Թայվանական D-Link-ն ընտրում է Գյումրին համաշխարհային ծրագրավորման կենտրոնի համար

iTechnology.am-ի հուլիսյան համարը նվիրված է Չինաստանին: Երբ մարդիկ մտածում են Չինաստանի եւ Թայվանի նման պետությունների մասին, առաջին միտքը, որ գալիս է <<Պատրաստված է Չինաստանում>> արտահայտությունն է եւ այն մեծ գործարանները, որ արտադրում են էժան ապրանքներ ամբողջ աշխարհի համար: Բայց ժամանակները փոխվել են եւ այս ընկերությունները հիմա դառնում են համաշխարհային կորպորացիաներ: Ինչպես արեւմտյան եւ ճապոնական ձեռնարկությունները, այնպես էլ չինական եւ թայվանական ընկերությունները ընդլայնում են իրենց մասշտաբները ամբողջ աշխարհով մեկ եւ բարելավում են իրենց մակարդակը:

D-Link  Կորպորացիան  [չինարեն 友訊科技] այսպիսի ընկերություններից մեկն է:  D-Link-ի արտադրանքը ցանցային եւ հաղորդակցության շուկայում է:  Ընկերությունն առաջարկում է բիզնես եւ սպառողաական բազմապիսի արտադրանք (switch-եր, ցանցային կամերաներ,  iSCSI SAN եւ անլար բիզնես ապրանքներ, մինչ սպառողական արտադրանքը ներառում է անլար սարքավորումներ, եւ թվային տան սարքեր: 2012թ.-ին գրանցվել է ավելի քան  1 միլիարդ ԱՄՆ դոլլարի վաճառքի շրջանառություն, եւ  2008 -ին ընկերությունն արդեն դարձել էր Wi-Fi -ի համար ապրանքներ արտադրող առաջատար ձեռնարկությունը, քանզի համաշխարհային շուկայի 33%-ը կազմում են հենց այս ընկերության ապրանքները:  Ինչպե՞ս է D-Link-ը  1986թ.-ի հիմնադրումից հասել այն աստիճանին, ինչ ունի այսօր:  Աշխարհում լավագույն ուժերն ընտրելով եւ ուսումնասիրությունների, ինժեներիայի եւ նորարարության  վրա հիմնվելով. սա է պատասխանը:

#1 - Աշխարհի մասշտաբով ճանաչված արտադրանք

CNET Editor Dong Ngo-ն   ասում է DIR-868L-ը D-Link-ի լավագույն ռաուտերն է:

#2 - Նորարարություն

Միլիոնավոր մարդիկ ամեն օր նստած սուրճ խմելով ստուգում են իրենց ֆեյսբուքյան պրոֆիլը, եւ ինչը սովորաբար չեն գիտակցում, այն է, որ ազատ  WiFi-ի հնարավորություն տալիս է հենց D-Link-ի արտադրանքը: Շատ ընկերություններ պարզապես երջանիկ կլիներն  համակարգչային ցանցերի շուկայում D-Link-ի գրանցած հաջողությունն ունենալու դեպքում: Սակայն D-Link-ը մեկ քայլ առաջ ընկավ եւ մտավ տնային եւ սպառողական շուկաներ: Փոքր մոնիտորները, որ շատերն են օգտագործում մշակվել են D-Link-ի կողմից, եւ ինչպես ասում է PCMag-ի Սամարա Լինը , երբ հարցը ավազակին բռնելն է, D-Link-ն է հենց տալիս լուծումը: Նա գրում է. <<Վիդեոյով հսկելու համար մենք օգտագործում ենք վեբ կամերա: Տեսախցիկը, որը մենք կիրառում ենք  D-Link-ի Cloud Camera 1100 Day/Night Network Cloud Camera (DCS-932L-ն ) -ն է: Այն կարող է միանալ եւ լարով եւ անլար, որը թույլ է տալիս հետեւել ցանկացած տեղում: Այն արձանագրում է նաեւ շարժումը, նկարում է գիշերային ժամերին եւ վատ երեւացող ավելի հեռու տեսարանները նույնպես արտացոլում է պատկերի մեջ:

#3 - Աշխարհի լավագույն ուժերը

D-Link-ը ցանցային միացման լուծումների իրական առաջատարն է փոքր եւ միջին բիզնեսների համար: Ընկերության միջազգային գլխամասերը տեղակայված են Թայվանի Թայփեյ քաղաքում եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում:  Ավելի քան 90 մեծ գրասենյակներ ծառայում են Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում, որոնց մեջ Հս. Ամերիկայի գլխամասը Կալիֆորնիայում է:  D-Link-ը ռազմավարական գործողություններ է իրականացնում Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Հոլանդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իսրայելում եւ այլն:

Հայաստանի Գյումրի քաղաքը որպես միջազգային կենտրո՞ն:

Ուսումնասիրման կենտրոնները միացնելու որոշումից հետո D-Link-ն ընտրեց Հայաստանին որպես գլոբալ ուսումնասիրման կենտրոն (այդպիսիք կան անեւ Ռուսաստանում եւ Թայվանում): Երեւան եւ Գյումրի քաղաքներն են ընտրվել գրասենյակների համար, եւ ուսումնասիրման կենտրոնն այլեւս չի գործելու Հնդկաստանում:  Հայ ծրագրավորողները հիմնականում մասնակցում են ռաուտերների եւ այլ ցանցային սարքավորումների ծրագրային մշակմանը:

D-link-ի Գյումրու մասնաճյուղը հիմնվել է 2011թ.-ին, աշխատակիցները ինժեներ-ծրագրավորողներ են:  2013թ.-ի հունվարի 31-ին Հայաստանի կառավարությունը  D-Link-ի հայաստանյան գրասենյակին շնորհեց 19.5միլիոն ԱՄՆ դոլլարի արժողությամբ տարածք Գյումրիում, 25 տարվա 6մլն դոլլարի ներդրման ծրագիրն իրականացնելու համար, որն իրենից ենթադրում է ուսումնասիրման եւ փորձարկման կենտրոնի բացում, շենքի կառուցում, սարքավորումներով զինում եւ մոտ 10 տարվա աշխատավարձ 50-ի հասնող աշխատակիցներին:  <<Այժմ շինարարությունն ընթանում է, տարածքում եղած հին շինությունը քանդվել է եւ կառուցվում է նորը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչ այս տարվա ձմեռ>>,- մեզ հետ զրույցում նշեց D-Link Հայաստանի տնօրեն Արմեն Շահնազարյանը:

D-Link Հայաստանն այժմ ունի 64 ծրագրավորողներ, ովքեր ամսական վաստակում են միջինը 900 ԱՄՆ դոլլար:  Ինչպես նշեց D-Link Հայաստանի տնօրենը, ծրագրավորողներ թիվը ակնկալվում է հասցնել մինչեւ  200 -ի (100-ը Գյումրիում) 20142.-ին: D-Link-ի ուսումնասիրման կենտրոն կստեղծվի նաեւ Երեւանում: Ընկերությունն ունի  ”Soft”  կոչվող արտադրանք, որի մի մասն իրականացվում է Հայաստանում:

D-link-ը, Գյումրու Տեխնոպարկի հետ զուգընթաց, ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա եւ հատկապես Գյումրիում: Առաջին հերթին այն կստեղծի աշխատատեղեր, բացի այդ այն իր հետ կբերի գլոբալ ձեռնարկատիրական փորձը Հայաստանի մասնագետներին: Նպատակն է համոզել եւ վստահեցնել այլ ՏՏ ընկերություններին, որպեսզի նրանք էլ հետեւեն D-link-ի օրինակին:

Քաղաքն այժմ հրաժարվում է այն անգույն պատկերից, որը ձեռք էր բերել  1980ական թվականներին բնական աղետի հետեւանքով: Քայլ առ քայլ այն դառնում է նոր տեխնոլոգիական եւ ստեղծարար քաղաք, քանի որ տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Այդ ծրագրերը փորձում են ստեղծել ճիշտ բիզնես մթնոլորտ եւ ենթակառուցվածքներ գործարարության խթանման համար: Հիմա Չինաստանը ճանաչում է Հայաստանին եւ նրա պոտենցիալը, հարցն այն է, թե ով է հաջորդը: