Լավագույն մարքետիգը քո արտադրանքի բարձր որակն է. Աշոտ Տոնոյան, Socialobjects ընկերության հիմնադիր-տնօրեն

iTechnology.am-ի ապրիլի թողարկումը  նվիրված է բջջային հավելվածների մշակմանը: Ահա թե ինչու մենք ընտրեցինք Socialobjects  ընկերությանը, որպեսզի ավելի մանրամասն իմանանք Հայաստանում բջջային հավելվածների մշակման ոլորտի մասին: Ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Տոնոյանը համաձայնեց զրուցել մեզ հետ եւ իր փորձն ու անցած ճանապարհը ներկայացնել մեր ընթերցողներին:

iTechnology.am: Մեզ կպատմե՞ք Ձեր ընկերության պատմությունը: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
Ashot Tonoyan: SocialObjects-ը ծրագրային մշակման ընկերություն է, որը հիմնվել է 2010թ.-ի հոկտեմբերին գերմանական մեկ այլ ընկերության հետ համագործակցության արդյունքում: Վերջինս նույնպես կրում է SocialObjects անունը: Իրականում սրանք անկախ ընկերություններ են, որոնք հանդես են գալիս որպես գործընկերներ ծրագրային մշակման տարբեր շուկաներում, հատկապես վեբ եւ ֆեյսբուք հավելվածների մշակման ոլորտում:
iTechnology.am: Ովքեր են Ձեր թիմի անդամները: Ինչպես գիտենք, Հայաստանի ՏՏ ոլորտում կա մասնագետների պակաս: Ինչպե՞ս եք ներգրավում մասնագետներին Ձեր թիմում:
Ashot Tonoyan: Մեր փորձը ցույց է տվել, որ լավագույն լուծումը սկսնակներին ներգրավելը եւ նրանց վերապատևաստելն է:
Ի շնորհիվ մեր ավագ անձնակազմի` մենք կարողանում ենք մի քանի ամսվա ընթացքում լավ վերապատրաստել սկսնակներին պատասխանատու նախագծերի համար: Բացի այդ, բացի պրոֆեսիոնալիզմից եւ մասնագիտական հմտություններից, կարեւոր են նաեւ թիմային աշխատանքի ընդունակությունները եւ աշխատանքային կուլտուրան:  Ընկերությունն ունի առանձնահատուկ աշխատանքային կուլտուրա, եւ մենք բոլորս այդ մշակույթի մի մասն ենք կազմում:  Միշտ դժվար է առնչվել կարծրատիպերով եւ եսասիրությամնբ լցված մարդկանց հետ, անգամ եթե նրանք փորձառու են:
iTechnology.am: Որո՞նք են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները:
Ashot Tonoyan: Մենք  հիմնականում աշխատում ենք բջջային, ֆեյսբուքի եւ վեբ հավելվածների մշակման ոլորտներում: Քանի որ բջջային սարքավորումները ավելի ու ավելի են տարածվում, բջջային հավելվածների շուկան ընդլայնվում է, եւ այսօր մեր նախագծերի 80%-ը բջջային հավելվածների մշակման պատվերներ են:
iTechnology.am: Քանի որ դուք փորձառու եք բջջային հավելվածների մշակման ոլորտում, ի՞նչ կասեք ոլորտի մասին Հայաստանում: Արդյո՞ք երիտասարդ մասնագետները հետաքրքված են
Ashot Tonoyan: Հայաստանում սմարթֆոնները դեռ այնքան տարածված չեն, ինչպես զարգացած երկրներում, բայց շուկան իրոք աճում է: Բջջային հավելվածների շուկան Հայաստանում դեռ փոքր է, հետեւաբար շատ մեծ հետաքրքրության եւ ուշադրության չի արժանանում ծրագրեր մշակող ընկերությունների համար:
iTechnology.am: Ի՞նչ ռազմավարական քայլեր են Ձեզ օգնում վաճառելու ձեր նախագծերը: Ի՞նչ խորհուրդներ ունեք երիտասարդ մասնագետներին:
Ashot Tonoyan: Լավագույն ռազմավարությունը որակյալ ապրանք արտադրելն է: Առաջին տպավորությունը, որ ստանում է քեզանից պատվիրատուն, քո պորտֆոլիոն է: Մենք չենք մշակել հատուկ ռազմավարություն, պարզապես փորձում ենք արդյունավետ կերպով հաղորդակցվել պատվիրատուների հետ եւ, ընդամենը, ավելի լավ արտադրանք տալ:
iTechnology.am: Ի՞նչ կարող եք ասել բջջային օպերացիոն համակարգերի մասին: Ո՞րն եք նախըտրում որպես ծրագրավորող:
Ashot Tonoyan: Ինձ համար ամենահարմար հարթակը iOS-ն է: Այն օգտագործողին շատ հարմար հարթակ է, եւ դրա հաջողությունը բնավ էլ պատահական չէ: Մենք հնարավորություն ենք ունեցել առնչվել  Windows Phone  հարթակի հետ, եւ կարող եմ ասել, բավական հետաքրքիր էր հավելվածներ ստեղծել այդ հարթակի համար:  Android-ը բաց եւ ազատ հարթակ է առանց սահմանափակումների, սակայ այս ազատությունը գաղտնիության եւ ապահովության առումով խնդիրներ է ստեղծում: Վերջերս էլ շատ տարածված են Android-ում վիրուսները, որոնք ել ստեղծում են նշված ապահովության խնդիրները:
iTechnology.am: Արդյո՞ք կան նախընտրություններ կամ խորհուրդներ , որ կնշեիք` կապված բջջային հավելվածների մշակման հետ: Ի՞նչ կասեք  HTML5 կամ բազմահարթակային մշակման գործիքների մասին:
Ashot Tonoyan: Երբ խոսքը բջջային հավելվածների մշակման մասին է, մենք նախընտրում ենք միայն նեյթիվ լուծումներ: Ոչ մի բազմահարթակային մշակման գործիք չի ապացուցել, որ ավելի արդյունավետ միջոց է: Բազմահարթակային մշակման արդյունքում առաջացած բոլոր թերությունները շտկելու երկար գործընթացից հետո ծրագրավորողը միանշանակ անցնում է միայն նեյթիվ լուծումների:
iTechnology.am: iTechnology.am ստեղծել է առցանց դիմում-խնդրանք: Ինչպես տեղեկացանք, Դուք նույնպես հայերեն ստեղնաշարի հավելվածի հեղինակ եք: Արդյո՞ք ժամանակավոր լուծում էիք գտել: Եւ առհասարակ, ի՞նչ կասեք այս մասին:
 Safari բրաուզերի հատկանիշներով: Հավելվածն ավելի շատ իմ ընկերներն էին օգտագործում, ես այն ստեղծել էի զուտ հետաքրքրությունից ելնելով:
Իհարկե, անհրաժեշտություն եմ համարում ունենալ հայերեն ստեղնաշար: Հույս ունեմ` iOS7-ում կունենանք այդ հնարավորությունը, ես ինքս ստորագրել եմ  iTechnology.am-ի` Apple-ին ուղղված դիմում-խնդրանքը:
iTechnology.am:  Շնորհակալություն, Աշո՛տ, հաճելի զրույցի համար: