Հարցազրույց տեխնիկական մարքետինգի ինժիներ Ջեյսոն Պոլ Կազարյանի հետ

Պրն Ջեյսոն Պոլ Կազարյանը, ով տարիների փսրձ ունի համաշխարհային ՏՏ արդյունաբերության մեջ, այցելել էր Հայաստան: Նա վերջերս մի նախագիծ է ավարտել Գյուրիի ՏՏ կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: iTechnology.am-ը զրուցեց պրն Կազարյանի հետ, որպեսզի իր ընթերցողներին ներկայացնի մի մարդու գաղափարներն ու մտքերը, ով հաստատ շատ բան ունի ասելու ՏՏ ոլորտի մասնագետներին եւ երիտասարդ ծրագրավորողներին: Ինչպե՞ս անել արդյունավետ աութսորսինգ պատվեր, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել նախագծի շուրջ տարվող աշխատանքները եւ ինչպե՞ս շահել քո հաճախորդների վստահությունը: Այս եւ այլ հարցերի պատասխաններ եւ խորհուրդներ կարդացե՛ք ներքեւում:

iTechnology.am: Պրն Կազարյան, ՏՏ ոլորտը Հայաստանում ամենարագ աճողներից է եւ աութսորսինգը դրա մեծ մասն է կազմում: Գիտենք, որ Դուք վերջերս ավարտել եք մի նախագիծ Գյուրու ՏՏ կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Կպատմե՞ք նախագծի մասին ավելի մանրամասն:

Ջեյսոն Պոլ Կազարյան. WՄենք մշակում էինք Kickstarter ոճի վեբ կայք, որը հնարավորություն կտա գումարներ ներդնել հայկական տարբեր ծրագրերի կայացման համար: Կայքը հնարավորություն կտա մարդկանց գրանցել իրենց նախագծերը, մյուսներն էլ կկարողանան այցելել, դիտել նախագծերի մասին տեսանյութերը եւ գումարային նվիրատվություններ անել որեւէ նախագծի կայացման համար: Այցելուները կկարողանան տեղադրել տեսանյութերը Ֆեյսբուքում, Թվիթերում  եւ այլ սոցիալական ցանցերում: Եւ այս կայքը հնարավորություն կտա ներդրողներին հետեւել նախագծերի զարգացմանը եւ տեսնել, թե ուր է գնում իրենց գումարը, քանի որ շատ դեպքերում գումարները պարզապես կորչում են եւ ոչ ոք չի տեսնում որեւէ էական առաջընթաց:

iTechnology.am:  iTechnology.am-ի այս համարը նվիրված է աութսորսինգին: Կարո՞ղեք նշել այն կարեւորագույն կետերը, որ նպաստեցին ձեր նախագծի կայացմանը: 

Ջեյսոն Պոլ Կազարյան.  Նախ նախագիծը բաժանված էր տրամաբանական մասերի, որոնք մշակվեցին որպես առանձին հատվածներ: Վեբ կայքի դիզայնը իրականացվել է ամերիկյան մի հրաշալի թիմի կողմից, ովքեր մանրամասն ձեւով ձեւակերպել եւ թղթին էին անցնել յուրաքանչյուր մանրուք: Իսկ կայքի տեխնիկական մասը մշակվեց այստեղ GTech-ի կողմից` հետեւոլով այն դիզայնին, որ ստեղծվել էր ԱՄՆ-ում: Քանի որ դիզայնի եւ տեխնիկական աշխատանքները տարանջատվել էին աութսորսինգը շատ հաջող ընթացավ:

iTechnology.am: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց եւ ընկերություններին, որ ցանկություն ունեն աութսորս նախագծեր ուղարկել Հայաստան:

Ջեյսոն Պոլ Կազարյան. Առաջինը պիտի նայես քո առաջադրանքներին եւ համապատասխանաբար ժամկետներին, իմանաս որոնք են երկարաժամկետ առաջադրանքները եւ որոնք կարճաժամկետ:  Այն առաջադրանքները, որոնք ենթադրում են հաճախորդի հետ ուղիղ եւ ինտենսիվ հաղորդակցություն, պետք է մնան նախագծի հիմնական երկրում: Երկարաժամկետ առաջադրանքները , որոնք ճկուն վերջնաժամկետներ ունեն, լավ թեկնածուներ են աութսորսինգի համար: Պետք է հիշել, որ որոշ առաջադրանքներ պահանջում են անկախություն: Օրինակ ինժիներական առաջադրանքներում ունենք երկու փուլ` մշակման եւ փորձարկման: Եւ շատ ավելի լավ կլինի, եթե այս երկու փուլերը հստակորեն առանձնացվեն, եթե նույնիսկ մեկ ընկերության կողմից են իրականացվելու:  Եթե առաջադրանքները բաժանման ենթակա են, ապա աութսորսինգի  լավ տարբերակներ են:

Երկրորդը, թիմերի միջեւ հաղորդակցությունը պետք է պարզ եւ հստակ դարձնել: Օրինակ, մենք գեռախոսային զրույցներ ենք ունենում շաբաթը երկու անգամ եւ ամեն շաբաթ աշպատաքնի կարճ նկարագրով ենք հանդես գալիս: Եթե հաղորդակցությունը ճիշտ չի իրականացվում, եւ թիմը չգիտի, թե իրենից ինչ են պահանջում, ապա նախագիծը հաջողություն չի ունենա: Հաղորդակցության խնդիրը պետք է քննարկվի եւ սահմանվի նախքան աշխատանքները սկսելը:

Երրորդը, աշխատանքը, որ կատարվել է մի թիմի կողմից, պետք է մանրամասն գրանցվի եւ ներկայացվի մյուսին բոլոր մանրամասներով եւ կետերով որքան հնարավոր է ճշգրիտ բացատրությամբ:

iTechnology.am: Նախագծի մենեջմենքը նույնիսկ մայրենի լեզվով կարող է դժվարություններ առաջացնել: Ինչպե՞ս կարող են ընկերությունները բարելավել իրենց շփման եւ նախագծի մենեմենթի հմտությունները:

Ջեյսոն Պոլ Կազարյան. Առաջինը այն թիմը, որն անում է աութսորս արված մասը, պետք է նույն վերաբերմունքին արժանանա, ինչ նախագծի հիմնական երկրի թիմը: Նախագծի ղեկավարը ոչ մի տարբերություն չպիտի տեսնի տեղի թիմի եւ աութսորս արված մասի վրա աշխատող թիմի միջեւ: Քանի որ իրոք դժվար է աշխատել մի մարդու հետ, ով հազարավոր կիլոմետրեր հեռու է եւ հաղորդակցվում է քեզ հետ  միայն էլ. նամակներով:
Երկրորդ պետք է հետեւել կատարվող աշխատանքներին եւ պահել հաճախակի հաղորդակցությունը թիմերի միջեւ:
Ինչ վերաբերում է հայկական թիմերին, ապա ես ականատես եղա շատ ավելի լավ հաղորդակցության, քան ակնկալում էի: Հայկական թիմերը տիրապետում են անգլերենին եւ շատ ասիական երկրների աութսորսինգ անող թիմերից առաջ են այդ հմտություններով:

iTechnology.am: Որոշ գործիքներ կամ հավելվածներ կառաջարկե՞ք, որոնք կօգնեն աշխատանքի կազմակերպման գործընթացում:

Jason Paul Kazarian: Ես կարծում եմ, որ նախագծի ղեկավարների պիտի օգտվեն Microsoft Project-ից կամ այլ անվճար գործիքներից աշխատանքը նախագծելու եւ հիմնական կետերը քարտեզագրելու համար: Պետք է բաժանեն նախագիծը առաջադրանքների եւ ռեսուրսները ճիշտ օգտագործեն` փորձելով ավարտել վերջնաժամկետներին համապատասխան:

iTechnology.am: Եթե տեխնիկական մասը մի կողմ թողնենք, ապա ի՞նչ խորհուրդներ կտաք հայկական ընկերություններին մարքետինգի, բրենդի մշակման եւ զարգացման հարցերի վերաբերյալ:

Ջեյսոն Պոլ Կազարյան. I Ես ուրախ եմ, որ կարող եմ նշել, որ հայկական ընկերությունները գրանցում են զգալի առաջընթաց մարքետինգի եւ հաճախորդների հետ հաղորդակցության ոլորտներում: Բայց այնուամենայնիվ եմնք չունենք տեղական շուկա: Մենք տեխնոլոգիաների սպառողներ չենք: Հայաստանը մեծ հնարավորություն ունի տարածաշրջանում առաջատարի դիրքեր զբաղեցնելու համար: Մենք ունենք սփյուռքի կապերը, որոնք նույնպես շատ կարեւոր են այս գործընթացում: Պետք է օգտվել այս հնարավորությունից եւ համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ ավելի շատ առաջարկներ Հայաստան բերելու համար:

iTechnology.am: Նկատի ունենալով Ձեր բազում տարիների փորձը, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին: Արդյո՞ք պետք է կենտրոնանալ աութսորսինգի վրա, թե ստեղծել սեփական արտադրանքը: 

Ջեյսոն Պոլ Կազարյան. Եթե հայկական ընկերությունը որեւէ հնարավորություն ունի արտասահմանյան շուկա մտնելու իր արտադրանքով, ապա այո՛, անշուշտ պիտի անի, քանի որ մենք չունենք տեղական շուկա: Եւ թերեւս լավագույն խորհուրդը կլինի, որ հայկական ընկերությունները լուրջ վերաբերվեն նախագծերին եւ աշպատանքը պատշաճ կերպով կատարեն: Ինչպես ասում ենք հայերենով, ասենք ավելի քիչ, անենք ավելի շատ:

iTechnology.am: Շնորհակալություն, պրն Կազարյան, Ձեր ժամանակի եւ հետաքրքիր զրույցի համար: