Հավատալ…

98 տարի է անցել, եւ հայ ժողովուրդը…

  • դեռ հավատում է, որ այս ողբերգությունը պիտի ճանաչվի աշխարհի կողմից,

  • դեռ հավատում է, որ արդարությունը պետք է վերականգնել անցյալի մեղքերի համար

  • դեռ հավատում է խոստումներին

Ի՞նչ եք կարծում, ովքեր են հայերն այսօր:

  • Տարիների պատմություն ունեցող քաղաքակրթություն, որ հայտնի է իր դիմացկունությամբ,

  • Փոքրիկ եւ աղքատ երկիր ընդամենը 3 միլլիոն բնակչությամբ,

  • 6 միլլիոն սփյուռք ունեցո ժողովուրդ՝ արտագաղթի բարձր ցուցանիշով

Վերեւում նշվածները բոլորն էլ ճիշտ են, բայց մենք հավատում ենք առաջին տարբերակին: Հայերը երբեք չպիտի մոռանան անցյալը, սակայն, քանզի մոտենում է 100 տարվա եզրագիծը, մենք պետք է հավատանք, որ Հայաստանը կվերածնվի, կդառնա ավելի ամուր եւ տոկուն, ինչպես փյունիկը:

Մենք հավատում ենք, որ, ընտրելով տնտեսական աճի ճանապարհը, Հայաստանը կբարգավաճի կրկին: Հայերը եւ հայ ազգի առաջնորդները պետք է գիտակցեն, որ իրական ազատությունը կգա այն ժամանակ, երբ այս ժողովրդի ստեղծագործ ոգին լիովին ազատ արձակվի: Սա միակ ճանապարհն է, որ կհանի աղքատությունից եւ մոռացումից:

Մենք ստեղծեցինք iTechnology.am-ը եւ աշխատում ենք յուրաքանչյուր օր, քանի որ մենք հավատում ենք Հայաստանի պայծառ ապագային: Մենք հավատում ենք, որ տեխնլոգիան այսօրվա տնտեսական վիճակը փոխելու տարբերակներից մեկն է: Եւ մենք ձգտում ենք էական փոփոխություններ անել: Խնդրում ենք միանալ մեզ եւ հավատալ մեզ հետ:

  • Անվճար առցանց կրթությունը կստեղծի ՏՏ մասնագետների ուժեղ բանակ

  • Ձեռնարկատիրական սերմերը վաղը հաստատ անտառ են կդառնա

  • Բարգավաճող ՏՏ ոլորտ ստեղծելը հնարավոր է միայն այնպիսի համայնքներում, որոնք հաղորդակցվում եւ աշխատում են միմյանց հետ

  • Հայկական ստեղծագործ ոգին եւ ներուժը, որ արտահայտվում է ՏՏ լուծուներում, կարող է տանել բարգավաճման եւ գլոբալ փոփոխության:

This post is also available in: անգլերեն