Բովանդակության Ներկայացման Հաջողության Պատմություն. Հայաստանն Օգտագործում է SlideShare.net Ավելի Քան 143,000 Դիտումների Հասնելու Համար

Ինչպես գիտեք, մենք արեցինք բովանդակային շուկայաբանության արշավ՝ օգտագործելով SlideShare.net  WordPress-ի մեր թողարկման համար: Մեր թողարկւմը կարող եք դիտել  WordPress as an Economic Development Tool for Armenia  հղումով կամ SlideShare.net-ից Here: Վերոհիշյալ թողարկումը գրանցեց այնպիսի հաջողություն, որ CommPRO.biz-ը, ԱՄՆ-ում հասարակական կապերի եւ շուկայաբանությաբ առաջատար կայքը, մեզ խնդրեց գրել հոդված, եւ տեղադրեց այն իր կայքում:

CommPRO  բնօրինակ. A Content Marketing Success Story: Armenia Uses SlideShare.net to Reach 143,000+.

Ահա վերահրատարակված տարբերակը.

Բովանդակային շուկայաբանության էությունը արժեքավոր բովանդակություն ստեղծելն է, որը կօգնի գրավել հաճախորդներին քո արտադրանքով կամ ծառայությամբ, կամ նույնիսկ երկրով:  Բովանդակության  շուկայաբանության որակով դու կարող ես տեղեկացնել, զվարճացնել եւ սովորեցնել, որն անելու համար քեզ կօգնեն կայքի գրավիչ եւ օպտիմալ բովանդակությունը,էլ. գրքերը, ինֆոգրաֆները, տեսահոլովակները եւ բլոգային թողարկումները: Այսպիսով թիրախային հաճախորդները, ազդեցիկ անձիք եւ որոշում կայացնողները կհավանեն եւ կվստահեն քո արտադրանքին այնքանով, որ դու կունենաս իրական բիզնես:

Դուք արդեն սա գիտեք, բայց արդյո՞ք գիտեն ղեկավարները, շուկայաբանության մասնագետները: Նրանք, հնարավոր է, լսել են շշուկներ այն մասին, որ <<բովանդակությունը թագավոր է>>, բայց դեռ համոզված չեն, որ ամբողջ թափով ներդրումներ անեն բովանդակության շուկայաբանության նախաձեռնության մեջ: Եւ նրանք սպասելու են, որ դուք ետ վերադարձնեք եկամուտը այդ ներդրման համար:  Նաեւ մտածե՛ք այն մասին, թե ինչպես է մի պետությունը հաղորդակցվում հատուկ ընտրված ունկնդիրների հետ այնպիսի հաղորդագրություններով, որոնք կառուցում եւ ամրացնում են տնտեսությունը կամ արդյունաբերական մի ճյուղը:

Բոլորը խոսում են բովանդակության շուկայաբանության մասի, բայց քչերն են հստակ պատկերացնում, թե ինչպես մշակել լավագույն ռազմավարությունը: Ինչպիսի՞ գործիքներ օգտագործել: Տեսահոլովակներ, ինֆոգրաֆներ, հոդվածներ, տեխնիկական բնութագրեր. բովանդակության այնքան տարբեր մասեր կան, որոնք կարելի է ստեղծել շատ կարճ ժամանակահատվածում եւ մինիմալ ռեսուրսներով:  iTechnologies.am կայքում մենք գրել ենք մի քանի հոդվածներ՝ նվիրված բովանդակության շուկայաբանության կարեւորությանը, բայց այս անգամ մենք որոշեցինք մեր խոսքը գործի վերածել եւ անել դա ինքնուրույն:

Հայաստանը երկիր է եւ ոչ թե ձեռնարկություն: Այն փոքր, աղքատ, շրջափակման մեջ գտնվող նախկին սովետական պետություն է, որը հարուստ է մարդկային ռեսուրսներով: Նրա տեխնոլոգիական զարգացումը խթանելը կարող է բացել նոր հնարավորություններ այն ժողովրդավարության համար, որը երեւան է գալիս Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում:

Արշավը

Մարտահրավերը եղել է եւ շարունակվում է մնալ. ինչպե՞ս մենք կարող ենք աշխարհին տեղեկացնել Հայաստանի մասին եւ միաժամանակ զարգացնենք տեխնոլոգիան երկրում: Միջին հաշվով iTechnology.am կայք են այցելում օրական 400-800 ընթերցողներ եւ կարդում են մեր հոդվածները հայերենով, անգլերենով եւ ռուսերենով: Բայց մենք ուզում էինք բազմապատկել այն տասն անգամ, որն էլ կլիներ մեր ընթերցողների նորմալ քանակը: Ընթերցողների քանակի այսպիսի մեծ ակնկալիք ունենալը գրեթե պարտադիր էր դարձնում անցնել ընթերցող ձեռք բերելու մեկ այլ բարձրակարգ մակարդակի: Ընթացքում եմնք քաղեցինք չորս արժեքավոր դասեր.

  1. Դուրս եկե՛ք ձեր սեփական կաշվից
    Բովանդակության շուկայաբանության ողջ իմաստը <<ընթերցողներ մեծ քանակություն բերելն է դեպի քո վեբ կայք>>: Content marketing is all about “driving traffic to your website.” Այսպիսով, Հայաստանի ընթերցողները լավ են միջին շուկայի համար, բայց ավելի մեծ շուկաներ մտնելու համար, մեկ այլ որակի գործիք էր պետք՝ տարածելու մեր բովանդակությունը: Մենք ընտրեցինք Slideshare.net-ը, քանի որ այն թույլ կտար մեզ կենտրոնանալ գրաֆիկայի եւ շփման վրա, եւ ոչ թե միայն պատմության  (որն էլ, չնայած, բավականին արդյունավետ է, քանի որ դուք հիմա կարդում եք սա):  Slideshare հեշտ է օգտագործելը, եւ այն կձեւափոխի շնորհանդեսը՝ դարձնելով այն վեբ օբյեկտ, որն էլ իր հերթին հանարավոր կլինի տեղադրել այլ վեբ կայքերում: Այսպիսով, բովանդակությունը հնարավոր կլինի ոչ միայն կիսել, այլ նաեւ այն <<կապրի>> մի շարք այլ կայքերում [ներքեւում օրինակը]:

 

  1. Մտածե՛ք ոչ միայն ձեր բրենդի մասին
    Հասկացե՛ք, թե ինչ էկոհամակարգում է ապրում ձեր բիզնեսը եւ հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե ինչու պիտի մյուսները ցանկություն ունենան իմանալ ձեր արդյունաբերության, ծառայության, արտադրանքի մասին, կամ այս դեպքում WordPress-ով տնտեսական զարգացման մասին: Բրենդն այստեղ հայկական տեխնոլոգիական արդյունաբերությունն է, ոչը բարձրակարգ ձեւով  մասնագիտացված է, եւ չի հետաքրքրի շատ ու շատ մարդկանց: Բարիերը կոտրելու ուղիներ գտնելու ընթացքում ես հիշեցի այն, թե ինչ էր հաճախ ասում իմ պապիկը <<Ձուկ բռնելու միակ տարբերակը որդն օգտագործելն է>>: Իհարկե: Մենք օգտագործեցինք WordPress-ը որպես որդ: Բայց մենք որոշեցինք օգտագործել ամբողջ ցանցը եւ ոչ թե մեկ թակարդ: Մենք ստեղծեցինք մի շնորհանդես, որ կընդգծեր WordPress-ը եւ իր միլիոնավոր օգտագրծողներին: Մեր բրենդից դուրս մտածելով՝ մենք կարողացանք ավելի խորանալ եւ ավելին ձեռք բերել: Ապա մենք  ձգտեցինք բարձրացնել ներգրավվածությունը եւ կառուցել հետաքրքրությունը՝ընթերցողների հետաքրքրության շրջանակները համապատասխան ձեւով Հայաստանին միացնելով այնպես, որ այն տաներ դեպի հստակ գործողությունների:

 

  1. Անցկացրե՛ք ուսումնասիրություն
    Բովանդակություն ստեղծելը պահանջում է ժամանակ եւ ուսումնասիրություն: Ստույգությունը եւ մտահոգությունը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը խթնալու հանդեպ իրոք ճգնաժամային է: Սա այն տեղն է, որտեղ փորձառու լրագրող կամ հասարակության հետ կապերի մասնագետ գտնելը կարող է երբեմն պիտանի լինել: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ  WordPress օգտագործողները, ոչ միայն մեծ միջազգային բրենդներն են, այլ շատերը փոքր ընկերություններ են զարգացող երկրներում:  Այսպիսով մեր ուսումնասիրությունը ապահովեց գործելու ներշնչանք, որն էլ դարձավ հիմք՝ ստեղծելու կապ մեր բովանդակության եւ Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու միջեւ. մենք կենտրոնացանք WordPress-ի օգտագործման վրա որպես տնտեսական զարգացման գործիք:

 

  1. Խթանե՛ք
    Ինչպես բոլորս գիտենք,  <<գրե՛ք, եւ նրանք կգան>> ձեւաչափն ասյլեւս չի աշխատում: Եթե դուք ներդնում եք ժամանակ եւ ռեսուրսներ, որպեսզի ստեղծեք իրական հրաշալի բովանդակություն, պետք է ներդրումից եկամուտ լինի:  Տարածելու հմուտ պլան ունենալը պարտադիր է. մեդիա լրագրողներ, սոցիալական ցանցեր, վճարովի տեղադրումներ, բլոգներ: Կարեւորը այնտեղ գնալն է, որտեղ ընթերցողը շահում է քո բովանդակությունից եւ մեծացնում քո տարածման ցանցը:  Այս արշավը պահանջում էր գովազդող բլոգեր եւ առցանց համայնքներ, որոնց մենք նախորդ փորձերի ժամանակ երբեք չէինք միացել: Եվ այս ամենը աշխարհի տարբեր երկրներում:

Մենք գիտեինք, ո լավագույն տարբերակը LinkedIn կայքում խթանելն է, որովհետու  WordPress  օգտագործողների հսկայական համայնք կա այստեղ: Մի քանի ժամում տարածելուց հետո մենք հասկացանք, որ շատ ճիշտ ուղու վրա ենք, քանի որ նաման ստացանք Slideshare-ից.

 

linkedin

Ամբողջական բացահայտում–չնայած մենք ներառել էին ավանդական մեդիան մեր արշավի մեջ,ինչպես օրինակ այս հոդվածը գրելը,  մարտավարության ամբողջական փաթեթը կազմեց ոչ սովորական ռազմավարությունը: Մենք այդ պահին արդեն ընդլայնել էինէ մեր ցանցը WordPress համայնքից մինչեւ կապերի տնտեսություն: Ինչպես կարող եք տեսնել ներքեւի թվերում, մենք արեցինք անհավատալիորեն հաջողակ բովանդակության շուկայաբանության արշավ:  Հիմա մենք կենտրոնանում ենք ընդլայնել հայկական տեխնոլոգիական զարգացման մասին իրազեկությունը դեպի ավելի ու ավելի շատ մարդկանց. ահա սա է բովանդակության շուկայաբանությունը: Խնդրում ենք դիտել շնորհանդեսը եւ արշավի վիճակագրութոյւնը ներքեւում, եւ եթե ուզւմ եք ավելին իմանալ Հայաստանի տեխնոլոգիաների զարգացման մասնին, այցելե՛ք մեզ  iTechnologies.am կայքում:

Մեր արդյունքները. ավելի քան 143,000 դիտում

Սա նման էր մի հեռուստատեսային հաղորդման, որտը մարդիկ նայում են եւ թվերն ավելանում են: Մի պահ ես դուրս եկա սուրճ խմելու եւ, երբ վերադարձա, դիտումներն ավելացել էին 5000-ով: Շատ դիտումներ հեցն ուղիղ SlideShare.net-ից էին եկել, եւ որպես արդյունք, մենք ընտրվեցինք ուպես գլխավոր շնորհանդես, որն էլ տեղադրվեց իրենց գշխավոր էջում, նաեւ ընդգրկվեցինք “Hot on LinkedIn” ցուցակում անսպասելիորեն ձեռք բերելով եւս 11,346 դիտումներ:

Google-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք հաջողությամբ տարածեցինք այն ամբղջ աշխարհով մեկ: Մի քանի կարեւոր վիճակագրական տվյալներ, որոնք վրա կարելի է կենտրոնանալ.  էջի դիտումների միջին քանակը [1.64]  եւ կայքում անցկացրած -ամանակը [4:40]: Այս թվերն արդեն ինչ-որ բան ասում են: Մենք կարողացանք անել այն, ինչը պիտի անի լավ բովանդակության ներկայացումը. ունենալ ընթերցողներ եւ հետո քո կայքը ուսումնասիրողներ, ովքեր ցանկանում են իմանալ ավելին: Հաջողություն ենք մաղթում ձեր հաջորդ բովանդակության ներկայացման աշրավին: Ես հույս ունեմ, որ մեր պատմությունը այն մասին, թե ինչպես փոքրիկ երկիրը կարողացավ գրավել թիրախային ընթերցողի ուշադրությունը ամբողջ աշխարհով մեկ, ձեզ ներշնչանք կտա:

map

Country / Territory Visits Pages/Visit Avg. Visit Duration
United States 6,754 1.43 03:28
Bulgaria 3,618 1.54 03:43
Romania 3,487 1.54 03:01
Hungary 2,880 1.64 04:37
Ukraine 2,248 1.64 04:46
Spain 2,066 1.51 03:40
India 1,984 1.71 05:29
Poland 1,841 1.66 04:47
Russia 1,789 1.60 03:20
Italy 1,740 1.66 04:45
Germany 1,630 1.45 03:28
Philippines 1,618 1.75 06:14
Indonesia 1,605 1.65 05:23
Portugal 1,440 1.50 03:27
Vietnam 1,438 1.70 04:45