Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգտագործել Bitcoin-ը որպես էլ. վաճառքի հարթակ

Բարի գալուստ նոր համարձակ աշխարհ: Շատերը ձանձրացած կլինեն սովորական արժույթներից , որ հսկվում են կառավարությունների կողմից, եւ հաստատ շատերն են արդեն օգտվում թվային փողերից: Միայն ժամանակ էր պահանջվում, որ թվայինը ներխուժեր մեր կյանքի ավելի շատ ճյուղեր: Չնայած Հայաստանը ֆիզիկապես շրջափակման մեջ է, սակայն դա թվային աշխարհին հաստատ չի առնչվում: Այնպես որ Հայաստանի համար բազում հնարավորությունների կան բիտքոյն օգտագործելու համար:

Ի՞նչ է Բիտքոյնը?

Բազում ուսումնասիրություններ եւ ռեսուրսներ կան Բիտքոյնի մասին, որոնք ահա ներկայացնում ենք ձեզ.

Ամենահաճախտրվող հարցերը կարդալու համար սեղմե՛ք  այստեղ:
Ահա ներկայացում այն մասին, թե ին է փողը եւ ինչ է բիթքոյնը.  Բիթքոյնի մասին

Եթե ավելի մանրամասն եք ուզում, ահա ամբողջական կուրս  Khan Academ-ից.  Բիթքոյն

Ըստ  Վիքիպեդիայի` Բիթքոյնսը ներմուծվել է  2009թ.-ին: Այն ունի մի շարք առավելություններ, ինչպիսիք են օրինակ փոխանցումների ցածր վճարները (ավելի ցածր, քան կրեդիտային քարտերի 2-3%-ը) եւ այն հանգամանքը, որ այդ գումարով կարելի է գնումներ անել ամբողջ աշխարհում: Բիթքոյնսի մասին շատերն իմացան  Կիպրոսի բանկային ճգնաժամի ընթացքում, երբ մարդիկ փնտրում էին այլընտրանքային ուղիներ այն  գումարն օգտագործելու համար, որը մնացել էր բանկերում: Նույն վիճակն այժմ  Արգենտինայում է, որտեղ կառավարությունը վերահսկողություն է սահմանել ԱՄՆ դոլլարի գնումների վրա եւ մարդիկ շտապում են օգտագործել Բիթքոյնսը, որպեսզի կարողանան իրենց հարստությունը տեղափոխել աշխարհի ցանկացած այլ վայր, տեղական իշխանություններից հեռու: Քանի որ Բիթոքոյնսը այժմ չի վերահսվում կառավարությունների կողմից, բանկում գումարիդ սառեցման վտանգը տեսականորեն բավական նվազում է:

Բիթքոյսնը հրաշալի է, սակայն, ինչպես ամեն բան կյանքում, այն ռիսկեր ունի

Բիթքոյնը, ցանկացած այլ արժույթի նման, գին ունի, որ կարող է փոխվել ԱՄՆ դոլլարի կամ եվրոյի: Քանի որ այն դառնում է շատ տարածված, կառավարության ուժերը կարող են փորձել վերահսկել եւ կառավարել այն, ինչպես օրինակ Չինաստանի կառավարությունը,  որ ֆինանսական հաստատություններին արգելեց բիթքոյնների կիրառությունը, սակայն թույլ է տալիս փոխանակումը:  Նաեւ գների մեջ որոշակի կտրուկ փոփոխություններ են լինում: Քանի որ արժույթը արդեն մեծ ծավալներ է գրանցում, հաճախ նման լուրեր են տարածվում.  Bitcoin Crashes As The World’s Most Famous Exchange Halts All Withdrawals.

Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգտագործել Բիթքոյնը որպես էլ վաճառքի հարթակ

Բիթքոյնսը հաստատ ամենահայտնիներից չէ, սակայն այն տարածվում է: Ամենամեծ օնլայն խանութներից մեկը՝  Overstock.com-ը հայտարարել է 2014թ.-ին բիթքոյնն ընդունելու մտադրութան մասին: Ավելին, առցանց խանութների պրովայդերները, ինչպիսին է օրինակ  Shopify-ը իրենց վաճառողներին արդեն սկսում են առաջարկել բիթքոյնի տարբերակը: Վերջերս բիթքոյնը ստեղծեց նաեւ էլեկտրոնային վճարումների պրոցեսինգ համակարգ,  BitPay-ը, որ հնարավորություն է տալիս ընդունել բիթքոյն վճարումներ  PayPal-ից, Visa կամ  Master քարտերից: Այն ունի առավելություն, այն փոխանցումների վճարներ չի պահում: Միայն ամսավճար, որ կարող է տատանվել 30 ԱՄՆ դոլլարից մինչեւ 3000 ԱՄՆ դոլլար:

Այս ամենը նշանակում է, որ եթե դու հայ ֆրիլանսեր ես, կամ ունես օնլայն խանութ, կամ աշխատում ու վաճառում ես օնլայն, ապա բիթքոյնը բավական հարար տարբերակ է ուսումնասիրելու համար:  Դու կարող ես վաճառել ամբողջ աշխարհին, գնումներ անել շատ տեղերից եւ փոխանակել բիթքոյնները աշպարհի տարբեր արժույթների հետ:

Զգուշացում. Բիթքոյնը դեռ սկսնակ է, այն պետք է լավ ուսումնասիրել, փորձել եւ առհասարակ զգույշ լինել ռիսկերից: