PayPal-ը Հայաստանում. երազանք թե՞ շուտով

Երբեւէ փորձե՞լ եք  PayPal-ում հաշիվ բացել Հայաստանում գումար ստանալու համար: Եթե այո, ապա հաստատ կարդացել եք հետեւյալ տողերը.  <<Երկիրը, որտեղ գտնվում եք, ամբողջապես չի սպասարկում այս համակարգը>>

Ինչու՞:  Մենք գիտենք, որ սա զայրացնում է շատերին, ովքեր ուզում են վաճառել ապրանքներ կամ ծառայություններ ինտերնետով: Ձեր հաճախորդները մյուս երկրներում ուզում են վճարել PayPal-ով, սակայն դուք չեք կարող այդ համակարգով գումար ստանալ Հայաստանում:

PayPal-ը Հայաստանում եւ Հայաստանի համար…

Սա այն նախադասությունն էր, որ տարածվեց ամբողջ ինտերնետում, սոցիալական ցանցերում,  facebook-ում,  linkedin-ում, ֆորում-քննարկումներում եւ այլն: Սկզբից թվում էր, որ ինչ-որ բան կփոխվի, սակայն մինչ այժմ ոչ մի լավ նորություն չունենք. էլ. վճարումների համաշխարհային հսկան դեռեւս ամբողջապես հասանելի չէ Հայաստանի համար:

PayPal-ը ամենահայտնի էլ. վճարային համակարգն է աշխարհում: 193 երկրների եւ մարզեր ավելի քան 230միլիոն հաշիվներով օգտագործում են Paypal-ը գումարներ ուղարկելու եւ ստանալու համար գրեթե  24 արժույթներով: Paypal-ը հայտնի է որպես ամենահարմարավետ համակարգ: Այն հարմար է, էժան եւ արագ: Ժամանակի ընթացքում PayPal-ը բարելավել է իր անվտանդգության համակարգը, որն էլ գրավում է ավելի ու ավելի շատ օգտատերերի:

Եկեք հետ գանք մեր հիմնական թեմային. ինչու՞ է Paypal-ն այդքան կարեւոր Հայաստանի համար

PayPa-ի համաձայն՝ հիմնական խնդիրը Հայաստանում էլ. վաճառքի բանկային ենթակառուցվածքների բացակայությունը կամ ոչ բավարար մակարդակի լինելն է: Չնայած որ Հայաստանում ամբողջապես գործեղ  PayPal-ից կշահեն երկու կողմերն էլ, սակայն այս երազանքը այդպես էլ իրականություն չի դառնում ֆինանսական եւ օրենսդրական համակարգի բացթողումների պատճառով: Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի՝  PayPal-ը հասանելի կլինի այն ժամանակ, երբ էլ. վաչառքի ենթակառուցվածքը ստեղծվի եւ մշակվի Հայաստանում: Եւ Կենտրոնական Բանկը  եւ  Էկոնոմիկայի նախարարությունը ռազմավարական քայլեր են նախագծում խնդրի լուծման համար, իսկ մինչ այդ Հայաստանը կորցնում է արժեքավոր ժամանակը եւ գումարները, որ կարող էին Հայաստանի արդյունաբերությանը նշանակալի առաջընթացի տանել:

Համակարգի բացակությունից առաջին բողոքոները եւ տուժողները հայ ֆրիլանսերներն են եւ էլ. վաճառքի փոքր օնլայն ֆիրմաները: Հայաստանի ծրագրավորողները եւ դիզայներները, որ մեծապես ծառայություններ են մատակարարում արտասահմանյան շուկաներին, տուժում են վաճառողի հաշիվ բացելու բհնարավորության բացակայությունից, եւ ստիպված են վճարվել այլ համակարգերով, որոնք յուրաքանչյուր հաճախորդ չէ, որ համաձայնում են օգտագործել:  Ավելի մեծ ընկերությունները կարող են բացել հաշիվներ՝ օգտագործելով կրեդիտ քարտեր, սակայն սա թանկ է եւ ֆրիլանսերին հարմար չէ: Հայաստանում ամբողջ ՏՏ համակարգը տուժում է այս խնդրից:

Հարցն այն է, թե ենք ի՞նչ կարող են անել խնդրի լուծման համար Եթե սոցցանցերում, օնլայն մեդիայում այս աղմուկը եւ պահանջները ոչ մի օգուտ չեն տալիս, ուրեմն պիտի նայենք այլընտրանքային տարբերակների:  Էլ. վաճառքի թողարկման մեջ մենք առաջ ենք բերում մի գաղափար.  Էլ. վաճառքի Sogo Shosha-ն՝ լուծում Հայաստանի փոքր բիզնեսների համար: Սա պարտադիր ընթերցման համար է: Եթե Հայաստանը իրապես ուզում է դառնալ տեխնոլոգիական երկիր, ապա էլ. վաճառքի խնդիրներին պիտի լրջորեն մոտենա: