ԱրմՆեթ 2013-ը պաշտոնապես բացվեց


Չորրորդ ամենամյա ԱրմՆեթ 2013-ը պաշտոնական բացումը հայտարարվեց այսօր մամլո ասուլիսի ընթացքում, որ կազմակերպել էին Օրանժ Արմենիա ընկերությունը, Maeutica գործակալությունը, ISOC.am-ը:
ԱրմՆեթը ՏՏ  միջոցառումների շարք է, որ նվիրված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը՝ նպաստելով վեբ եւ մոբայլ լուծումների առաջընթացին:
Այս տարվա ԱրմՆեթի շրջանակներում երեք կարեւոր միջոցառումներ են նախատեսված:
Առաջինը եւ թերեւես ամենահետաքրքրականը հայ երիտասարդ նորարարների համար ԱրմՆեթ 2013 մրցանակաբաշխությունն է, որը պարգեւատրում է տարվա լավագույն լուծումներին:  Ահա այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերը մասնակից թիմերի համար.

Դիզայն եւ հարմարավետություն
Նորարարություն
Տեխնիկական կատարում
Բովանդակություն
Տարվա առաջընթաց
Հասարակական ազդեցություն
Գլխավոր մրցանակ (բոլոչ անվանակարգերում ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած կայքը)
Ժողովրդական ընտրույթուն
Orange-ի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ հավելվածի համար

Գրանցումը սկսվում է նոյեմբերի 1-ից եւ տեւեում է մինչեւ նոյեմբերի 15-ը: Այցելեք armnetawards.am գրանցմանը մասնակցելու համար:
ԱրմՆեթ  2013 մրցանակաբաշխության ժյուրին կուսումնասիրի եւ կգնահատի մրցույթին մասնակցող բոլոր կայքերը եւ կընտրի հաղթողներին: Նոյեմբերի 25-ին ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը կամ բջջային հավելվածները:

Մամլո ասուլիսի ընթացքում Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահ Գրիգոր Սաղյանը նշեց միջին վիճակագրական հայի կյանքում ինտերնետի կարեւորությունը: Ըստ նրա այսօր ինտերնետը հասանելի է հասարակության 57%-ին:
Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը խոսեց Օրանժի իրականացրած ծրագրերի կարեւորության մասին Հայաստանում ինտերնետի տարածման գործում, հատկապես գյուղական եւ մարզային շրջաններում: Օրանժ Արմենիան միջոցառման կազմակերպիչներից մեկն է. <<ԱրմՆեթը դարձել է յուրօրինակ տոն Հայաստանում ՏՏ հասարակության համար: Յուրաքանչյուր տարվա վերջին մենք հավաքվում ենք գնահատելու լավագույններին, հանդիպելու ոլորտի ներկայացաուցիչներին եւ ականատեսը լինելու Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հերթական հաջողված փուլին>>,- ավելացրեց պրն Մկրտչյանը:
ԱրմՆեթ 2013-ի մյուս բաղկացուցիչ մասերը ներկայացրեց Maeutica ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը  Բացի մրցանակաբաշխությունից ամենամյա ՏՏ համաժողովը նույնպես կանցկացվի այս տարի, որը այս ոլորտի փորձառու մասնագետներին կբերի մեկ հարկի տակ:
Մյուս լավ նորությունն էլ Ստարտափերի օրվա անցկացումն է: Առաջին անգամ Հայաստանում ԱրմՆեթ նախագծի շրջանակներում կանցկացվի <<Startup Day>> միջոցառումը: Միջոցառման շրջանակներում Սկոլկովո Ստարտափ Ակադեմիայի մասնագետները կվարեն սեմինարներ եւ կկազմակերպեն <<Startup Day>> մրցույթը, որտեղ հաղթող ճանաչված ստարտափ ընկերությունը կստանա հատուկ մրցանակ միջոցառման կազմակերպիչների կողմից:
Սա հրաշալի հնարավորություն է հայկական սկսնակ ընկերությունների համար. նրանք կարող են ներկայացնել իրենց նախագծերը եւ հաղթելով մեկնեն Սիլիկոնյան հովիտ ստարտափերի սեմինարների մասնակցելու: Այնպես որ շտապեք գրանցել ձեր ստարտափ նախագիծը:
iTechnology.am ԱրմՆեթ 2013-ին ինֆորմացիոն աջակիցն է եւ ձեզ է ներկայացնելու միջոցառման ողջ ընթացքը եւ թարմացումները: Նորությունների համար հետեւեք միջոցառմանը նվիրված մեր հատուկ էջին.
http://www.itechnology.am/armnet-awards-2013/

 

This post is also available in: անգլերեն