2013թ.-ի Հայաստանի լավագույն դիզայն ստուդիոները

Այո՛, Հայաստանը դառնում է որակյալ դիզայն ստուդիոների հաստատման վայր: Այն կարող է ոգեշնչման եւ տաղանդի հրաշալի վայր լինել` միաժամանակ լի նորանոր հնարավորություններով: Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում 2013թ.-ի լավագույն դիզայն ստուդիոներին: Բացի այդ մենք հանդիպեցինք  G Design գրուպին եւ հետաքրքիր զրույց ունեցանք նրանց հետ:

Հետեւյալ ցանկը հիմնված է բազմակողմանի վերլուծության վրա: Եթե դուք մեզ հետ համաձայն չեք, ապա գրե՛ք մեկնաբանություններում: iTechnology.am-ը հենց գաղափարները գործի վերածելու մասին է:

G Design Group

www.gdesign.am

G Design Group-ը առաջատար վեբ դիզայն  ընկերություն է, որ առաջարկում է տարբեր լուծումներ հայաստանյան եւ արտասահմանյան շուկային: Ընկերությունը հիմնականում զբաղվում է վեբ դիզայնով, էլ. առեւտրի կայքեր ստեղծելով, փնտրող համակարգերում կայքերի առաջխաղացմամբ: Ընկերության շուկան ընդլայնվում է Եվրոպայից մինչեւ Հյուսիսային Ամերիկայի երկրներ, ինչպիսիք են Բրիտանիան, Իռլանդիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Կանադան եւ այլն: Նրանք առաջարկում են շատ հարմար փաթեթային լուծումներ եւ ունեն հրաշալի առցանց պորտֆոլիո:

StudioOne

www.studio-one.am

Դիջիթալ մեդիայիում փորձված լինելով` StudioOne-ը խորացել է վեբ դիզայնի, լոգո դիզայնի, ինտերնետ մարկետինգի եւ բրենդինգի մեջ:  Նրանք հավատում են, որ ընկերության բիզնես գիտակցությունը հզոր շարժիչ ուժ է  այսօրվա մրցակցային շուկայում: Studio One-ի հետ նրանք կարող են վստահ լինել որակի մեջ: Ընկերությունը հպարտանում է իր բազմաբովանդակ պորտֆոլիոյով:

Deem Communications

www.deemcommunications.com

Դիզայնից բացի Deem Communications-ը կիրառում է հաղորդակցության նորարարական մեթոդներ որակյալ մարքետինգ, գովազդ, PR, միջոցառումների մենեջմենթ եւ այլ ծառայություններ մատուցելու համար: 2006թ.-ին իր հիմնադրումից սկսած Deem Communications-ը աշխատել է բազմաթիվ հայկական եւ միջազգային ընկերությունների հետ հաղորդակցության, բանկային, տուրիզմի, արվեստի ոլորտներում, ինչպես նաեւ պետական եւ հասարակական  կազմակերպությունների հետ:

AbideWeb Technologies

www.abideweb.com

Տաղանդավոր եւ ոչ ստանդարտ մտածելակերպով օժտված թիմով ընկերությունը կենտրոնացել է ավելի շատ արդյունքի, քան պարզապես ոչինչ չասող դիզայնի վրա:  AideWeb Technologie-ին հաջողվել է կառուցել մի գործընթաց, որն անդամներին տալիս է արժեքավոր գաղափարներ` կառուցելու եզակի բրենդ եւ ստեղծելու ամուր հիմք դիզայնի եւ ծրագրավորման իրականցման համար:

WEB Lab Design Studio

www.weblab.am

WEBLab-ը ամբողջական ծառայություններով ծրագրավորման եւ նախագծման գործակալություն է: Նրանք մեծ ցանկությամբ կպարաստեն կրեատիվ վեբ կայքեր, բրենդներ, հավելվածներ եւ տպագրվող նոյւթեր: WEBLab-ի մոտեցումը  հանուն բոլորի շահերի գործելն է: Նրանց մասնագետները աշխատում են իրար հետ նախագծի բոլոր փուլերում` հավաստիանալով, որ  թիմը երբեք չի կորցնում նախագծի ամբողջական տեսլականը: Մենք հավանել ենք այս ստուդիոյի էներգիան. <<Մենք ապրում եւ շնչում ենք նորարարություն եւ անհամբեր սպասում ենք, որ մեր էնտուզիազմն ու փորձառությունը աշխատեն ձեզ համար>>:

e-works studio

www.e-works.am

Որպես ծառայությունների ամբողջական փաթեթ ապահովող ինտերակտիվ գործակալություն, e-Works-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի, այդ թվում` վեբ դիզայն, առաջատար վեբ ծրագրավորում, վեբ մարքետինգ, էլ. վաճառք եւ ավելին:  Տարիներ շարունակ e-Works վեբ դիզայն ստուդիոյի թիմը մատուցել է բարձրորակ օֆշորային ծառայություններ` հաճախորդներին մատուցելով ցածր գներով , բարձր որակով  բացառիկորեն ճկուն լուծումներ: Ռազմավարությունը, վեբ տեխնոլոգիաները, UI նախագծումը, բրենդի կառուցումը եւ այլն…e-Works-ը տալիս է այնպիսի լուծումներ, որոնք աշխատում են, ոչ թե միայն լավ տեսք ունեն:

Impression Web Studio

www.impressionwebstudio.com

<<Մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ այն երեւում է>>,-այսպես է կարծում  Impression վեբ ստուդիոն: Նրանք սիրում են լինել դրական, թեթեւ եւ կրեատիվ: Եթե սա նկարագրում է նաեւ ձեզ եւ ձեր բիզնեսին, ապա դուք ճիշտ ընկերությանն եք գտել: Նրանք կօգնեն ձեզ գտնել այն ճիշտ տեսքը, որը կօգնի հասնել ձեր բիզնես նպատակներին:

Impressario Productions

www.impresario.am

Impresario Productions-ը մշակում եւ իրականացնում է կրեատիվ կոմերցիալ նախագծեր գրաֆիկական եւ վեբ դիզայնի ճյուղերում: Impresario-ի ներկայիս թիմը ներառում է անձնակազմի անդամներ եւ այլ կրեատիվ մասնագետներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դիզայն, անիմացիա, երաժշտություն եւ այլն: Այս մարդկանց արդյունավետ համագործակցության հարուստ պորտֆոլիոն կարող եք տեսնել այստեղ:

Wish Up Studio

www.wishupstudio.com

WishUp-ը վեբ նախագծման  եւ զարգացման ստուդիո է, որ տեղակայված է Երեւանում:  Այն իր գոյության ընթացքում իրականացրել է բազում նախագծեր, այդ թվում` այցեքարտ վեբ կայքեր խանութների, սրճարանների եւ արվեստի ստուդիոների համար: Կայքի մշակման համար  WishUp -ն օգտագործում է իր սեփական CMS-ը: Դուք կարող եք գտնել մուտքանունը եւ գաղտնաբառը  կայքւոմ  եւ գնահատել նրանց համակարգի օգտակարությունը:

Byte Web Design Stuio

www.byte.am

Byte Web Design Studio-ի նշանաբանն է. հաճախորդի հաջողությունը մեր հաջողությունն է: Այս ընկերությունը ամբողջական ծառայություններ մատուցող ինտերակտիվ գործակալություն է, որ խորացել է վեբ դիզայնի, վեբ կայքերի ստեղծման եւ վեբ նախագծերի մարքետինգի մեջ: Byte-ը կենտրոնանում է կորպորատիվ հաճախորդներին իրենց հարմարեցված վեբ լուծումների ստեղծելու վրա, որոնք կօգնեն հասնել ընկերության բիզնես նպատակներին:  Որպես ինտերակտիվ մարքետինգ ընկերություն` մասնագիտացման ուղղություններն են`գրաֆիկական վեբ դիզայն, վեբ կայքի մշակում եւ ինտերնետ մարքետինգ, ներառյալ առաջխաղացում փնտրող համակարգերում (SEO):

This post is also available in: անգլերեն