Հայաստանի համար WordPress-ով գումար վաստակելու չորս հնարավորություններ

Գաղտնիք չէ, որ WordPress-ը  բովանդակային կառավարման ամենաարագ աճող համակարգն է ցանցում: WordPress-ն ունի 54% շուկայական տարածում այն բոլոր կայքերի մեջ, որոնք օգտագործում են բովանդակային կառավարման համակարգ: Քանի որ օգտատերերը շարունակում են խմբվել WordPress-ի շուրջը, WordPress-ի արտադրանքի եւ ծառայությունների հանդեպ պահանջը դառնում է ավելի մասսայական: Հետեւաբար եւ այն մեծ ներուժ է իրենից ներկայացնում հայ ծրագրավորողների համար:

Եթե դուք արդեն WordPress-ի մասնագետ եք, ձեր արտադրանքը կամ ծառայությունները մասն են արագ աճող շուկայի: Եթե ոչ, դուք պիտի միանաք WordPress-ի համայքին եւ արագացնեք ձեր բիզնեսի զարգացումը: Փաստորեն, վերջին մի քանի տարիների ընթացքում ես ականատես եմ եղել այնպիսի բիզնեսների հիմնադրման եւ հաջողության, որոնք ամբողջովին աշխատում են WordPress-ով:

Այս հոդվածում ես ուզում եմ ներկայացնել բիզնեսի տարբեր օրինակներ, որ հաջողություն են ունեցել աշխարհում եւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար մեծ ներուժ են պարունակում: Մենք կուսումնասիրենք յուրաքանչյուր օրինակի մեխանիզմը եւ կտեսնենք, թե ինչպես են դրանք տարբերվում՝ տարբեր տեսանկյուններից նայած: Եթե դուք վեբ մոդելավորող կամ մշակող եք եւ ցանկանում եք կատարելագործել ձեր փորձը WordPress-ում բիզնես կառուցելու համար, պարզապես պետք է նշել, որ մի քանի կետեր պետք է հաշվի առնել:

1. WordPress-ի  Մոդելավորման/Մշակման Համար Խորհրդատվություն

Վեբ մոդելավորողի կամ մշակողի  համար ամենատարածված ուղին WordPress-ի շուրջ բիզնես կառուցելու համար հաճախորդներին վեբ մոդելավորման այնպիսի ծառայությունների առաջարկումն է, որոնք մասնագիտացված են WordPress-ի բովանդակային կառավարման ծառայություններ առաջարկող կայքերի վրա: Ձեր հաճախորդների բազան կլինեն այն բիզնեսները, կազմակերպությւնները եւ անհատները, ովքեր ձգտում են ցանցում ունենալ  ներկայություն՝ իրենց կայքի բովանդակությունը ”օգտատերերի համար հաճելի կերպով”  թարմացնելու եւ կառավարելու հնարավորությամբ:

Ցանկացած խորհրդատվության նման բիզնեսի այս օրինակը հիմնված է ժամանակի վրա: Կամ դուք հավաքում եք մեկժամյա արագություն կամ ներկայացնում եք ծրագրի ծախսերը, որ բխում են այն հաշվարկից, թե ինչքան ժամանակ է պետք ծրագիրն իրականացնելու համար: Մինչ ժամանակի վրա հիմնված օրինակը ավելի դժվար կարող է լինել մասշտաբավորելու համար, կան եւս երկու գործոններ, որ թույլ կտան ձեզ աստիճանաբար բարձրացնել ձեր մակարդակը. ձեր հմտությունների մակարդակը եւ ձեր առաջարկած ծառայությունների պահանջարկը: Երկուսն էլ պիտի բարելավվեն բնականոն ձեւով, այն դեպքում, երբ ձեր խորհրդատվությունը առաջխաղացում ունի:

Գումարենք նաեւ այն փաստը, որ դու օգտագործում ես WordPress-ը քո բիզնեսի զարգացումն արագացնելու համար՝ մատուցելով հրաշալի բազային գործառնականություն, հզոր համայնք քո արտադրանքին աջակցելու համար եւ օգտատերերին հարմար հարթակ ավելի վերեւ բարձրանալու համար: WordPress օգտագործելը շատ արդյունավետ տարբերակ է կապիտալիզացնելու ձեր՝ ժամանակի վրա հիմնված բիզնեսի օրինակը:

Կան շատ առցանց շուկաներ, որ դուք պիտի ուսումնասիրեք, քանի որ դրանց վրա կարող եք կառուցել ձեր բիզնեսը եւ այն կլինի հրաշալի սկիզբ: Դրանք մենք նշել ենք այստեղ՝  Armenian talent reaching foreign, larger markets: Freelancer.com կայքի տվյալների համաձայն WordPress-ի ավելի քանի 6,926,477 ԱՄՆ դոլլարի հասնող ծառայություններ վաճառվել են: Այնտեղ կա նաեւ WordPress-ի խորհրդատվությունների հսկայական  բազա: CodePoet-ը իրականացնում է WordPress-ի մասնագետների համաշխարհային կառավարում: FreelanceSwitch-ն էլ միշտ հրաշալի տեղ է ազատ մասնեգետներ գտնելու համար:

WordPress-ի Թեմայի Ձեւափոխում՝ ըստ Հաճախորդի

WordPress-ի թեմաները դարձել են շատ հայտնի եւ՛ օգտատերերի ե՛ւ վեբ ծրագրավորողների շրջանում: Հաճախորդների կողմից ամենատարածված պահանջը  WordPress-ի թեմայի ձեւափոխումն է այնպես, որ այն ամբողջովին համապատասխանի նրանց պահանջին: Դեռ նոր սկսող ազատ ցանցային մոդելավորողների համար սա շատ մեծ շուկա կարող է հանդիսանալ:

Դուք կարող եք մասնագիտանալ թեմաների ձեւափոխման վրա մի հատուկ թեմա ապահովողից: Օրինակ՝ WooTheme-երը ունեն հատուկ ցուցակ՝ “Affiliated Woo Workers”: Կամ թեմայի ձեւափոխումները կարող են ընկնել ձեր առաջարկած WordPress ծառայությունների ընդհանուր խառնուրդի մեջ: Մենք նաեւ մասնագիտացրել ենք խանութներ, ինչպիսիք են  TweakMyTheme, որ բացառիկորեն առաջարկում են թեմայի ձեւափոխման ծառայություններ:

Subcontracting

Եթե ձեր հմտությունները ավելի մասնագիտացած են, դուք ավելի հուսալի կհամարեք աշխատել որպես սուբկոնտրակտոր գործակալությունների եւ այլ դիմողների համար: Օրինակ եթե դուք  WordPress պլագին մշակող եք եւ չունեք վեբ մոդելավորման հմտություններ, դուք կարող եք առաջարկել ձեր PHP մասնագիտական փորձը մոդելավորողներին եւ գործակալություններին, որոնք փնտրում են առավել կոնկրետ գործառնություն` հիմնված WordPress-ի ավելի լայն հնարավորություններով կայքի վրա: .

Սուբկոնտրակտի մեկ կարեւոր առավելությունն այն է, որ ձեր բոլոր աշխատանքները համագործակցություններ են ոչ թե վերջնական հաճախորդի այլ  մոդելավորում մշակողների հետ: Այդ դեպքում ճնշումն ավելի քիչ է, եւ հաղորդակցությունն ավելի հեշտ է ստացվում, երբ դու շփվում ես <<քո լեզուն հասկացողների>> հետ: Բացի այդ այս դեպքում դուք ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ կարող եք ակնկալել:

2. Վեբ Մոդելավորման/ Մշակման Գործակալություն

Մի քանի տարիներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս հաճախորդների համար ազատ խորհրդատու աշխատելուց հետո  դուք կարող եք հասնել մի կետի, երբ ուզում եք լայնացնել ձեր բիզնեսը: Բայց համաշխարհային մրցակցության հետ ձեր աստիճանը բարձրացնելը կարող է շատ դժվար լինել: Տրամաբանորեն հաջորդ քայլը լրիվ դրույքով աշխատողներ կամ սուբկոնտրակտորներ վարձելն է եւ գործակալության տիպը օպերացիոն դարձնելը: Բայց WordPress-ը ձեզ այլ ուղի է առաջարկում:

Այն ոչ միայն կարող է ծառայել ձեզ որպես վեբ ծրագրավորման հիմնական հարթակ կայուն եւ արագ մշակման համար, այլ նաեւ դուք կարող եք ուսումնասիրել WordPress-ի լայն համայնքը՝ գտնելու նոր կադրեր եւ գործընկերներ: Դուք, օգտվելով իր ռեսուրսների հզոր պաշարից, ունակ կլինք մեծապես լայնացնելու ձեր բիզնեսը առանց մեծ ծախսեր անելու  եւ լրացուցիչ աշխատողներ վարձելու:

Ամբողջ աշխարհից մեծ պաշարներ ունենալով  այն ձեզ թույլ է տալիս բազմապատկել ձեր վաստակածը յուրաքանչյուր ժամ կամ միաժամանակ մի քանի ծրագրեր իրականացնել: Այս պաշարներից շատերը նույնիսկ, որոնք, հնարավոր է, հասանելի չլինեն Հայաստանում, իրոք անվճար են: Եւ որ ամենակարեւորն է, դուք կարող եք նաեւ ունենալ ավելի լավ վերջնական արտադրանք, եթե այն կառուցվի լավ մշակված եւ փորձված պլագինների հիման վրա, ինչպիսին է  WooCommerce-ը:

3. WordPress-ի թեմաների վաճառքը

WordPress-ի աշխարհում ամենահայտնի բիզնես օրինակը թեմաների վաճառքն է: Այսօրվա շուկան հեղեղված է WordPress-ի թեմաների խանութներով , եւ մրցակցությունն իհարկե կատաղի է: WordPress օգտագործողների քանակի մեծ աճը նշանակում է, որ հազարավոր նոր օգտատերեր յուրաքանչյուր ամիս մտնում են շուկա: Բայց հայաստանյան ծրագրավորողների համար սա տալիս է շատ ավելի մեծ առավելություններ, որոնք դուք հիմա չունեք: Թեմաների գնորդները գնում են վերջնական արտադրանք, եւ թեման գնում են՝ հիմնված <<Նայի՛ր եւ զգա՛>> եւ ոչ թե <<Ո՞վ է մշակողը>> կամ <<Որտեղի՞ց է մշակողը>> սկզբունքի վրա:

WordPress-ի թեմաների աշխարհում շատ քիչ տարբերակներ կան հաշվի առնելով, թե ինչպես ես դու նախագծել քո բիզնեսը.

Անկախ Թեմաների Խանութներ

Թեմաների բիզնես մտնելու մի եղանակ է ստեղծել էլեկտրոնային վաճառքի ձեր սեփական կայքը, որպեսզի վաճառեք ձեր թեմաները: Շատ բաներ կան, որ պիտի հաշվի առնել նախքան սկսել խորանալ այս ամենի մեջ: Նախ եւ առաջ առցանց վաճառքի արդյունավետ կայք ստեղծելն ինքնին դժվար խնդիր է: Դուք պիտի պատասխանատու լինեք շուկայական բոլոր գների, հաճախորդների տվյալների բազայի համար: Իհարկե արդյունքն էլ այն կլինի, երբ դուք 100% եկամուտ ստանաք թեմաների վաճառքից:

WordPress թեմաներն ինքնուրույն վաճառելու մեկ այլ օգուտն այն է, որ ազատ ես փորձել գնային տարբեր մոդելներ, թեմաների մուտքին անդամգրված ես, կամ ունես անվճար թեմաներ՝ հավելավճարային օժանդակությամբ:

WooThemesPress75 եւ StudioPress օրինակներ են, որոնք անկախ թեմաների բիզնեսի հզոր խաղացողներ են հանդիսանում այս ոլորտում:

WordPress Թեմաների Շուկաները

Այն հայ ծրագրավորողների համար, ովքեր հետաքրքրված են WordPress թեմաներ մշակելով եւ վաճառելով, բայց պատրաստ չեն ստեղծել եւ շուկա մտցնել առցանց առեւտրի իրենց սեփական կայքը, հայտնի շուկային միանալը լավագույն տարբերակն է:

Շուկայում վաճառելու օգուտն այն է, որ դու կենտրոնանում ես թեմաների դիզայնի եւ ապահովման վրա, այն դեպքում, երբ շուկան զբաղվում է ձեր շուկայաբանական եւ տրաֆիկի հետ կապված հարցերով: Վատն այն է, որ շատ շուկաներ թույլ չեն տալիս ձեզ կառավարել գնային հարցերը: Մեկ այլ պոտենցիալ վատ կողմ է այն, որ ձեր թեմաները տեղադրված են ուրիշ այլ մրցակիցների կողքին, այնպես որ դժվար չէ խառնել ամեն ինչ այդ վիճակում: Բայց միաժամանակ եղած հզոր արտադրանքը հաշվի առնելով՝ հաստատ լավ հատկանիշները գերազանցում են վատ կողմերին:

Theme ForestMojo Themes եւ Theme Garden բարգավաճ եւ հայտնի շուկայական տարածքներ են, որոնք արժե նշել:

4. Պլագին Մշակում եւ Օժանդակություն

Հավելավճարային պլագինները նորեկներին կարող են առաջարկել ավելի մեծ հնարավորություններ քան թեմաների վաճառքը:  Չնայած դրանք լայն տարածում ունեն օգտատերերի շրջանում, այնուհանդերձ պլագին մշակողներն այնքան էլ շատ չեն: Բայց շուկան աճում է մեծ արագությամբ, մանավանդ հաշվի առնելով, որ հայ ծրագրավորողները գործառնության մեջ ավելի շատ փորձ ունեն քան ինտերֆեյս մշակելու:

Եթե դուք կամ ձեր թիմը ունեն մշակման հնարավորություններ՝ ստեղծելու հրաշալի ֆունկցիոնալություն կառուցված  WordPress-ի հիման վրա, պլագինները կարող են դառնալ հենց ձեր ուզած բիզնեսը: WordPress թեմաների նման մի տարբերակ է անկախ կերպով վաճառել պլագինները սեփական առցանց առեւտրի կայքի միջոցով: Gravity FormsPlugin Buddy եւCart66 ցույց են տվել, որ այս բիզնեսի օրինակը կարող է շատ հաջողված լինել: Դուք կարող եք նաեւ թողարկել ձեր պլագինները այնպիսի շուկաներ, ինչպիսիք են  CodeCanyonWP Plugins եւ Mojo Themes (նրանք նույնպես ունեն պլագիններ):

Պլագինների բիզնեսի մեջ մի պոտենցիալ մարտահրավեր կարող է լինել հաճախորդների ապահովումը: Սա կարող է լինել նույնիսկ ավելի դժվար, քան թեմաների ապահովումը, քանի որ այնքան շատ այլ տարբերակներ կան: Բայց ապահովման ճիշտ թիմը ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով, ուշադիր մշակված արտադրանքով, կարող է վերացնել հաախորդների ապահովման այդ մարտահրավերը: