Արմնեթ 2013

  • Home
  • /Արմնեթ 2013

Armnet-ը խոշորագույն ՏՏ իրադարձություններից է, որը նպատակ ունի նորարարական ստարտափներին բերել մեկ հարկի տակ եւ ընտրել տարվա լավագույն ՏՏ ընկերություններին տարբեր անվանակարգերում: Չորրորդ ամենամյա Արմնեթ 2013-ը պաշտոնապես բացվեց հոկտեմբերի 30-ին: Այս տարի Արմնեթի շրջանակներում կանցկացվեն հետեւյալ երեք միջոցառումները.
1. Ամենամյա Արմնեթ մրցանակաբաշխություն
2. Ամենամյա ինտերնետ եւ ՏՏ համաժողով
3. <<Ստարտափերի օր>>

 

Արմնեթ մրցանակաբաշխություն 2013

Սա վեբ կայքերի մրցույթ է, որ նպատակ ունի գնահատել տարվա լավագույն կայքերին: Մրցույթի համաձայն՝ մասնագետներից բաղկացած ժյուրին ընտրում է տարվա լավագույն հայկական կայքերին տարբեր անվանակարգերում:

Ամենամյա ՏՏ համաժողով

Միջազգային եւ տեղական մասնագետները հանդես կգան ելույթներով ամենամյա ՏՏ համաժողովի ընթացքում՝ նոյեմբերի 30-ին: Այս տարվա համաժողովի խորագիրն է <<Համընդհանուր մոբիլիզացում. բջջային տեխնոլոգիաներն ամենօրյա կյանքում>>:

Ստարտափերի օր

Հայաստանում առաջին անգամ նոյեմբերի 29-ին Արմնեթ 2013-ը կհյուրընկալի Ստարտափերի օր միջոցառումը: Սկոլկովո Ստարտափերի ակադեմիայի մասնագետները կանցկացնեն վարպետության դասեր եւ հատուկ մրցանակ կսահմանեն մասնակիցների շարքերից լավագույն ստարտափի համար:

This post is also available in: անգլերեն