Հայկական Տաղանդը Հասնում է Արտասահմանյան Ավելի Լայն ՇուկաներիՆ

Եթե Դուք Հայաստանում գործող ազատ գործատու կամ ձեռնարկություն եք (աշխատում եք մենակ տարբեր հաճախորդների համար), Դուք Ձեզ ինքներդ հաստատ տված կլինեք այս հարցերը.

  • Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է: Բիզնեսի ի՞նչ հնարավորություններ կան արտասահմանում:
  • Արդյո՞ք կա արտասահմանում հաճախորդներ գտնելու հեշտ ճանապարհ:
  • Որտե՞ղ ես կարող եմ գտնել լրացուցիչ եկամուտներ որպես ազատ աշխատակից:
  • Ես ուսումնասիրում եմ գրաֆիկական մոդելավորում կամ համակարգչային ծրագրերի զարգացում, բայց շատ դժվար է գտնել փորձաշրջան: Ինչպե՞ս կարող եմ փորձ ձեռք բերել՝ մի քիչ էլ գումար վաստակելով:

Կամ հնարավր է Դուք սովորում եք Թումո կենտրոնում փնտրում եք հետաքրքիր ծրագրեր, որ մասնակցեք:

Այսպիսով շատ էլ. կայքեր կան, որ ծրագրերի հարցում օգնում են շատ ըներությունների և հմուտ մարդկանց : Երկու տեսակի շուկաներ կան, որտեղ բավարարվում են ինտերնետի պահանջները.

Ազատ աշխատակցություն

Հին ձև է՝ հիմնված այն ամենի վրա, ինչ կար offline աշխարհում: Մարդիկ կամ ընկերությունները, ներդնում են իրենց ծրագրի կարիքները (օրինակ լոգո) և վճարելու պատրաստակամությունը: Մասնագետները դնում են իրենց գնի հայտերը հակադարձ աճուրդի ձևով (հաղթում են ավելի ցածր գներով հայտերը) և աշխատում են ծրագրի վրա: Յուրաքանչյուր էլ. կայքի մեխանիզմի մեջ կան մի քանի տարբերություններ, բայց դուք հասկանում եք իմաստը: Ահա ամենահայտնի էլ. կայքերը.

<table >

Դիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքը

 

Քրաուդսորսինգ (Crowdsourcing)

Նոր մեթոդ է՝ հիմնված մրցակցության վրա: Այս մեթոդի՝ խնդրի մոտեցման ձևը ուրիշ է: Անատը կամ ընկերությունը տեղադրում է ծրագրի նկարագրությունը նախանշված գնով: Գումարային հայտերի փոխարեն մարդիկ աշխատում են <<անվճար>> և ներկայացնում են իրենց աշխատանքը: Անհատը կամ ընկերությունը, որ պետվիրել է աշխատանքը, ընտրում է այն այլընտրանքը, որն ամենացանկալին է: Մի քանի հանդիպումներից և փոփոխություններից հետո հաղթողը ստանում է վճարը:  Ահա ամենահայտնի էլ. կայքերից մի քանիսը.

<table >

Դիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքըԴիտեք վեբ կայքը

Crowdsourcing էլ. կայքերը մի քիչ խորամանկ են: Դրանք, հնարավոր է, քեզ չտան հաստատուն եկամուտ, բայց շատ օգտակար կարող են լինել փորձ ձեռք բերելու համար հետևյալ առումներով՝

  • Հասկանալ հաճախորդների պահանջները
  • Հասկանալ ավելի լավ մրցակիցներին և մրցակցային միջավայրը (ինչքան արագ, ինչ գներով և ինչ որակով են նրանք աշխատում)

Սա հատկապես շատ կարևոր է նրանց համար, ովքեր կապ չունեն աշխարհի մեծ պահանջարկով կենտրոնների հետ: Սովորելելուց և փորձ ձեռք բերելուց հետո գալիս է ինքնաիրացումը, որում կամ.

  • Կա հմտությունների բաց, որը պետք է լրացվի ավելի շատ փորձառությամբ և հաճախորդների հետ շփման ընթացքում

կամ

  • Ձեր մեջ կար մի թաքնված տաղանդ, որը իր ամբողջ ներուժով դեռ չէր դրսևորվել:

Ինչի՞ն եք սպասում: Բացեք այս կայքերից որևէ մեկը և մի վարանեք փորձել:

This post is also available in: անգլերեն