Անվճար Հայերեն Ստեղնաշար՝ ի շնորհիվ Վահան Հարությունյանի

 Հարցազրույց Վահան Հարությունյանի`   iPhone-ի եւ iPad-ի համար հայերեն ստեղնաշարի  հեղինակի հետ

iTechnology.am: Նախ եւ առաջ, շնորհակալ ենք ժամանակ եւ ջանքեր տրամադրելու եւ հայերի համար այսքան կարեւոր լուծում գտնելու համար: Պատմե՛ք Ձեր գաղափարի մասին, որտեղի՞ց այն ծնվեց:Արդյո՞ք մեծ պահանջ կար:

IMG_0291 copy

Վահան Հարությունյան: Գաղափարը շատ պատահական կերպով ծնվեց: Ես ընկերոջս հեռախոսում տեսա նման մի հավելված, որն այնքան էլ լավ մշակված չէր եւ անհարմար էր գրելու համար: Դա ինձ միտք տվեց ստեղծել ավելի հարմարավետը: Եթե ես կարող էի անել ավելի լավ, ապա ինչու՞  չանել: Իմ հիմնական նպատակն էր ստեղծել Apple-ի ստանդարտ ստեղնաշարին ինչքան հնարավոր է մոտ տարբերակ:  Իմ Հավելվածը տարբեր է iPhone-ի եւ iPad-ի համար ճիշտ այնպես, ինչպես Apple-ի ստանդարտ ստեղնաշարը:

Այսպիսով մեկ շաբաթում ես հասցրի վերջացնել առաջին տարբերակը: Ես աշխատում էի հավելվածի վրա իմ հանգստի ժամերին եւ աշխատանքից հետո: Իմ ընկերների հավանությանն արժանանալուց հետո ես ավելի համոզված էի, որ հավելվածը հայտնի կդառնա:

iTechnology.am: Ինչպե ՞ ս է այն աշխատում:  

Վահան Հարությունյան:  Ես փորձել եմ անել լավագույնն իմ ուժերի ներածին չափով: Արել եմ օգտագործողի տեսանկյունից եւ հիմա էլ կիրառում եմ այն: Երբ ինչ-որ խնդիր կամ թերություն եմ տեսնում, փորձում եմ ուղղել այն, քանի որ օգտագործողն ամեն մանրուք նկատում է: Այն անվճար է եւ հասանելի Apple App Store-ում: Այն չորս տարբեր  ստեղնաշարային layout-ներ ունի՝ արեւմտյան, արեւելյան, հնչյունային (phonetic) եւ թայփրայթեր (typewriter): Այն մի ամբողջական հավելված է, պետք է միայն բացել ծրագիրը եւ սկսել գրել:

iTechnology.am: Ինչքանո՞վ է այն տարածված: 

Վահան Հարությունյան: Նախքան App Store-ին ավելացնելը ես նպատակ ունեի գրանցել 5000 հազար ներբեռնումներ: Հիմա այն ավելի քան 20,000 ներբեռնումներ են գրանցվել, մի քանի անգամ ավելի շատ, քան ես ակնկալում եմ: Ամեն օր այն ներբեռնում են 150 անգամ: Ներբեռնումների քանակով առաջին տեղը Հայաստանն է, ապա ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ այլն:
iOS Simulator Screen shot Jan 13, 2013 6.57.40 PM

 iTechnology.am: Այն սահմանափակումներ ունի՞:

Վահան Հարությունյան: Ոչ, այն անվճար է բոլորի համար: Այն պարզապես ունի նվիրաբերման մաս: Այն ես արել եմ իմ անձնական հետաքրքրությունից ելնելով: Եւ մինչ այժմ մարդիկ նվիրաբերել են մոտ 45 ԱՄՆ դոլլար: Գիտեք, շատ հաճելի է, երբ մարդիկ հավանում են եւ նույնիսկ գումար են նվիրաբերում:

 iTechnology.am: Ինչու՞ որոշեցիք, որ այն անվճար լինի : Արդյո՞ք չէիք ուզում գումար վաստակել:

Վահան Հարությունյան: Ես ուզում էի, որ այն հասանելի լինի բոլորին: Ես կարծում եմ, բացի որակից, անվճար լինելը նույնպես խթան հանդիսացավ, որ այն այսքան տարածված դառնա:

iTechnology.am: Ինչու՞  ստեղծեցիր այն  iOS-ի համար: Պարզապես անձնական նախընտրությու՞ն էր:

Վահան Հարությունյան: Այո, քանի որ ես նույնպես օգտագործում եմ  Apple-ի արտադրանք: Բացի այդ  iOS-ի համար հավելվածներ ստեղծելու փորձառություն ունեի:  Բացի այդ նկատի եմ ունեցել, որ Apple-ի սարքավորումներում չկա հայերենի ստանդարտ ստեղնաշար:
iOS Simulator Screen shot Jan 13, 2013 7.04.07 PM
ITechnology.am: Դուք տեղյակ եք ՀՀ կրթության եւ գիտության նախարարի` Apple-ի գործադիրի ուղղված նամակ-խնդրանքի մասին եւ iTechnology.am-ի առցանց դիմում-խնդրանքի մասին: Արդյո՞ք կուզենաք  առաջարկել ձեր հավելվածը որպես լուծում է: Ի՞նչ կլինի Ձեր հավելվածի հետ եթե  Apple-ն ավելացնի հայերեն ստեղնաշար:

Վահան Հարությունյան: Ես համոզված եմ, որ   Apple-ը մի օր ավելացնելու է այն: Երեւի դեռ պարզապես չի ավելացրել` ելնելով հայերենի ոչ այնքան շատ տարածված լինելուց` համեմատած այլ լեզուների հետ: Իհարկե մեծ պահանջարկ կա: Այն շատ ավելի արդյունավետ կդարձնի հաղորդակցությունը ամբողջ աշխարհի հայերի շրջանում: Երեւ պարզապես դեռ հայերենի հերթը չի հասել:

Իմ հավելվածի մասին կարող եմ ասել, որ ես իրոք վախ ունեմ, որ ստանդարտ ստեղնաշարի ստեղծվելուն պես այն դուրս կգա օգտագործումից: Բայց ես ծանր չեմ տանում, քանի որ հենց սկզբից ես գիտեի, որ իմ հավելվածը ժամանակավոր լուծում է: Ես նոր հետաքրքիր առանձնահատկություններ կմտածեմ իմ հավելվածի համար, որպեսզի այն անօգուտ չդառնա ստանդարտ ստեղնաշարի ստեղծվելուց հետո:

iTechnology.am: Ô¿Õ½Õ¿Õ¸Ö€Õ¡Õ£Ö€Õ¥ÕžÖ„ Õ­Õ¶Õ¤Ö€Õ¡Õ¶Ö„Õ« Õ¿Õ¡Õ¯:

Վահան Հարությունյան: Իհարկե, չէ որ դրա կարիքը կա:

iTechnology.am: Ինչե՞ս եք կարողանում մարդկանց տեղեկացված դարձնել հավելվածի մասին:

Վահան Հարությունյան: Երբ ես ներկայացարի հավելվածն իմ ընկերներին, նրան խորհուրդ տվեցին գովազդել այն տեղական լրատվական միջոցներով: Բայց ես չուզեցի, քանի որ համոզված էի` մարդիկ այն կգտնեին  App Store-ում եւ կառաջարկեին միմյանց: Ես ընդամենը ֆեյսբուքյան էջ ստեղծեցի: Առաջին մեկ շաբաթում այն առաջինն էր որպես անվճար հավելված հայկական App Store-ում: Այդպես մարդիկ հեշտությամբ գտնում էին այն ամենատարածվածների մեջ:

iTechnology.am: Ի՞նչ եք կարծում Հայաստանում բջջային հավելվածների զարգացման մասին: Արդյո՞ք սա խոստումնալից ոլորտ է:

Վահան Հարությունյան: Այս ոլորտն իրոք խոստումնալից է: Ես շատերին գիտեմ Հայաստանում, ովքեր մասնագիտացել են բջջային հավելվածների զարգացման մեջ: Կա մեծ շուկա, հետեւաբար եւ մասնագետներն էլ ավելի հետաքրքրված են դառնում: Օրինակ, այսօր գրեթե բոլոր լրատվական կայքերն ունեն իրենց բջջային տարբերակը: Այն հարմար է եւ արդյունավետ: Միաժամանակ այս ոլորտում մի շարք բացեր կան որոնք պետք է լրացվեն:

iTechnology.am: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ½Õ¯Õ½Õ¥Õ¶ Õ¡ÕµÕ¤ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ¸Õ¾ Õ°Õ¥Õ¿Õ¡Ö„Ö€Ö„Ö€Õ¾Õ¡Õ® Õ¥Ö€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨ :

Վահան Հարությունյան: Իմ կարծիքով սկսնակը չպետք է շահույթ հետապնդի հենց սկզբից: Մասնագետ մարդը միշտ էլ գումար կվաստակի իր աշխատանքով: Իսկ սկսնակի համար, չեմ կարծում, լավ է սկսելը գումար վաստալելու հզոր մոլուցքով:
Ô¿Õ¡ Õ·Õ¸Ö‚Õ¯Õ¡, Õ¯Õ¡ ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¯, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ¸Ö€ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¨ Õ°Õ¡Õ»Õ¸Õ²Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ°Õ¡Õ½Õ¶Õ«, Õ¥Õ©Õ¥ Õ¡Õ´Õ¥Õ¶ Õ«Õ¶Õ¹ Õ°Õ¡Õ³Õ¸Ö‚ÕµÖ„Õ¸Õ¾ Õ¥Ö‚ Õ¶Õ¾Õ«Ö€Õ¾Õ¡Õ®Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¡Õ¶Õ«:

iTechnology.am: Շնորհակալություն, Վահան, հաճելի զրույցի համար: iTechnolody.am-ը Ձեզ մաղթում է ավելի եւ ավելի շատ նորարարական գաղափարներ: