Հարցազրույց Iguan Systems Ընկերության հետ

Հարցազրույց Iguan Systems Ընկերության հետ

Իր երրորդ թողարկման մեջ itechnology.am-ն անդրադառնում է WordPress-ին: Այն սկսվել է որպես անվճար եւ ազատ CMS (բովանդակային կառավարման համակարգ) բլոգերների համար: Բայց այն զարգացել է որպես ավելի լայն հարթակ՝ ի շնորհիվ  ամբողջ աշխարհից  ծրագրավորողների աճող եւ զարգացող համայնքի:  API-ների աճող հասանելիությամբ պլագինները եւ մյուս գործիքները ցանցային ծրագրավորումը հասցրել են լրիվ այլ մակարդակի: Դրա հիման վրա նույնիսկ ստեղծվել են բիզնեսներ, ինչպիսին է օրինակ թեմաների մշակումը:

itechnology.am-ն ուզում էր ուսումնասիրել կապը  WordPress-ի եւ հայկական տեխնոլոգիական համայնքի միջեւ՝ փնտրելով պատասխաններ հետեւյալ հարցերին. ի՞նչ չափով է WordPress-ը տարածված Հայաստանում, արդյո՞ք այն լավ լուծոմ է բիզնես անելու համար ՏՏ ոլորտում, արդյո՞ք հայկական ընկերություններն օգտագործում են WordPress եւ հատկապես ինչի՞ համար են օգտագործում:

Այսպիսով մենք որոշեցինք ձեզ ներկայացնել հասարակ ընկերություններից օրինակներ, որոնք օգտագործում են WordPress եւ որոնք մեզ կօգնեն պատասխանել այդ հարցերին:

Ընկերություններից մեկը, ում մասին պատիվ ունենք ձեզ պատմելու, Iguan Systems-ն է: Վերջերս մենք խոսեցինք Iguan Systems-ի տեխնոլոգիաների եւ ծրագրերի ղեկավար/մենեջեր Կարեն Հովհաննիսյանի եւ կադրերի մենեջեր Արմինե  Հովհաննիսյանի հետ, ովքեր բարյացակամորեն մեզ օգնեցին պատասխաններ գտնելը վերը նշված եւ այլ հարցերի համար:

Ինչու՞ մենք ընտրեցինք այս ընկերությունը: Որովհետու նրանք օգտագործում են WorPress-ը որպես հիմք իրենց հաճախորդներին արտադրանք տալու համար: Նրանք մասնագիտացրել են շատ մասնագետների, ովքեր աշխատում են WorPress-ի մշակմամբ: Բացի այդ  Iguan Systems-ը առաջարկում է բազմատեսակ ծրագրեր եւ դրանք մատակարարում եվրոպական եւ ամերիկյան շուկա՝ օգնելով ձեռնարկություններին զարգացնել իրենց առցանց բիզնեսը:

iTechnology.am: Պատմե՛ք մեզ Iguan Systems-ի մասին:

 Iguan Systems: Iguan Systems-ը հիմնադրվել է Հայաստանում 1995թ.-ին: Սա նշանակում է, որ մենք ունենք ավելի քան 16 տարվա փորձ տնտեսության այս ոլորտում: Մեր գլխավոր գրասենյակը Ամստերդամում է, որը բացվել է 2004թ.-ին: Ընկերությունը կենտրոնանում է եվրոպական շուկայի վրա, հատկապես հոլանդական եւ գերմանական: Այն նաեւ ծրագրերի մեծ տեսականի է առաջարկում ամերիկյան շուկային: Կան նաեւ որոշ ծրագրեր, որոնք մշակվել են ավստրալիական շուկայի համար: Մենք չենք համագործակցում հայաստանյան շուկայի հետ: Այստեղ գները շատ ցածր են եւ, կենտրոնանալով տեղի շուկայի վրա, չենք կարողանա հոգալ ընկերության բոլոր ծախսերը:

iTechnology.am: Ի՞նչ արտադրանք եւ ի՞նչ ծառայություններ եք դուք առաջարկում:

Iguan Systems: Մենք առաջարկում ենք վեբ կայքեր եւ նախագծեր մեր հաճախորդներին: Բացի այդ մենք նաեւ առաջարկում ենք տեխնիկական օժանդակություն վեբ կայքերի համար եւ առցանց/թվային շուկայական ծառայություններ:

iTechnology.am: Ինչպե՞ս եք մասնագետներին ներգրավում ձեր աշխատանքների մեջ: Արդյո՞ք անցկացնում եք սեմինարներ: Ի՞նչ կարծիք ունեք տեղի մասնագետների որակի մասին:

Iguan Systems: Մենք գտնում ենք մեր մասագետներին համացանցում թափուր տեղերի մասին հայտարարություններ տալով: Ուսումնասիրում ենք ինքնակենսագրությունները եւ հրավիրում հարցազրույցի: Մենք չենք անցկացնում որեւէ պաշտոնական դասընթաց, բայց եթե թեկնածուն չի ունենում պահանջված գիտելիքները մենք սեմինար ենք անցկացնում նրա հետ նախքան աշխատանքը սկսելը: Բայց  “WebWork” նախագծի շրջանակներում մենք ունենք սեմինար դասընթացներ: Կարծում ենք՝ Հայաստանում մասնագետներ գտնելը մեծ խնդիր է, քանի որ ՏՏ ոլորտում մասնագետների պահանջարկն ավելի մեծ է, քան աաջարկը: Մեր կարծիքով սա ՏՏ ոլորտի ամենալուրջ խնդիրներից է:

iTechnology.am: Ինչպե՞ս է զարգանում բիզնեսը: Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մասին:

Iguan Systems: Ինչպես նշեցինք, մենք ընդհանրապես չենք աշխատում հայկական շուկայի հետ: ՏՏ ոլորտն այստեղ աում է, բայց, այնուամենայնիվ գներն այստեղ խիստ ցածր են, որպեսզի հոգան ընկերության բոլոր ծախսերը: Դրանք նույնիսկ չեն կարող համեմատվել եվրոպական գների հետ, ահա թե ինչու շատ ընկերություններ նախընտրում են իրենց արտադրանքն առաջարկել դրսի շուկային: Բացի այդ, քանի որ մենք չունեն նորմալ գործող բանկային համակարգ, առցանց վաճառքն այստեղ թույլ մակարդակի վրա է:

iTechnology.am: Արդյո՞ք հեշտ է աշխատել հաճախորդի հետ, ով երկրում չէ: 

 Մենք չենք տեսնում որեւք դժվարություն արտասահմանցի հաճախորդների հետ աշխատանքի մեջ:աճանաչ են Նրանք շատ պարտաճանաչ են եւ պատասխանատու: Սրանք այն հիմնական հատկանիշներն են, որոնց համար մենք ընտրում ենք իրենց: Բացի այդ արտասահմանցիները հետ աշխատելը շատ լավ է անդրադառնում մեր մասնագետների լեզվական գիտելիքների վրա: Նրանք զարգացնում են օտար լեզու եւ շփման հմտություններ: Ինչպես գիտեք, ՏՏ-ում հիմնական գրականությունն անգլերեն է: Հետեւաբար դա նույնիսկ լավ է մասնագետի համար շփվել արտասահմանցու հետ, քանի որ մեկ անգամից հետո նա էլ դժվարություններ չի ունենում օտար լեզվի հետ:

iTechnology.am: Ի՞նչ ծրագրեր ունեք իրականացնելու առաջիկայում:

Iguan Systems: Հիմա մենք պատրաստվում ենք գրասենյակ բացել Բեռլինում եւ կենտրոնացած ենք հենց այդ աշխատանքների վրա: Ինչպես նշել ենք, մեր երկրորդ խոշոր շուկան Գերմանիան է, հետեւաբար շատ կարեւոր ենք համարում այնտեղ տեղում գրասենյակ ունենալը: Երկրորդ նպատակը, որն ուզում ենք իրականացնել, մեր սեփական տեխնոլոգիաների արտադրումն է: Մենք ունենք նման տեխնոլոգիա, որը դեռ շուկային ներկայացված չէ:

Երրորդ նպատակը, որ կարող ենք նշել, այն է, որ ուզում ենք ավելի ու ավելի խորանալ  Search Engine Optimization (SEO)-ների մեջ: Եւ վերջում պիտի նշենք, որ նպատակ ունենք լուծել խնդիրը մասնագետների պակասի հետ կապված:
iTechnology.am: Որպես ընկերություն ինչպե՞ս եք օգտագրծում WordPres-ը: Մշակում եք պլագիններ եւ թեմաներ եւ վաճառում դրանք, թե ստեղծում եք  առանձնակի լուծումներ յուրաքանչյուր հաճախորդի համար: Ինչպե՞ս է WordPress-ն օգնում ձեզ գումար վաստակել:

Iguan Systems: Ինչպես գիտեք, WordPress-ը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում: Մեր հաճախորդների պահանջն էր, որ մեզ ուղղորդեց սկսել օգտագործել այն: Այդպիսով մենք ընդգրկեցինք այդ CMS-ը մեր պորտֆոլիոյում եւ սկսեցինք զարգացնել նախագծեր WordPress-ի հիման վրա: Մենք ձեւափոխում ենք WordPress-ն այնպես, որ այն համապատասխանի մեր հաճախորդների պահանջներին: Մենք կարող ենք ասել, որ WordPress-ը կատարյալ լուծում է միջին հաճախորդի համար, հատկապես բլգերների եւ լրատվալան կայքերի համար: Մեր կարծիքով ավելի լուրջ նախագծերի համար ավելի լուրջ CMS-ներ կան, օրինակ բանկային համակարգի համար այլ CMS է պետք օգտագործել: Կարող ենք վերցնել վճարովի առցանց առեւտրի հարթակ  Magento-ն:

iTechnology.am: Ինչպե՞ս է այն օգնել ձեզ գոհացնել ձեր հաճախորդներին:

Iguan Systems: WordPress-ի լավագույն հատկանիշներից մեկն այն է, որ այն շատ արագ է: Մեկ շաբաթվա ընթացքում նախագիծը կարող է ամբողջովին պատրաստ լինել: Բացի այդ այն շատ էժան է այն ընկերության համար, որը պատվիրել է տվյալ նախագիծը, քանի որ այն չի պահաջում մեծ պրոֆեսինալիզմով մասնագետներ, որպեսզի այն աշխատի: Ցանկացած միջին վեբ ծրագրավորող կարող է այն աշխատեցնել: Այսպիսով այն արագ է եւ էժան հետեւաբար կատարյալ լուծում է միջին սպառողի համար:

iTechnology.am: Ինչքանո՞վ է WordPress-ը տարածված Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է ավելացնել դրա տարածումը Հայաստանում:

Iguan Systems:  Այսօրվա հնարավորությունները, որ տալիս է համացանցը, թույլ են տալիս հայ ծրագրավորողներին հետեւել ժամանակակից ձեւաչափերին: Քանի որ տեղի մասնագետները շփվում են միջազգային շուկաների հետ եւ ունեն շատ հաճախորդներ արտասահմանից, նրանք տեղյակ են դառնում այն ամենին ինչ կատարվում է համաշխարհային ՏՏ ոլորտում: Նույնն էլ  WordPress-ի տարածման մասին կարելի է ասել: Բայց մենք ուզում ենք կրկին նշել, որ այն շատ լավ տարբերակ է բլոգերների եւ լրատվական կայքերի համար, սակայն առցանց վաճառքի համար, մեր կարծիքվ, այն թույլ է: Օրինակ մենք առաջարկում ենք Magento  WordPress-ի փոխարեն այն հաճախորդներին, ովքեր առցանց վաճառքի կայքեր են պատվիրում:

Բայց հայաստանյան շուկայի համար WordPress-ը շատ հարմար է, քանի որ այն ճկուն է եւ էժան: Եւ կարծում ենք WordPress CMS-ի հիմքով պատրաստված կայքերի պահանջարկ այստեղ իրոք կա:

iTechnology.am: Ի՞նչ նախագծեր ունեք՝ ստեղծված WordPress-ի հիմքի վրա:

Iguan Systems:  Ինչպես նշել ենք, այն օգտագործում ենք լրատվական կայքերի եւ բլոգների համար: Շատ օրինակներ կարող ենք նշել, որոնք կարող եք գտնել մեր պորտֆոլիոյում:

http://iguansystems.com/free-news/

http://iguansystems.com/tvovermind/

http://iguansystems.com/better-rentals/

http://iguansystems.com/fitbodyhype-com/

iTechnology.am: Շնորհակալություն Iguan Systems: Դուք հրաշալի աշխատանք եք անում:

This post is also available in: անգլերեն