նորից, հույսն ու ցանկությունը: ԳՏՏԿ-ն Գյումրիի զարգացման գործում կունենա իր մեծ ներդրումը, սակայն դա միայն կենտրոնը չի կարող անել: Տնտեսական զարգացումը, հատկապես ՏՏ ոլորտում հնարավոր կլինի անհրաժեշտ էկոհամակարգ ստեղծելով, որի յուրաքանչյուր մասը կսնուցի եւ կաջակցի մյուսներին: Այժմ սա դեռ չկա Գյումրիում: ԳՏՏԿ-ն կարեւորագույն առաջին քայլն էր, իսկ տեխնոպարկը կլինի հաջորդը:

Մեկ ոլորտ, որ մեծ նշանակություն ունի, մեդիան է: iTechnology.am-ը եւ  Leaders.am-ը առցանց թողարկումների լավագույն օրինակներ են, որ փորձում են ստեղծել ապագա ՏՏ առաջատարներ Հայաստանում: Բայց այս կայքերը նեղ ուղղվածություն ունեն եւ ընդլայնման առումով սահմանափակ են: Որտե՞ղ է հեռուստատեսության հզոր ալիքն այս գործում: Ի՞նչ ձեւով կարող ենք բարձրաձայնել, որ ՏՏ հասարակության հիմնական մասն է կազմելու, ինչպես դա անում են Սիլիկոնյան հովտում, Հսինչուում, Հնդկաստանի Բանգալոր քաղաքում: Մենք պետք է հասարակության մյուս մասերի կենտրոնացումը նույնպես բերենք այս ոլորտին եւ նրանց մասնակիցը դարձնենք ՏՏ արդյունաբերության զարգացման եւ բարգավաճման գործում:

Ամենադրական երեւույթն ինձ համար Գյումրիում ԳՏՏԿ-ի ուժեղ ցանկությունն էր փոխելու եւ վերածնելու քաղաքը՝ Գյումրին աշխարհի մասշտաբով տեխնոլոգիական կենտրոն դարձնելու համար: Վերածնունդի մեկ կարեւոր առանձնահատկություն կլինի անվճար առցանց կրթությունը, որը հասանելի կլինի հազարավոր մարկանց: Մենք պետք է տարեկան 300 մասնագետ կրթենք, եւ ոչ թե 30: LearnIT.am կլրացնի այդ բացը: Այն կդառնա Հայաստանի առաջին առցանց ՏՏ համալսարանը, որ կկենտրոնանա բիզնես եւ ՏՏ հմտություններ ուսուցանելու վրա: ԳՏՏԿ-ի հետ համագործակցության արդյունքում այն կդառնա ՏՏ հմտություններ ձեռք բերելու, բիզնեսի գիտելիքներ սովորելու եւ շուկա մուտք գործելու հիմնական վայրը: Սակայն ՏՏ էկոհամակարգի համար մեզ անհրաժեշտ է մասնագետների բանակ:

Քայլ #3 - Պետք է հետապնդել 500 ՏՏ մասնագետ ունենալու հասարակ նպատակը

Երբ ես Գյումրիի Լե Կաֆե սրճարանում էի (երեւի միակ գեղեցիկ սրճարանը Գյումրիում) մի հասարակ միտք ծնվեց ինձ մոտ: Շատ քիչ է հավանականությունը, որ ընկերությունները մասնաճյուղեր կբացեն Գյումրիում, ինչպես արել է Սինոփսիսը կամ Մենթոր Գրաֆիքսը Երեւանում: Իրական հաջողության հասնելու համար Գյումրիի քաղաքացիների միակ ճանապարհը սեփականը ստեղծելն է:

Երկար մտածելուց եւ սուրճը վայելելուց հետո այդ թիվը տեսլականի նման հայտնվեց իմ գլխում…500: Ինձ թվում է հաշվի առնելով Գյումրիի բնակչությունը այս թիվը բավական խելամիտ է: Հենց սկզբից ուզում եմ շեշտել, որ բոլոր 500 մարդիկ չպիտի լինեն ծրագրավորողներ: Հակառակը, մեզ անհրաժեշտ են մասնագետներ բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք կառուցել մեչ էկոհամակարգը: Մենք պիտի կենտրոնանանք գրաֆիկական դիզայնի, վաճառքի եւ մարքետինգի, SEO-ի մասնագետներր եւ նախագծի ղեկավարներ պատրաստելու վրա: Մեծ թյուրիմացություն կա այն կարծիքի շուրջ, որ ՏՏ ոլորտի մասնագետը պիտի այնպայման ծրագրավորող լինի:

ԱՄՆ-ում ՏՏ ոլորտում աշխատողների միջին տարեկան աշխատավարձը կազմում է 84, 690 ԱՄՆ դոլլար՝ համաձայն կառավարության վիճակագրական տվյալների: Եկեք ենթադրենք, որ ֆրիլասներները այդ գումարի կեսն են աշխատում, այսինքն տաեկան 42,000 ԱՄՆ դոլլար:  Եթե վերցնենք այդ թիվը եւ նորից կիսենք, ամսական կստանանք մոտավորապես If 2000 ԱՄՆ դոլլար ամսական: Հիմա 2000 ԱՄՆ դոլլարը ահագին խելամիտ թիվ է վերապատրաստված ՏՏ մասնագետի համար: Իսկ Գյումրիի համար այն կլինի հրաշալի աշխատավարձ, հատկապես եթե նման աշխատավարձ ունենան 500 մասնագետներ:

Ես ֆինանսի մարդ եմ, այնպես որ եկեք հաշվարկներ անենք, որ տեսնենք Գյումրու տնտեսության վրա յադ աշխատավարձի ազդեցությունը: Ուղիղ ազդեցությունը կլինի 500 x 2000 x 12 = 12,000,000 ԱՄՆ դոլլար ամսական: Շատ մարդկանց համար դա միգուցե շատ չէ, սակայն Գյումրիի համար իրոք հրաշալի է: Ամենակարեւոր պատճառն այն է, որ տնտեսական ազդեցությունը կլինի տվյալ իրավիճակի գնահատման վրա հիմնված, որը համարժեք է համախառն եկամուտին, ներառյալ հարկերին եւ մյուս պարտադիր վճարները:  Գյումրիի դեպքում, երբ հիմնական ծախսերը քիչ են, ուղիղ եկամուտը կլինի 1000 ԱՄՆ դոլլար: Դա կլինի շատ անգամ ավելի շատ, քան այսօրվա ուղիղ եկամուտն է՝ 150 ԱՄՆ դոլլար յուրաքանչյուր աշխատողին:

Ուղիղ եկամտի սովորական տնտեսական չափը 2.5 անգամ է: Դա նշանակում է, որ ուղիղ եկամտի յուրաքանչյուր դոլլարը շրջանառության մեջ 2 ու կես անգամ ավելանում է:  [Սա կներառի խնայողություններ, քանի որ տեսությունն ասում է, որ բանկում խնայողություններն իրենց հերթին ավելի շատ տնտեսական ակտիվություն կստեղծեն]: Այսպիսով ամբողջական տնտեսական ազդեցությունը կլինի 6,000,000 ԱՄՆ դոլլար [հարկերը եւ այլ վճարները կկազմեն վերեւում նշված 12 միլիոնի կեսը] եւ 15,000,000 ԱՄՆ դոլլար [ըստ իրավիճակի գնահատման - 2.5 անգամ ավելի շատ] ամբողջ 21,000,000 ԱՄՆ դոլլարից:

Դուք մտածում եք, որ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, իսկ ես ասում եմ, որ այդպես կլինի. մեզ պետք է ուղղակի սովորել նրանցից, ովքեր հաջողության են հասել, եւ կիրառել նույն մեթոդները Գյումրիում: Եկեք սկսենք քաղաքի արժանիքներից.

1. Լավ կրթված հասարակություն
2. Արվեստի եւ ստեղծագործ մտածողության վաղեմի ավանդույթներ
3. Շինարարության էժան գներ
4. RՀնաոճ շենքերի հազվադեպ ճարտարագիտական դիմագիծ,որ վերածնման կարիք ունեն
5. Երիտասարդների մեջ անհավատալի ձեռնարկատիրական ոգի
6. Ցածր հարկեր.  0% ԱԱՀ հարկ արտահանումների համար եւ 5% եկամտահարկ, որը հրաշալի է տեխնոլոգիաների  եկամտաբեր ոլորտի համար
7. Եւ այս ամենից ավելի շատ ցանկություն եւ հույս, որն անգին է

TԿարեւորագույն հարց է այն, թե ինչ քայլերով ենք ունենալու 500 ՏՏ աշխատողներ…

1. Անվճար, առցանց եւ ճկուն ՏՏ եւ բիզնես կրթություն
2. ՏՏ կրթություն  մայրենի հայերենով, ոչ միայն անգլերենով
3. Կանայք- Հայաստանի թիվ մեկ առավելությունն ինձ համար բարձրագույն կրթությամբ կանայք են, որ չեն մասնակցում տնտեսության զարգացմանը, քանի որ տնային տնտեսուհիներ են եւ երեխաներին են խնամում:f childcare.
5. Վեբ եւ բջջային տեխնոլոգիաներ -Հսինչուից եւ Բանգալորից ստացած իմ լավագույն դասը կենտրոնացումը պահելն է: Հսինչուն հիմնականում կենտրոնացած է հարդ ինժեներիայի վրա, իսկ Բանգալորը սոֆթ աութսորսինգի: Գյումրիի համար, իմ կարծիքով, հիմնական կենտրոնացումը պիտի լինի վեբը եւ մոբայլը:
6. Դիզայն եւ կրեատիվություն - Վեբ դիզայնի հիմնական մասն են գրաֆիկան եւ մեդիան: Մարդիկ, ովքեր խոսում են միայն ծրագրավորման մասին, հեռատես չեն եւ երբեք վեբ կայք չեն մշակել: Դիզայնը եւ գրաֆիկան մշակման գործընթացում կարեւորագույն դեր են խաղում եւ շատ շահութաբեր կարող են լինել: Ավելին, ավելի հեշտ է նման մասնագետներ վերապատրաստելը, քան ծրագրավորում սովորեցնելը:
7. Ճկունություն - In reՏՏ բանակի 500 <<զինվորներին>> կրթելու, վերապատրաստելու եւ աշխատաք տալու գործընթացում մենք շատ ճկուն պիտի լինենք: Պետք է հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ ունենաք շաբաթվա տարբեր ժամերին եւ օրերին: Պետք է նաեւ իրականացնենք երեխաների խնամք, եթե կենտրոնանում ենք կանանց վրա:
8. Գործիքներ - ByՀատուկ առաջադրանքների համար հատուկ գործիքների վրա կենտրոնանալով մենք կունենաք շատ հմուտ զինվորներ, ովքեր միջազգային մակարդակի պատրաստվածություն ունեն եւ օգտագործում են այնպիսի տարածված գործիքներ, ինչպիսին է օրինակ WordPress-ը: Սա մեծ տարբերություն կստեղծի եւ ավելի արդյունավետ կլինի, քան ընդհանուր կրթությունը: iTechnology.am-ը վերջերս հանդես եկավ շատ հաջողակ մի սլայդով  (ավելի քանr 185,000դիտումներ)՝ փորձելով առաջարկել WordPress-ը որպես տնտեսական զարգացման գործիք: Դիտեք պրեզենտացիան գաղափարն ընկալելու համար…

Քայլ #4 - Ստեղծել ցանց համագործակցելու համար

Որպես գործարար իմ աշխատանքն է գտնել ներդրումների հնարավորւթյուններ, որոնք մեծ եկամուտ կբերեն: Դա հեշտ է. եթե Գյումրին ունենար եռագիծ փողոցներ, գեղեցիկ այգիներ եւ ոճային սրճարաններ, ինչպիսիք կան Երեւանում, այդ դեպքում եկամտի քիչ հնարավորություններ կլինեին: Երեւանում բիզնես անելու գներն այնքան էլ ցածր չեն Եվրոպայի մյուս հատվածների հետ համեմատած, իսկ սոֆթ ծրագրավորողների գինն էլ ավելի բարձր է, քան Հնդկաստանում:Հետեւաբար Գյումրին առավելություններ ունի գնային առումներով, սակայն քաղաքի հիմնական արժանիքը պիտի լինեն մարդիկ:

TԳյումրիի հաջողության բանալին ՏՏ մասնագետների համար համագործակցային ցանց կամ համայնք ստեղծելն է: Խոշորագույն ՏՏ ձեռնարկություները գրասենյակներ չեն բացելու Գյումրիում: Հաջողության հասնելու միակ ճանապարհը Գյումրիի քաղաքացիների համար իրենց սեփական հնարավորությունները ստեղծելն է: Ամբողջ աշխարհում հաջողությունը հիմնված է համագործակցային աշխատաքային միջավայրեր ստեղծելու վրա: Լավ օրինակ է   Google-ի Լոնդոնյան ճամբարը.

For Գյումրիի համար հրաշալի օրինակ կա Նյու Յորքում, որտեղ ես ապրում եմ: Այն կչվում է Գլխավոր ասամբլեա: Այն հրաշալի ազդեցություն ունի ՏՏ կրթության, բիզնեսի զարգացման եւ սթարթափների ներդրումների ոլորտում, առաջարկում է գրասենյակային տարածք եւ ստեղծում ուժեղ աշխատանքային համայնք, որտեղ բոլորը միմյանց աջակցում եւ միմյանց հետ գործարքներ են անում:  Յուրաքանչյուրը կարող է առաջարկել իր ծառայությունները  այն ոլորտներում, որտեղ հմտացած է եւ  կարող է համայնքում գտնել գործընկերներ համագործակցելու եւ նախագծերն ավարտին հասցնելու համար: Սա իրական հաղթանակ է, որտեղ բոլորը հաղթում են: Պետք է արմատներ գցել համայնք ստեղծելու համար:

Հարցն այն է, թե ինչպես ստեղծել արդյունավետ եւ շահութաբեր կրեատիվ համագոծակցություն եւ աշխատանքային միջավայր Գյումրիում: Փոփոխություններից մեկը, որ Գյումրիին անհրաժեշտ է, մարդկանց էներգիան է: Մթնոլորտն այստեղ իրոք տխուր է, բոլորն են ասում: Ինչպե՞ս կարող ենք փոխել մարդկանց տրամադրվածությունը եւ հավատացնել, որ ամեն ինչ փոխվելու է: Ինչպե՞ս ենք տեղափոխելու այդ էներգիան եւ մեծ ցանկությունը  Google-ի լոնդոնյան ճամբարից Գյումրի: Ինչպե՞ս կարող ենք ստեղծել ֆիզիկական տարածք, որտեղ հյուսի կայծերն առկայծեն Գյումրիի քաղաքացիների սրտերում:

AՆաեւ Երեւան կատարած այցելության ընթացքում, ես հնարավորություն ունեցա այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ հանդիպել Մարի Լու Փափազյանին` կենտրոնի տնօրենին: Նա ժամանակ տրամադրեց եւ մենք հետաքրքիր զրույց ունեցանք գաղափարների փոխանակմամբ: Թումո կենտրոնն ակնհայտորեն ամենատպավորիչ եւ հրաշալի վայրերից է տեխնոլոգիաները կրետիվ օգտագործելու համար:  Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Գյումրիում կենտրոն ստեղծելու գաղափարը Թումոյից ոգեշնչվելուց է առաջացել: Սակայն դրանք երկու լրիվ տարբեր կենտրոններ կլինեն, եթե նույնիսկ մեր նպատակները նույնն են: Ես 100% -ով կենտրոնանալու եմ բիզնեսի վրա` օգտագորխծելով ՏՏ-ն որպես տնտեսական զարգացման ուղի:  Թումոն ավելի երկարաժամկետ տեսլական ունի: Ես ուզում եմ, որ մարդիկ այդ կենտրոնում վերապատրաստվեն եւ սկսեն աշխատել մինչեւ այս տարվա վերջ:

