Հայաստանի համար ՏՏ աութսորսինգ ուղեցույց

Աութսորսինգը որեւէ առաջադրանք, աշխատանք կամ գործընթաց է, որը հնարավոր է իրականացնել քո ընկերության աշխատակիցների կողմից, բայց այն սովորաբար փոխանցվում է մեկ այլ երրորդ կողմի` սահմանելով հստակ վերջնաժամկետ: Քո քարտուղարուհու փոխարեն մեկ այլ աշխատակցի ժամանակավոր աշխատանքի վերցնելը  դեռ չի նշանակում աութսորսինգ: Բացի այդ այն գործառույթները, որոնք իրականացնում է երրորդ կողմը սովորաբար off-site տարբերակով են արվում, սակայն շատ պայմանագրեր կստիպեն երբեմն  on-site աշխատել:

Հայաստան թե՞ Հնդկաստան

Վերջերս` Հայաստան կատարած իմ բիզնես այցի ժամանակ, ես մի քանի անգամ լսեցի այն կարծիքը, որ հայերն ավելի խելացի ծրագրավորողներ են, քանի հնդիկները: Սովորաբար պատասխանում էի <<ճիշտ է >> մի քիչ շփոթված  հայացքով: Ես փորձում էի նրանց բացատրել, որ, ըստ NASSCOM-ի, Հնդկաստանի ՏՏ ոլորտի բիզնես աութսորսինգի ողջ եկամուտը 2012թ.-ին եղել է  100  միլիարդ ԱՄՆ դոլլար: Իսկ Հայաստանի ԱՄԲՈՂՋ  տնտեսության եկամուտը եղել է ընդամենը 18.95  միլլիարդ ԱՄՆ դոլլար:

Այսպիսով հայկական աութսորսինգ անող ընկերությունները շատ հմուտ են եւ ունեն աշխատանքի կազմակերպման բարձրորակ համակարգ: Իսկ Հնդկաստանում շատ անորակ ընկերություններ կան, որոնցից շատ դժվար է պատկերացնել, թե ինչ արդյունք կարող ես ստանալ: Իրականում շատ դժվար է ճշգրիտ կերպով գնահատել Հնդկաստանի շատ ընկերությունների որակը, քանի որ նրանք ներկայացնում են բարձրակարգ մասնագետներից բաղկացած թիմերի, սակայն իրականում այս մասնագետները սուբկոնտրակտ անող ֆրիլանսերներ են, որ վաճառում են իրենց հմտությունները ավելի մեծ ընկերությունների: Սակայն սա չի նշանակում, որ բոլոր ընկերություններն այս ձեւով են աշխատում: Ես անձամբ հանդիպել եմ աշխարհի լավագույն ծրագարավորողներից շատերին, որոնք Հնդկաստանից են: Սակայն նման մասնագետներն արդեն պայմանագրեր ունեն արտասահմանյան այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին է օրինակ Ամերիկայի բանկը, եւ շատ ավելի բարձր են վճարվում, քանի կվճարվեին հայկական ընկերությունները:

Այսպիսով, իմ կարծիքով, դու ավելի շատ շանսեր ունես հաջողակ աութսորսինգ անելու, եթե ընտրես Հայաստանը: Այն առաջարկում է որակ, եւ ոչ թե քանակ: Իմ անձնական խորհուրդն է, որ, եթե քո նախագիծը ծավալուն է, գնա՛ Հայաստան, հանդիպի՛ր ընկերությունների հետ. դա շատ մեծ տարբերություն կտա աշխատանքի կազմակերպման գործում:

Ինչու՞ աութսորսինգ

Շատ պատճառներ կան, թե ինչու պիտի ընկերությունը որոշի աութսորս անել իր բիզնեսի որոշ գործառույթները: Շատ մենեջերներ մտածում են, որ այն կխնայի ժամանակ եւ միջոցներ: Ահա այլ պատճառներ.

Միջոցների պակասություն, որ թեթեւացնում է աութսորսինգը
Կարեւոր պատճառ է հիմնական ռեսուրսների պակասությունը: Դա կարող է լինել աշխատակիցների պակասը, որոնք ունեն տվյալ ոլորտում անհրաժեշտ գիտելիքները, կամ նյութերի պակասությունը, կամ աշխատուժը որոշակի գնով, որ կփոխհատուցի այլընտրանքային եղանակների բարձր գները:

Աութսորսինգը թույլ է տալիս կենտրոնանալ բիզնեսի հիմնական կետի վրա
Շատ հաճախ որոշ պարտադիր, բայց երկրորդական գործողություններ են աութսորս արվում: Սա թույլ է տալիս մենեջերներին կենտրոնանալ բիզնեսի կարեւորագույն խնդիրների վրա եւ ժամանակ չծախսել ոչ կարեւոր, բայց անհրաժեշտ հարցերի վրա: Լավ օրինակ է մեծ հիվանդանոցը, որ իր անվտանգության համակարգի աշխատանքները աութսորս է անում դեպի մի երրորդ կողմի, որ մասնագիտացված է անվտանգության ոլորտում:

Աութսորսինգը խնայում է
Անհրաժեշտ նոյւթերի կամ աշխատուժի գները բարձրանում են եւ մրցակցությունն էլ ստիպում է, որ գները ցածր պահվեն: Եթե կա աութսորսինգի հնարավորություն, որ կարող է խնայել քո ընկերության գումարները եւ հաղթահարել աութսորսինգի վատ կողմերը, ապա պետք է ուսունասիրել նման հնարավորությունը:

Աութսորսինգը ճկունության հնարավորություն է տալիս
Աութսորսինգի պայմանագիրը ճկունության հնարավորություն է տալիս, որպեսզի հնարավոր լինի կայունացնել սեզոնային եւ ցիկլային տատանվող  պահանջները: Օրինակ,   բիզնեսը լրացուցիչ հաշվապահների կարիք է զգում հարկային սեզոնին:

Նվազեցրե՛ք շատ բարձր գները աութսորսինգի միջոցով
Միայն սկսելու համար շատ գործառույթներ պահանջում են մեծ գումարներ:  Նման ծախսերից կարելի է խուսափել երրորդ կողմին դիմելու միջոցով: Օրինակ, երբ ընդլայնում եք ձեր հեռախոսային կենտրոնի հնարավորությունները մինչեւ այն կետին, որ այն գերազանցի ձեր հեռախոսային համակարգի ունակությունները:

Ինչպե՞ս ստեղծել աութսորսինգ պայմանագիր

Գրեթե բոլոր ՏՏ խորհրդատվական եւ աուսթորսինգ ընկերություններն աշխատում են պայմանագրով, սովորաբար որոշակի ժամանակահատվածով մինչ  նախագծի ավարտը (եթե դուք օգտագործում եք ընկերությունը ժամանակավոր աշխատանքի համար): Պայմանագիրը համաձայնություն է, ըստ որի դու համաձայնվում եք կատարել որոշակի ծառայություններ որոշակի սահմանված գներով: Իսկ SLA-ի ձեւաչափը (ծառայությունների մակարդակի մասին համաձայնություն) մանրամասնում է պայմանագրի բոլոր կետերը: Պայմանագիրը պետք է ներառի.

Աշխատանքի գինը եւ շրջանակները
Պայմանագիրը պետք է կոնկրետացնի պարզ տերմիններով, թե ինչ է գնում պատվիրատուն եւ ինչքան է վճարելու: Մի խորացե՛ք հենց բուն պայմանագրի մեջ: Օրինակ, այն համաձայնությունը, որ աջակցությունը պետք է լինի յուրաքանչյուր երկուշաբթի, ավելի հարմար է SLA-ի ձեւաչափին: Ընթացքի մեջ գտնվող շատ ծառայությունների համար դուք ամսական եք վճարելու սահմանված ժամանակի ընթացքում:

Աշխատե՛ք մոնիթորինգ անելով
Շատ ՏՏ մասնագետներ եւ ՏՏ մենեջմենթ ընկերություններ խորհուրդ են տալիս օգտագործել կառավարման ծրագիր. սա մի գործիք է, որ թույլ է տալիս գնահատել կատարված աշխատանքը: Ծառայության մասին պայմանագիրը ներառում է այնպիսի կետեր, որոնք կոնկրետացնում են, թե ինչ է լինում, երբ ծառայությունների պահանջները չեն բավարարվել, եւ թե ինչպես են ծառայությունները մոնիթորինգ արվելու: Պետք է հիշել, որ ոչ մի պայմանագիր չի կարող փոխարինել լավ հաղորդակցությանը: Լավագույն տարբերակը ստուգելու համար, թե արդյոք քո պահանջները կատարվում են, կանոնավոր կերպով հաղորդակցությունն է եւ պարզ շփումը ծառայությունը մատուցողների հետ:

Պայմանագրի խզման պլան
Պայմանագրի խզումը ամենավատ դեպքն է, որ կարող ես ակնկալել: Դու ստիպված ես խզել պայմանագիրն այն դեպքում, երբ այլեւս չես կարող աշխատել տվյալ թիմի հետ եւ պետք է կասեցնել պայմանագիրը: Սա պայմանագրի կարեւորագույն տարրերից մեկն է, հատկապես ՏՏ համատեքստում, որտեղ ընկերությունը մուտք ունի դեպի քո ենթակառուցվածք եւ տեղեկատվության աղբյուր: Համոզվե՛ք, որ սեփականության իրավունքի, փոխանցումների եւ այլ  կետերի հետ կապված խնդիրներ չկան: Եթե ձեր պայմանագիրը ընդլայնված է եւ ներառում է սեփականության բարդ համակարգ եւ լիցենզավորման խնդիրներ, ապա լավ կլինի, որ իրավաբանն աչքի անցկացնի այն:

Ծառայությունների մասին համաձայնություն (SLA) եւ այլ հարցեր
SLA-ն կոնկրետացնում է այն ամենը, ինչ պայմանագիրը չի անում: Ծառայություններից կախված SLA-ն պետք է լինի բավական սպեցիֆիկ եւ ներառի ինչքան հնարավոր է կոնկրետ տեղեկություն:

Հայաստանի համար աութսորսինգում հաջողության հասնելու խորհուրդներ

Աութսորսինգ արե՛ք ճիշտ պատճառներից ելնելով
Վատ բիզնես ընթացք վերցնելը եւ այն աութսորս անելն ավելի են բարդացնում խնդիրը: Անկասկած աութսորսինգի առաջարկը պիտի որոշակի արժեք ավելացնի ձեր բիզնեսին, բայց չպիտի հիմնվի ձեր բիզնեսի ներսում խնդիրները լուծելու վրա: Օրինակ, եթե ձեր ՏՏ բաժինը չի կարողանում վերջնաժամկետներով աշխատել, քանի որ օգտագործողները հաճախ փոխում են իրենց կարծիքները, ապա նման գործառույթը աութսորս անելը կբերի ավելի բարձր գների եւ հուսախաբության բարձր աստիճանի:

Վաճառողի ընտրության գործընթացը
Ես եւ այլ շատ գործադիրներ կցանկանան ավելի շատ ժամանակ ծախսել ծառայությունները տրամադրողի ընտրության վրա նախքան պայմանագիրը ստորագրելը: Աութսորսինգի մասին որոշումը չպիտի ուղեկցվի էմոցիաներով եւ աղավաղի ընկերության քաղաքականությունը: Ծառայություններ մատուցողի հաջող ընտրությունը բացառում է էմոցիաների ցանկացած դրսեւորումը եւ հսկողության տակ է պահում ընկերության քաղաքականությունը:

Կատարե՛ք չափումներ

Իմ փորձից ես հասկացել եմ, որ հենց սկզբից պետք է հստակ սահմանել ծառայության իրական մակարդակը, որոնք համապատասխանում են բիզնեսի նպատակներին: Եթե դու չես վերլուծում եւ սահմանում որակային չափանիշները եւ ծառայության մակարդակը, ապա ինչպե՞ս պիտի հասկանաս, թե ծառայություն մատուցողը գործում է քո ստանդարտներին համապատասխան, թե ոչ:

Հետեւողակա՛ն եղեք
Երբ աութսորսինգի սկզբնական ընթացքը կորցնում է իր թարմությունը, մարդուն բնորոշ հատկանիշ է մի քիչ թուլացնել հսկողությունը եւ մի քիչ հանգստանալ: Դժբախտաբար սա տանում է ինքնագոհության, եւ աշխատանքի կատարման հանդեպ ուշադրությունը կարող է պակասել: Նման դեպքերից խուսափելու համար պետք է սահմանել հստակ վերջնաժամկետներ եւ ուսումնասիրել կատարված աշխատանքը: Բացի այդ, պետք է նշանակել մենեջեր կամ գործադիր, ով պատասխանատու կլինի հետեւելու աշխատանքների ընթացքին: Եթե կարիքը կա, ձեր անձնակազմին ուղարկե՛ք  սեմինարների, որ ձեռք բերեն մենեջմենթի հմտություններ եւ սովորեն գաղտնիքներ: Այս ռազմավարությունը կօգնի խուսափել անկանխատեսելի դրություններից եւ կնվազեցնի աուսթսորսինգի ռիսկերը:

Աութսորսինգի մասին միֆեր

Աութսորսինգը լուծում է ձեր բոլոր խնդիրները
Սա աութսորսինգի մասին առաջին ամենամեծ միֆն է: Եթե դու քո բիզնեսում խնդիրներ ունես, աութսորսինգը կախարդական ձեւով չի լուծում քո բոլոր խնդիրները: Օրինակ, ես  գիտեմ մի ՏՏ բիզնեսի, որ զբաղվում էր հաճախորդների սպասարկման աութսորսինգով, քանի որ իր աշխատակիցները չէին կարող հասցնել Հնդկաստանում աճող ծավալների հետ: Լրացուցիչ աշխատակիցներ վարձելու փոխարեն, նրանք սկեցին աութսորս անել այդ ծառայությունը: Զանգերի մուտքերը վերլուծելուց հետո պարզվեց, որ զանգերի հիմնական մասը վերաբերում էին արտադրանքի ծրագրային ինտերֆեյսին (այն շփոթեցնող էր եւ վատ դիզայնով): Խնդիրը վատ դիզայնն էր, որ առաջացնում էր զանգերի մեծ քանակություն: Աութսորսինգը չէր լուծելու խնդիրը: Այն ընդամենը խնդիրը մի տեղից մյուսն էր տեղափոխելու եւ միգուցե վատթարացնելու:

Աութսորսինգ ընկերություններն ավելի լավ կանեն առաջադրանքը, քան դուք
Կարծիք կա, որ աութսորսինգ անող ընկերությունն ավելի լավ կանի տվյալ առաջադրանքը, քանի որ մասնագիտացված է տվյալ ուղղության մեջ: Ճիշտ է, որ նրանք կփորձեն մատուցել ծառայությունն ավելի արագ ժամկետներում: Բայց, երբ պայմանագիրը ստորագրվում է (օրինակ, երբ իրենց գինը սահմանաված է առաջիկա 2-ից 5 տարիների համար), իրենք ձգտում են նվազեցնել ծախսերը եկամուտը ավելացնելու նպատակով: Հնարավոր է, որ եթե դուք լրացուցիչ գումար տրամադրեք խորհրդատվական եւ այլ ծառայությունների համար, այն ձեզ առավելություն կտա ձեր մրցակիցների նկատմամբ:

Աութսորսինգը կխնայի ՄԵԾ գումարներ

Մեկ այլ կարծիք է, որ աութսորսինգ անող ընկերությունները առաջադրանքն ավելի էժան գնով կանեն, քան ձեր ընկերությունում: Սրա հիմնական մասը կախված է նրանից, թե ինչքան հաջող բանակցություններ կտանի ձեր ընկերությունը: Եթե պայմանագիրը պարունակի սահմանափակումներ  մաքսիմում մակարդակով, տույժերը կսկսեն հարկվել: Հանկարծակի այդ <<սահմանված գնով>>  պայմանագիրը ընկերության համար կդառնա անցանկալի պարտադիր ֆինանսական հարկադրանք:

Ուժն ու համբերությունը ձեզ հետ…

Աութսորսինգը դժվար եւ կարեւոր որոշում է: Հուսով եմ` այս խորհուրդները կօգնեն ձեզ: Դուք պետք է կազմակերպված լինեք եւ կապի մեջ մնաք երրորդ կողմի հետ: Այդ դեպքում կունենաք հաջողություն: Ինչպես ասում են Աստղային պատերազմներում,  ուժը ձեզ հետ:

This post is also available in: անգլերեն