Լավագույն մարքետիգը քո արտադրանքի բարձր որակն է. Աշոտ Տոնոյան, Socialobjects ընկերության հիմնադիր-տնօրեն
iTechnology.am-ի ապրիլի թողարկումը նվիրված է բջջային հավելվածների մշակմանը: Ահա թե ինչու մենք ընտրեցինք Socialobjects ընկերությանը, որպեսզի ավելի մանրամասն իմանանք Հայաստանում բջջային հավելվածների մշակման ոլորտի մասին: Ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Տոնոյանը համաձայնեց զրուցել մեզ հետ եւ իր փորձն ու անցած ճանապարհը ներկայացնել մեր ընթերցողներին: