Ինչի՞ց է բաղկացած ՏՏ թիմը

Այսօր թիմային աշխատանքը դարձել է ամենօրյա զբաղվածության կարեւորագույն մասը: Հաջողակ թիմի ձեւավորումը եւ համատեղ աշխատանքը դարձել են իրական մարտահրավեր գրեթե բոլոր ընկերությունների համար:  Յուրաքանչյուր անձ իր հետ բերում է իր տաղանդը եւ իր հմտությւոնները, որն էլ նպատսում է խմբի նպատակների կայացմանը եւ հաջողությանը: Այնուամենայնիվ լավ ձեւավորված ՏՏ թիմ ստեղծելու համար մի քիչ ավելին է անհրաժեշտ, քան պարզապես մասնագետների հավաքագրումը:  Նաեւ կարոեւոր է կենտրոնանալ աշխատողի ստեղծագործական մտքի եւ ցանկությունների վրա: Հմտությունները միշտ էլ կարելի է որոշել` գանհատելով նախկինում աշխատանքային փորձը եւ կրթությունը, սակայն ավելի խորը իմացությունը շատ ավելի դժվար է նկատել եւ զարգացնել:

Թիմում մարդկանց աշխատելու հմտություները նույնքան կարեւոր են, որքան անձնական աշխատանքը: Հաջողությունը ապահովված է, եթե մարդիկ ցանկություն ունեն կիսելու իրենց գիտելիքները եւ փորձը մյուսների հետ:

Հարմարվողականությունը թիմում աշխատողի կարեւորագույն հատկանիշներից է: Հատկապես ՏՏ թիմի անդամները պիտի ունենան լայն մտահորիզոն, քանզի տեխնոլոգիաները շատ արագ փոխվում են եւ տարբեր գործիքներ են ներմուծվում գրեթե ամեն օր: Աշխատանքային ընթացքը կդառնա ավելի բարդ, եթե մեկը թիմում չի կարողանում պահել կոնտրոնացումը եւ ընդունել նորարարությունը:

Փորձեք ավելի լավ ճանաչել միմյանց

Միմյանց հաջողություններին եւ աշխատանքային փորձին ծանոթ լինելը կարեւոր դեր է խաղում լավագույն թիմերի ստեղծման գործում: Բոլորը պիտի հստակ իմանան ծրագրի կայացման գործում իրենց ներդրումը: Նրանք պիտի նվիրվեն իրենց դերին հանուն խմբի հաջողության: Յուրաքանչյւորին հնարավորություն տալով բերել իրենց եզակի ներդրումները կտանի ավելի քիչ բախումների եւ լավ արդյունք կգրանցի:

Արդյունավետ Բախում

Հաջողակ թիմի ամենակարեւոր մասը տարբեր մարդկանց ներգրավումն է: Համոզվեք, որ թիմում բոլորն ունեն տարբեր տաղանդեր եւ հատկանիշներ: Կոլեգաների միջեւ հակադիր դիրքորոշումները անխուսափելի են: Տարբեր կարծիքները եւ դիրքորոշումները  միասին  ներկայացնելը թիմային աշխատանքի կարեւոր որակներից է:

Սթիվ Ջոբսը մի անգամ ասել է. <<Հրաշալի տաղանդավոր մարդկանց խմբի մեջ գաղափարներ, վեճեր, քննարկումներ, հակադրումներ  են լինում, աշխատում են միասին եւ մաքրում, փայլեցնում եւ կատարելագործում են միմյան գաղափարները>>:

https://www.youtube.com/watch?v=K-Yv-UdsmSo

Սովորեք Սխալներից

Արդյունավետ թիմերը անցկացնում են հաճախակի հանդիպումներ, որպեսզի գնահատեն ավարտված աշխատանքը  եւ քննարկեն առաջիկա անելիքները: Սա թիմին հնարավորություն է տալիս ուղղել սխալները եւ, եթե կարիք կա, փոփոխել ընթացքը: Երբ մեծ սխալ է թույլ տրվել, ապա թիմը պիտի պատասխանատվություն կրի սխալի համար եւ առաջ գնա` սխալից դասեր քաղելով:

Թիմի Ղեկավարի Դերը

Լավ ղեկավարությունը թիմի կառուցման համար մյուս կարեւոր մասերից է:  Թիմի ղեկավարը այն մարդն է, ով պատասխանատվություն է կրում թիմի ներսում միմյանց աջակցելու, նպատակներին հասնելու գործում, եւ նա պիտի խրախուսի համագործակցությունը բարձր մակարդակի աշխատանքների կատարման գործում: Ղեկավարը նաեւ պիտի համոզվի, որ թիմն ունի անհրաժեշտ ռեսուրսները եւ տեղեկատվությունը առաջադրանքը կատարելու համար:

Թիմն իր կառավարող անձնակազմից անընդմեջ ուշադրություն է պահանջում, ուստի առաջնորդի կարիք միշտ էլ լինում է իրական թիմային աշխատանքը խրախուսելու համար: Ղեկավարը պիտի հստակ պատկերացում ունենա ինչպես միացնել տարբեր մասերն իրար եւ ինչ կարիքներ ունի թիմը այդ ամենն անելու համար: Նախագծերից կախված ` թիմի յուրաքանչյուր անդամ կարող է դառնալ լիդեր տվյալ ժամանակահատվածի համար:

Ի՞նչ է Անհրաժեշտ Թիմի Ղեկավարին

Ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ առաջնորդությունը տեխնիկական գիտելիքների հետ գրեթե ոչ մի կապ չունի: Դրան շատ ավելի շատ հմտություններ են անհրաժեշտ, քան ծրագրավորման գիտելիքներն են: Ահա մի քանի հմտություններ, որ կարոեւոր դեր ունեն առաջնորդի գործում`

  • Ղեկավարեք օրինակով

Թմի մրցունակ ղեկավարը անում է այն, ինչ ասել է, որ պիտի անի եւ մարդկանց վերաբերվումէ  այնպես, ինչպես կուզենար իրեն վերաբերվեին: Ընկերությանը նվիրվածություն ցուցաբերելով` նա խրախուսւոմ է ոգեւորվածությունը թիմի անդամների շրջանում:

  • Զարգացրեք հաղորդկացության հմտությունները

Արդյունավետ հաղորդակցության հմտությւոնները թույլ են տալիս թիմի ղեկավարին պարզորեն ներկայացնել նախագծից սպասելի արդյունքները թիմի անդամներին եւ լսել մյուսների կարծիքը: Լավ հաղորդակցվողի կարեւորագույն հատկանիշ է նաեւ լավ լսող լինելը: Երբ ղեկավարն ավելի շատ է լսում, նրանք ավելի լավ եւ արդյունավետ կերպով են կարողանում պատասխանել:

Հաղորդակցության մի մասն է նաեւ կատարած աշխատանքի գնահատումը: Դրական կամ նույնիսկ բացասական կարծիքը օգնում է հստակեցնել նպատակները:

  • Կազմակերպչական որակներ

Թիմ լիդերի մեկ այլ կարեւոր պատասխանատվություն է նպատակների եւ ռազմավարության նախագծումը, որը օգնում է թիմի անդամներին  ճիշտ կատարել աշխատանքը: Կազմակերպվածությունը դեպի արդյունավետություն տանող առաջին ուղին է: Լիդերը կարող է օգնել աշխատողներին հասկանալ իրենց նպատակները եւ կազմակերպել գործելու պլանը:

  • Ինքնավստահ եղեք

Արդյունավետ թիմ լիդերը  ինքնավստահ է որոշումներ կատարում, որոնք ազդում են թիմի վրա: Երբ թիմը կորցնում է ինքնավստահությունը, լիդերը պիտի նորից վերականգնի եւ մարտահրավերներ դնի թիմի առաջ: Լիդերը օգնում է թիմակիցներին հաղթահարել ընկերության ներսում փոփոխություններին արդյունավետ քննարկումների միջոցով փոխհամագործակցության եւ ինքնավստահության հասնելով:

  • Աջակցեք Թիմին

Լիդերը միշտ պիտի ժամանակ ծախսի եւ խոսի թիմի անդամների հետ եւ հասկանա, թե ինչ կարիքներ ունեն, ինչ ուժեղ կողմեր ունեն, եւ համապատասխանաբար առաջադրանքներ տա: Լիդերները պիտի անհանգստանան թիմում հավասարակշռության եւ ներդաշնակության համար: Թիմին աջակցելը նշանակում է օգնել թիմին հաղթահարել խնդիրները:  Թիմը պիտի իմանա, որ լիդերը իրենց կողքին կլինի վատ եւ լավ ժամանակներում: Սա նշանակում է, որ նա միշտ պատասխանատվություն պիտի կրի:

  • Հրահանդներ տվեք արդյունավետ կերպով

Լավ առաջնորդը պիտ կարողանա ճիշտ եւ արդյունավետ հրահանգներ տալ: Երբ որոեւէ առաջադրանք ես հրահանգում, պիտի հստակ ներկայացնես, թե ինչ է պահաջվում  թիմից, պիտի նշես, թե  ինչու են այս պարտականությունները դրվել թիմի հենց այդ անդամի վրա: Ղեկավարը պիտի նշի այն հմտությունները, որոնց հիման վա այդ մարդուն տրվել են այդ հանձնարարությունները:

  • Մոտիվացրեք Թիմին

Մարդկանց մոտիվացնելու համար թիմի ղեկավարը պիտի լսի նրանց, հարցեր տա, հասկանա խնդիրները: Լավ ղեկավարը հարգում է իր թիմակիցների դերը եւ ներդրումը թիմի մեջ ` նրանց հնարավորությւոն տալով անել սեփական առաջարկներ եւ արտահայտել գաղափարներ, որոնք հաշվի կառնվեն նախագծի ընթացքում: Ազդեցիկ լիդերները հավատում են իրենց գործին եւ այն աշխատանքին, որով զբաղված է կազմակերպությունը: Նրանք իրենց ոգեւորությամբ եւ էնտուզիազմով կարող են ոգեշնչել մյուսներին:

  •  Մի դադարեք սովորել

Բզմաթիվ առցանց ռեսուրսներ կան որոնք կօգնեն ձեռք բերել առաջնորդության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ:

https://www.safaribooksonline.com

https://www.lynda.com

https://iversity.org/en/courses

http://www.notredameonline.com

http://www.learnnowonline.com/

Առաջադրանքների կառավարում

Թիմը միշտ պիտի իմանա նախագծի եւ առաջադրանքների ժամկետների մասին: Ամեն օր թիմի անդամները պիտի ավարտեն որոշակի առաջադրանք: Տրված առաջադրանքների հաջողակ կատարման կարելի հասնել առանց շեղվելու աշխատելու եւ ժամկետներին հասցնելու դեպքում: Սովորաբար դժվար է միայնակ որեւէ բան ավարտել, սակայն շատ ավելի դժվար է, երբ ստիպված ես աշխատել ուրի’ների հետ եւ թիմի առաջադրանքները ավարտին հասցնել:

Առաջադրանքների կառավարումը այն գործընթացն է, որը համակարգում է ամենօրյա աշխատանքը:

Աշխատանքային ժամանակի կառավարումը միայն եւ միայն պլանավորումն է: Առաջին բանը, որ պիտի անեք, պիտի պլանավորեք եւ համակարգեք առաջադրանքները, որոնք պիտի կատարվեն: Սա կարող է արվել գործողությունները քննարկելով եւ առաջադրանքները թիմակիցներից յուրաքանչյուրին տալով: Օգտակար է հաճախ քննարկում կազմակերպել եւ առաջադրանքների ցանկ կազմել նախապես: Բոլորը պիտի համաձայնեն ժամկետների հետ:

Շատ բարդ առաջադրանքները պիտի բաժանվեն փոքր եւ ավելի հեշտ մասերի: Հաջորդ քայլը առաջադրանքների առաջնահերթությունը որոշելն է, որն օգնում է կենտրոնանալ մի առաջադրանքի վրա, եթե նույնիսկ բազմաթիվ գործեր կան անելու: Եթե մարդուն տրվում են միաժամանակ բազմաթիվ գործեր եւ առաջնահերթության մասը չի ասվում, ապա նա չգիտի որից սկսել եւ ինչպես հասնել ավարտին: Բացի այդ կարեւոր է նաեւ գնահատել ժամանակը յուրաքանչյուր առաջադրանքի համար: To track the overall progress the team members or particularly the team lead should take time to review the day’s accomplishments and plan for the next day.

http://www.michaelpage.com/employer-center/development-and-retention-advice/building-effective-teams

http://smallbusiness.chron.com/effective-team-organization-22984.html

 http://humanresources.about.com/od/involvementteams/a/team_one_stop.htm

http://www.informationweek.com/strategic-cio/5-ways-to-build-a-balanced-it-team/d/d-id/1279045v

https://www.facebook.com/MIC.CBS/photos/a.125064187545877.28307.121134017938894/809894925729463/