• Home
  • /2013-Աութսորսինգ
  • /Մտածողության ճգնաժամ! Ստեղծե՛ք եւ վաճառե՛ք ձեր արտադրանքը կամ կգնաք դեպի կործանման. Գեւորգ Սարգսյան, Plexonic ընկերության հիմնադիր-տնօրեն

Մտածողության ճգնաժամ! Ստեղծե՛ք եւ վաճառե՛ք ձեր արտադրանքը կամ կգնաք դեպի կործանման. Գեւորգ Սարգսյան, Plexonic ընկերության հիմնադիր-տնօրեն

iTechnology.am-ի մայիսի թողարկումը նվիրված է աութսորսինգին: Նախ, ի՞նչ է աութսորսինգը: Աութսորսինգը պայմանագրով աշխատանքի որոշակի մասի փոխանցումն է մեկ այլ երրորդ կողմի: Հայտնի է, որ շատ զարգացած երկրներ Հայաստան աութսորս են անում տարբեր տեսակի առաջարկներ: Շատ հայկական ՏՏ ընկերություններ ներգրավված են աութսորսինգի մեջ, եւ սա այն ճանապարհն է, որով գումար են վաստակում հայկական ընկերությունների մեծ մասը:
iTechnology.am-ն այստեղ է ձեզ ներկայացնելու աութսորսինգի մասին տարատեսակ կարծիքներ եւ տեսակետներ: Մենք զրուցել ենք  Plexonic ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Գեւորգ Սարգսյանի հետ: Ահա հարցազրույցը նրա գաղափարներով, առաջարկներով եւ հայկական ՏՏ ընկերությունների համար խորհուրդներով: Վայելե՛ք:

iTechnology.am: Պրն Սարգսյան, արդյո՞ք կարծում եք, որ աութսորսինգը բիզնեսի լավագույն տարբերակն է հայկական ՏՏ ընկերությունների համար:

Գեւորգ Սարգսյան. Բնավ ո՛չ: Աութսորս անողի տեսանկյունից աութսորսինգը ենթադրում է էժան աշխատուժ, հետեւաբար ես բացասաբար եմ վերաբերվում այս գաղափարին: Իմ կարծիքով այն լուրջ սպառնալիք է Հայաստանի ՏՏ արդյունաբերության զարգացման համար:

iTechnology.am: Կարո՞ղ ես նշել, թե հատկապես որտե՞ղ եք տեսնում իրական վտանգը:

Գեւորգ Սարգսյան. Աութսորսինգը կարող է ճգնաժամից դուրս գալու լավ լուծում լինել: Այն կարող է դրական ազդեցություն ունենալ ռեսուրսներ կուտակելու գործընթացի վրա: Բայց սա միայն այն դեպքում, երբ այդ ռեսուրսներն օգտագործվում են ընկերություններ ստեղծելու համար, որոնք հետագայում ստեղծելու եւ վաճառելու են իրենց սեփական արտադրանքը համաշխարհային շուկայում:

Երբ ՏՏ ոլորտը նոր էր զարգանում Հայաստանում աութսորսինգը միակ եւ լավագույն լուծումն էր մեզ համար: Սակայն այսքան տարի հետո այն չի կարող լինել առաջխաղացման լավագույն տարբերակը: Աութսորսինգով դու արժեք եւ ենթակառուցվածք ես ստեղծում երրորդ կողմի համար քո եւ քո երկրի արժեհամակարգը բարելավելու փոխարեն: Հայաստանում աութսորսինգն ընդունված է որպես բիզնեսի զարգացման համար ճշմարիտ եւ խելացի ուղի, բայց ինչքա՞ն դու կարող ես զարգանալ` այդ ուղով առաջնորդվելով:

Մենք ունենք հարյուրավոր ընկերություններ, որ փորձեցին այդ ճանապարհը եւ նրանցից ոչ մեկը գլոբալ մակարդակով նույնիսկ չնչին հաջողության չհասավ: Մենք ավելի ամբիցիոզ ընկերությունների  եւ թիմերի կարիք ունենք, որ կմշակեն եւ շուկա կհանեն իրենց սեփական արտադրանքը:

iTechnology.am: Եկե՛ք չխոսենք ամբողջ երկրի մասին, այլ վերցնենք, օրինակ, սկսնակներին: Արդյո՞ք կարծում եք, որ աութսորսինգը լավ ճանապարհ է սթարթափերի եւ սկսնակ ծրագրավորողների համար:

Գեւորգ Սարգսյան. Բոլորը գիտեն, որ  որպես ֆրիլանսերներ աշխատող սկսնակ ծրագրավորողների համար աութսորս արված նախագծերը ամենաշահութաբեր տարբերակն են: Բայց որպես ֆրիլանսեր նրանք չեն աշխատում մեծ թիմերով կամ ընկերությունների հետ եւ շատ կարեւոր հմտությունների ու փորձառության պակաս ունեն: Հայտնի է, որ Հայաստանում ցանկացած ծրագրավորող կարող է աշխատանք գտնել. սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Դրա համար էլ ես խորհուրդ կտամ ֆրիլանսերներին մտածել այդ մասին, փնտրել եւ գտնել թիմեր, որոնց հետ կարելի է աշխատել եւ աճել: 

Սթարթափների համար էլ վատ գաղափար չէ աութսորսինգով սկսելը: Բայց հիմնադիրները պիտի խելացի եւ զգույշ լինեն այն բոլոր վտանգներից եւ ծուղակներից, որ աութսորսինգը կարող է բերել: Օրինակ, Հայաստանում շատ ծրագրային մշակման ընկերություններ չունեն կոնկրետ կենտրոնացում կոնկրետ շուկայի վրա:

Նրանք վերցնում են գրեթե ցանկացած նախագիծ, որից կարելի է շահ ունենալ: Այսպիսով իրենց փորձառությունը եւ մասնագիտացվածությունը լայն է եւ միջակ մակարդակի: Պարզ ասած` իրենք իրենց դիտում են որպես ուղղակի վարձելու ենթակա աշխատուժ: Եւ սա մի ահավոր գաղափար է, մանավանդ երբ դու մտածում ես հաջողակ ընկերություն հիմնելու մասին: Իմ խորհուրդն է հստակ սահմանել քո ընկերության նպատակը, կամ գոնե հիմնական ուղղվածությունը:

Որոշ թիմեր պիտի սովորեն <<ո՞չ>> ասել որոշ նախագծերի: Հնարավոր է լինեն կարճաժամկետ, բայց շատ շահութաբեր առաջարկներ, սակայն դա կարող է թիմի ուշադրությունը շեղել հիմնական նպատակներից: Այստեղ պետք է օգտագործել <<նիշ>> տերմինը: Գոնե աութսորսինգ գործընկեր կամ նախագիծ փնտրելիս փորձի՛ր գտնել մեկը, որ կլինի քո ուղղվածության շրջանակներում: Պահի՛ր կենտրոնացումը:

iTechnology.am: Շատ ծրագրավորողներ նշում են, որ չունեն մարքետինգի, բրենդի մշակման եւ ձեռնարկատիրական հմտություններ: Եւ նրանք կարծում են, որ հենց աութսորսինգով կարող են ձեռք բերել այդ հնարավորությունները եւ մտնել շուկա: Ի՞նչ կասեք այս մասին:

Գեւորգ Սարգսյան. Իմ կարծիքով Հայաստանում աուսթսորսինգ ընտրելու միակ պատճառը ֆինանսական միջոցների պակասն է: Արտասահմանյան շուկաներում վենչուրային կապիտալի եւ ներդրողների ինստիտուտները զարգանում են եւ հիմնված են երկար ժամկետների համար: Հայաստանում այս ինստիտուտները բացակա են մի քանի հասկանալի եւ պարզ պատճառների առկայությամբ: Կառավարության կողմից էլ զրոյական աջակցություն է ցուցաբերվում:

