ITJob.am - ՏՏ ոլորտի աշխատանքներ Հայաստանում
ITJob.am կայքը ստեղծվել է Altacode-ի կողմից դեռեւս 2009թ.-ին մեկ նպատակով, որ աջակցի Հայաստանում Բարձր եւ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ աշխատուժին: Սա ՏՏ համայնքի կայք է, որտեղ ընկերությունները կարող են մուտք ունեալ դեպի ռեզյումեների բանկը եւ մանսագետներ փնտրեն իրենց ազատ աշխատատեղերի համար, եւ աշխատանք փնտրողներին էլ տրված է հնարավորություն փնտրելու ազատ աշխատատեղեր, ուսումնասիրել ընկերությունների պրոֆիլները եւ տեղադրել ռեզյումեներ:
Ավելի բարձրացնելու առաջարկվող ծառայությունների որակը, վերջնական վերանախագծում անելու եւ կայքին նոր տեսք հաղորդելու նախաձեռնություններ ձեռնարկվեցին 2014.-ին: Նպատակն է գործատուների եւ աշխատանք փնտրողներ միջեւ համագործակցություն հաստատել շատ ավելի արագ եւ հեշտ ձեւով: Կայքի նոր առաձնահատկությունները նորաոճ դիզայնով կաջակցեն ՏՏ համայնքին կարիերայի ստեղծման եւ ապագա զարգացման եւ աճի մեջ: Թիմը հավատում է ՏՏ ոլորտի մեծ ներուժին եւ գլխավոր դերին Հայաստանի ապագայի կերտման գործում:
iTechnology.am-ը զրուցեց կայքի մարկետինգային մենեջերի` Նարինե Հարությունյանի հետ:
iTechnology.am: Ինչպե՞ս ծնվեց այս նախաձեռնությունը, եւ ովքե՞ր են հիմնադիրները:
Նարինե Հարությունյան: ITJob.am-ը հիմնադրվել է 2009թ-ին: Altacode-ը հիմնդրեց այն, որպեսզի աջակցի Հայաստանում Բարձր եւ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ աշխատուժին: Կայքի հիմնադիր նախաձեռնողը Altacode-ի տնօրեն Էդգար Համբարյանն է, ում աջակցում էր ծրագրավորողների եռանդուն թիմը: