Հարցազրույց Արնո Բերբերյանի հետ, Justonimo.com, Փարիզ, Ֆրանսիա
- Դրամահավաքային արշավը ավելի հաջողված անելու համար դուք պիտի լայնորեն կիրառեք սոցիալական ցանցերը: Մարդիկ սոցիալական ցանցերի իրական չափերը չեն պատկերացնում: Մտածեք այդ մասին ավելի խորը, դրանք շատ օգտակար են ինֆորմացիայի տարածման համար:
- Կարճ եւ կոնկրետ եղեք, ձեր գաղափարը եւ նախագիծը պիտի հասկանալի լինի մեկ նախադասությամբ: Եթե չեք կարող ներկայացնել այն կարճ, ապա դուք դեռ պատրաստ չեք:
- Հստակ եղեք: Եթե 6 տարեկան երեխան չկարողացավ հասկանալ, ապա դեռ աշխատանք ունեք անելու:
- Մաքուր բիզնես պլան կազմեք: Ներդրողները պիտի իմանան` որտղ է օգտագործվել իրենց գումարը, եւ միշտ պիտի իմանան այս հարցի պատասխանը. ես ներդրել եմ 1դոլլար, ինչքան եմ վաստակելու եւ երբ: Եղեք մաքուր եւ թափանցիկ:
- Նախքան ձեր արշավը սկսելը, մի մոռացեք ակտիվացնել ձեր ցանցերը եւ օնլայն եւ օֆլայն աշխարհում: Ձեր ներդրողները երբեմն ավելի կարեւոր են, քան ձեր ֆեյսբուքի ընկերները:
- Երբ սկսեք ձեր արշավը, հոգ տարեք ներդրողներին, հաղորդակցվեք նրանց հետ: Մի հապաղեք հարցնել նրանցից խորհուրդներ, կամ բացատրել ձեր ընտրությունը:
- Մի մոռացեք շնորհակալ լինել նրանց, լինի դա փոքր նվեր, կամ հավաքույթ, ինչ էլ որոշեք անել, անպայման շոնրահակլություն հայտնեք: