Հայաստանից աութսորսինգ անելու 5 լավագույն խորհուրդները

1. Մասնագետ դարձե՛ք մեկ ոլորտում

Երբ ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր իրենց հմտությունների մեջ թվում են ամեն ինչ, սկսած օբյեկտիվ C/C++ մինչեւ .NET,  PHP-ից Ruby եւ HTML 5, առաջին միտքը, որ ես ունենում եմ այն է, որ ընկերությունը աութսորսինգ անող հրեշ է յուրաքանչյուր ոլորտի մասին շատ քիչ գիտելիքներով եւ ոչ մի ուղղության մեջ մասնագիտացած չէ:  Ընտրե՛ք մեկ հիմանական ուղղություն եւ դարձե՛ք մասնագետ:  Անպայման չէ, որ այն լինի միայն մեկը, նչպես օրինակ միայն  PHP, բայց կարող է լինել օրինակ   վեբ դիզայն/ բջջային վեբ հավելվածներ: Մեկ ոլորտ ընտրելը կարող է ներառել  HTML5, CSS, միգուցե Phone Gap եւ այլն:

2. Ստեղծե՛ք ձեր առցանց պրոֆիլը

Ինչպես դուք ես Google-ում փնտրում ձեր հաճախորդներին եւ կարդում նրանց մասին, այդպես էլ իրենք են անում: ՏՏ ոլորտի մարքետինգի եւ PR-ի համատեքստում հաջողության հասնելը կարող է ճանաչվել որպես առաջատար ձեր նախըտրած ուղղության մեջ:

Օգուտ քաղե՛ք մեդիայից. Մեդիան հզոր եւ ազդեցիկ աղբյուր է ձեր պոտենցիալ հաճախորդներին կրթելու եւ աութսորսինգի ժամանակակից թրենդներին տեղյակ դարձնելու համար: Նկատի ունեցե՛ք թողարկել հաճախորդների իրավիճակային ուսումնասիրություններ, փորձագետներից մեջբերումներ, թողարկեք աութսորսինգի մասնագետների կարծիքներ եւ հոդվածներ:

Անցկացրե՛ք սեմինարներ եւ վեբինարներ. Մի շուկայում, որտեղ հարյուրավոր սեմինարների առաջարկեր կան, ընկերությունները մեծ հաջողություն են գրանցում արագ, լավ թիրախավորված ծրագրերով, որոնք հանդես են գալիս  հետաքրքիր լուծումներով տրված արդյունաբերության մեջ բիզնեսի մարտահրավերներին համապատասխան:  Վեբինարները նույնպես գրավիչ են հովանավորների եւ հաճախորդների համար, քանի որ խնայում են, ճանապարհորդելու կարիք չկա եւ կարող են նույն բովանդակությունը պարունակել, ինչ սեմինարները:

Մասնակցե՛ք բիզնես/կրթական ֆորումներին:

Աութսորսինգի մասին գիտաժողովները թույլ են տալիս ընկերություններին ներկայանալ իրենց հաճախորդների առջեւ, պատմել հաջողության պատմությունները եւ ձեռքբերումները: Այս ինտերակտիվ ձեւաչափը թույլ է տալիս բիզնեսին բարգավաճել համընթաց գնալով ոլորտի մարտահրավերների հետ, սովորել օրինակի վրա եւ հանդիպել աութսորս գործընկերների:

3. Վճարվե՛ք ձեր գիտելիքներն ավելացնելու համար

Եթե դու լրիվ դրույքով աութսորսինգ գործողության մեջ չես, ապա քո հմտություններն ընդլայնելու միակ տարբերակը որոշակի ոլորտում որոծակի տեխնոլոգիայի կիրառմամբ աութսորսինգ պատվեր գտնելն է, որ ձեռք բերես քո ուզած փորձառությունը: Օրինակ, ես գիտեմ մի ընկերություն, որ ցանկանում էր ընդլայնել իր հմտությունները  բազային HTML / PHP-ից դեպի վեբ հավելվածների մշակում բջջային հավելվածների վրա հատուկ կենտրոնացմամբ:  Նրանք որոշեցին, որ իրենք կարող են զարգացնել իրենց վեբ մշակման փորձառությունը: Այսպիսով սովորեցին բազային մասը եւ վերցրին առաջին նախագիծը, ապա երկրորդը, ապա երրորդը:  Չորրորդ նախագիծը իրենց սեփական վեբ հավելվածն էր, որը նրան վաճառեցին իբրեւ իրենց սեփական արտադրանք: Այստեղ ամենակարեւորն այն է, որ աութսորս նախագիծը ավելացնի ձեր հմտությունները: Դա կապահովի հաղթանակը:

4. Կազմե՛ք ճիշտ պայմանագիր. դրանից շատ բան է կախված

Որպես հիմնական կանոն, SLA-ն (ծառայության մակարդակների մասին համաձայնություն) պիտի պարունակի մի քանի նպատակներ, հստակ սահմանումներ, թե ինչ արդյունք է պահանջվում վերջում: Նաեւ կարեւոր է, որ աշխատանքի կատարման համար պատասխանատու մարդիկ ներգրավվաշ լինեն մշակման աշխատանքների մեջ: Հեշտ է շփոթվել մենեջմենթի մանրամասների մեջ: Ամեն դեպքում սկսե՛ք բիզնես նպատակները հաստատելուց, ապա աութսորսինգի նպատակները եւ վերջում կենտրոնացե՛ք SLA-ի վրա:

Ինչպե՞ս եք նախագծում ՏՏ աութսորսինգ պայմանագիրը. Երբեք մի՛ օգտագործեք ՏՏ աութսորսինգ պայմանագրի ձեւանմուշ: Ես կարծում եմ, որ նրանք հաստատ կթեքվեն այլ կողմ եւ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այն ձեւափոխվի:  Փոխարենը նայե՛ք ձեր սեփական փորձին եւ մի՛ վախեցե՛ք դիմել երրորդ կողմին: Որոշ հաճախորդներ կենտրոնացած են գնի վրա, բայց դա անպայման չէ, որ ամենակարեւոր խնդիրը լինի: Քո պոտենցիալ հաճախորդը պիտի հասկանա, որ նա գնում է ավելին, քան ծառայությունը: Այն ավելին է, քան միայն ծրագրային փաթեթը:

Ինչպե՞ս ներմուծել SLA-ն ՏՏ աութսորսինգ պայմանագրի մեջ. Յուրաքանչյուր պայմանագիր պետք է հստակ նշի, որ դու` վարձավճարով աշխատողդ, աշխատում ես պայմանագրի քայլերի համապատասխան:  Հենց քո եւ հաճախորդի պաշտպանության համար, երբեք մի՛ ստորագրեք պայմանագիր  առանց SLA-ի: Եթե SLA-ի հետ կապված տույժերը շատ կոպիտ են, ապա փոխե՛ք նպատակները: Հաճախորդները հաճախ հուսախաբ են լինում, երբ իրենց աութսորսերը համապատասխանում է իրենց  SLA-ին, բայց իրենք գոհ չեն մատուցած ծառայությունից: Բոլորը մտածում են իրենք ամեն ինչ ճիշտ են անում, սակայն իրենք լիովին չեն հասկանում բոլոր այն ֆինանսական  առնչությունները դոլլարներով եւ ցենտերով: Իմ առաջարկն է ժամանակ ծախսել բացատրելու արժեքը եւ արդյունքները, որ կավելանան շատ կանոնների առկայության դեպքում:

Վերջնական լեզուն պիտի լինի պարզ եւ պիտի ներառի երեք հատված. մեկը պատճառի համար, եթե պայմանագրի մեջ դադարի մաս կա, երկրորդը հարմարության համար, եթե հաճախորդի բիզնեսը փոփոխության կարիք ունի: Հնարավորություն տվե՛ք հաճախորդին վճարելու կանխավ ավարտելու գումարը եւ նաեւ դուրս գալու հնարավորություն: Սա միգուցե հենց սկզբից լավ տարբերակ չի թվում, բայց եթե վերջնական գումարը խելամիտ է, դու դա կստանաս, եթե նույնիսկ ստիպված լինես դատարան դիմել:

5. Կառուցե՛ք ավելի լավ բիզնես աուսթորսինգ անելով

Աութսորսինգ հաճախորդները մշակում են համաշխարհային ստանդարտ ընթացակարգեր եւ համակարգեր: Նրանք սկսում են ավելի մեծ նշանակություն տալ ծառայությունն առաջարկողի այն հմտությունների վրա, որոնցով կառաջարկի ստանդարտներին համապատասխան ընթացակարգեր եւ ունակություններ: Երկարաժամկետի դեպքում, օրինակ, աշխատանքը, որ փոխանցվել էր Հայաստանում Գյումրիի կենտրոնին,պետք է լրիվ նույնը լինի, ինչ Հնդկաստանի Հայդերբադից եկած աշխատանքը: Սա կստիպի ձեզ ավելացնել ձեր հմտությունները եւ դառնալ մրցունակ:

Ընդլայնելով գլոբալ ազդեցությունը. Աութսորսինգի շուկան շատ ավելի բազմազան է, քան մի քանի տարի առաջ Հնդկաստանից, Չինաստանից, Ֆիլիպիններից եկող տարատեսակ մրցակիցներով եւ առաջարկներով: Ինչպես իրենց հաճախորդները, իրենք էլ տարածված են ամբողջ աշխարհում եւ կազմում են համաշխարհային բազմազանության մի մասը, հավասարակշռության բերելով ունակությունները, լեզվական հնարավորությունները, մշակութային հարաբերությունները եւ արժեւորում են ենթակառուցվածքները բազմազան տարածաշրջաններում: Հայկական ընկերությունները կարող են շահույթ ունենալ սովորելով նոր տեխնոլոգիաներ:

Ավելի իմաստուն մտածելով. Տարիների ընթացքում աութսորսինգն աճել է:Վերլուծաբանները կանխատեսել էին, որ աութսորսինգը կզարգանա միայն ծառայություն մատուցելու մակարդակից եւ կմտնի որոշ ոլորտներ, որ ավելի կարեւոր են հաճախորդների համաշխարհային հաջողության գործում:  Հայկական ընկերությունները մեծ առավելություն կունենան, եթե սովորեն միջազգային ստանդարտներին համապատասխան լինել, ինչպես օրինակ ISO 9000-ը:

Հայաստանի համար աութսորսինգի ապագան

Փոխգործակցող եւ ստանդարտացված ծառայություններ. Մեր կարծիքն այն է, որ աութսորսինգի շուկան կզարգանա եւ կդառնա ավելի դինամիկ եւ հասանելի հայկական ընկերությունների համար: Մենք կանխատեսում ենք, որ աութսորսինգն ի վերջո կնմանվի օգտակարություն հաշվարկող մոդելի, որտեղ ծառայությունները գնվում են ըստ պահանջի, առանց հենց սկզբից ներդրումների պահանջի: Երկարաժամկետ, սահմանված ժամանակով պայմանագրերի ողջ պաշտոնական ձեւականությունների միջով անցնելու փոխարեն, մենք կգնենք մեկ անգամվա  համար նախատեսված ծառայություններ : Ահա թե որտեղ, մեր կարծիքով, հայկական նորարար ընկերությունները կարող են որոշակիացնել իրենց ընկերության դիրքերը: Այս օրվանից երեք տարի հետո հաճախորդները կկարողանան ասել. <<Ես ուզում եմ ապրանքի հաշվարկներ, որ ստանում են հաշվարկային համակարգեր>>: Այն այսօր գոյություն չունի, եթե միայն դու  SAP, Oracle կամ IBM  չես: Ապագայում 5-10տարի ժամկետով համաձայնություն կնքելու փոխարեն հաճախորդները հնարավորություն կունենան ծառայության մեջ մտնել կարճաժամկետ կարիքների համար:

Շատերը կգնեն սա որպես ծառայություն աութսորսինգի եւ արտադրանք գնելու միջեւ տարբերությունը նշելով: Մինչ սա իրականություն կդառնա, ընկերություններն, այնուամենայնիվ, ստիպված կլինեն անցնել այդ բոլոր ընթացակարգերի եւ համակարգերի միջով, եւ ծառայություն մատուցողները ստիպված կլինեն զարգացնել ունակություններ եւ աշխատել ստանդարտներին համապատասխան: Սա ընդամենը մի գաղափար է, որի շուրջ կարելի է մտածել: Ինչպես ես կարող եմ պահպանել աութսորսինգով աշխատանքի կայունությունը եւ միաժամանակ եկամուտ ստանալ իմ սեփական արտադրանքի արտադրությունից: Մտածե՛ք այդ մասին:

This post is also available in: անգլերեն