Իմ տեսլականն այն է, որ այսիպիսի տարածքը պետք է լինի կրեատիվ եւ ժամանակակից (ինչպիսին Թումոն է) եւ թույլ տա մարդկանց ստանալ ավելի խորը հմտություններ առցանց եւ իրական տարբերակով (ինչպես Գլխավոր Ասամբլեան), ունենա էներգիա եւ զվարճանք  (ինչպես  սրճարանը Google-ի լոնդոնյան ճամբարում): Ես հավատում եմ, որ հնարավոր է իրականություն դարձնել այդ ամենը եւ ես կներդնեմ իմ ռեսուրսներն ու հնարավորությունները այս երազանքն իրականություն դարձնելու  համար: Մենք կփորձենք ստեղծել 500 ՏՏ մասնագետներ եւ այս շարժման էպիկենտրոնը կլինի մեր կրեատիվ համագործակցային կենտրոնը:

Քայլ #5 - Զարգացնել սթարթափ էկոհամակարգ

Բոլորը հավասար չեն: Եթե կան լավ ծրագրավորող, ով կարող է անել PHP back end-ի դժվար կոդավորումը, ապա նա կարող է համագործակցել մի քանի գրաֆիկական դիզայների հետ, ում հետ կարելի է շարունակել եւ ավարտին հասցնել նախագիծը: Մեր 500 զինվորներից բաղկացած բանակից լավագույն մի քանիսը կհասնեն այն մակարդակին, որ կսկսեն իրենց սեփական բիզնեսը եւ կվարձեն մարդկանց: Հրաշալի է: Սա հենց ճիշտ ձեւն է, թե ինչպես կարող է աշխատել համակարգը:

Իմ տեսլականն այն է, որ էկոհամակարգը գործի մի հրաշալի շրջանի նման ՏՏ կրթությամբ  (LearnIT.am եւ ԳՏՏԿ) զարգացնելով եւ վերապատրաստելով նոր մարդկանց ժամանակ առ ժամանակ հետեւողական կերպով: Այդ ժամանակ կրեատիվ եւ համագործակցային միջավայրը կօգնի կառուցել ֆրիլանսերների եւ սթարթափների ուժեղ համայնք Գյումրիում: Հետո, երբ սթարթափերը զարգանան, կհիմնեն իրենց գրասենյակները եւկօգտագործեն Գյումրու տեխնոպարկի ծրագրերը: Մենք  կնպաստենք ՏՏ տնտեսության եւ հաջողության զարգացմանը Գյումրիում, որն էլ կոգեշնչի մյուսներին ներգրավվել այս ուղու մեջ եւ զարգացնել իրենց հմտությունները  LearnIT.am-ում կամ ԳՏՏԿ-ում:

MՆման էկոհամակարգերից շատերը իրենց այնպիսի անուններ են ընտրում, ինչպես օրինակ Սիլիկոնյան հովիտը: Մեզ անհրաժեշտ է անվանում եւ բրենդ: Ես առաջարկում եմ Թվային Նուռ: Կա՞ն այլ առաջարկներ: Խնդրում եմ` գրե՛ք մեկնաբանությունների մեջ կամ կապ հաստատե՛ք ինձ հետ  [email protected] հասցեին գրելով:

Կիսե՛ք ձեր մտքերն ու գաղափարները մեկնաբանություններում` խոսքը գործի վերածելու համար…

 

 

 

 

This post is also available in: անգլերեն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*