Եթե սթարթափների հիմնադիրները հույս ունեն ձեռք բերել ձեռնարկատիրական, մարքետինգի եւ այլ հմտություններ աութսորս արված նախագծերի շնորհիվ, ապա ես վատ նորություն ունեմ նրանց համար: Այն ընկերությունները, որ աութսորս են անում նախագծեր դեպի ձեր ընկերություն, երբեք ձեզ հետ չեն կիսելու իրենց բիզնես մոդելի գաղնիքները, խորհուրդները եւ մանրամասները: Նրանք տեսնում են այն ռիսկը, որ դուք կարող եք իրենց մրցակիցը դառնալ` ձեռք բերելով բիզնես տեղեկատվություն, եւ կփորձեն թույլ տալ ձեզ կատարել միայն մինիմում մեխանիկական կոդավորում, որը իրոք հնարավոր է: Եւ դա իրենց իրավունքն է ռիսկի չգնալու: Եթե դու լինես նրանց փոխարեն եւ աութսորս անես նախագիծը մի փոքր թիմի, ապա դու նույնպես այդպես կվարվես:  Այսպիսով, ես կասկածում եմ, որ  նման հարաբերությունների մեջ մտնելը կօգնի զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները: Այդ ընկերությունները հստակ գիտեն, որ Հայաստանից այդ երիտասարդ մասնագետները մի օր նույն շուկան են մտնելու, ինչ իրենք են, դրա համար էլ ցանկացած ձեւով կփորձեն դա կանխել: 

iTechnology.am: Մեր առաջին թողարկման մեջ մենք հոդված ունեինք այն մասին, թե ինչպես կարող են համագործակցել Հայաստանը եւ Էստոնիան ՏՏ ոլորտում: Արդյո՞ք կարծում եք, որ Հայաստանին պետք է մեկ այլ <<սկայպ>> տեխնոլոգիական կենտրոն դառնալու համար:

Գեւորգ Սարգսյան.  Սկայպի հաջողությունը Էստոնիայի նման երկրի համար իրոք խոշոր առաջընթաց էր: Բայց ես չեմ կարծում, որ այն պարտադիր նախապայման է տեխնոլոգիական զարգացած երկիր դառնալու համար: Մենք չունենք նույնիսկ փոքր հաջողության պատմությունները, այնպես որ անիմաստ է նստել եւ երազել սկայպի մասին:

Եկե՛ք վերցնենք Իսրայելի օրինակը: Հայաստանի համար հրաշալի կլիներ հասնել Իսրայելի սթարթափ էկոհամակարգի գոնե 5%-ին: Իսրայելի վենչուրային կապիտալն ավելի խոշոր է, քան ամբողջ Եվրոպայի վենչուրային կապիտալը: Ես կարծում եմ, որ մենք շատ ընդհանրություններ ունենք Իսրայելի հետ, այդ թվում եւ աշխարհաքաղաքական դիրքը:
Եթե մենք վերցնենք Ուկրաինայի եւ Բելառուսի օրինակները որպես նախկին սովետական պետություններ, ապա կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ ընկերություններ կան, որ նույնպես աութսորս են անում: Սակայն նրանք ունեն սեփական արտադրանք ստեղծող մի շարք ընկերություններ, որ առաջանում են աութսորս անողների հիմքերի վրա: Բացի այդ հարյուրավոր հաջողակ սթարթափներ էլ կարելի է թվել:

Դրանք սկայպի մեծության հսկաներ չեն, սակայն հաջողակ ընկերություններ են համարվում իրենց տնտեսությունների մեջ:

Մենք պիտի փոխենք մեր հիմնական փիլիսոփայությունը եւ մեր աջակցությունը բերենք ՀՀ ՏՏ ոլորտին սեփական արտադրանք ստեղծելու եւ սթարթափների էկոհամակարգ ձեւավորելու գործում:

iTechnology.am: Այսինքն ո՞րն է լուծումը: Ասել <<ո՛չ>> աութսորսինգին եւ զարգացնեկ սեփական արտադրանքը եւ սթարթափները:

Գեւորգ Սարգսյան. Ո՛չ, ես իհարկե գիտակցում եմ, որ շատ հայկական ընկերությունների համար աութսորսինգը գումար վաստակելու միակ ճանապարհն է: Ես խորհուրդ կտամ միայն հստակ գիտակցել, որ աութսորսինգն ինքն իրենով քեզ ոչ մի տեղ չի հասցնելու: Ո՛չ ասեք այն առաջարկներին, որոնք ոչ մի օգուտ չեն բերի ձեր ընկերության արտադրանքին ձեր նիշ շուկային համապատասխան: Զգույք եղե՛ք աութսորսինգ գործընկերներ ընտրելիս, ընտրե՛ք նրանց, ովքեր կիսում են ձեզ հետ իրենց փորձառությունը եւ աշխատանքային հմտությունները հանուն ձեր սեփական ընկերության զարգացման: Ո՛չ ասեք այն գործընկերներին, ովքեր ձեզ պարզապես էժան աշխատուժ են տեսնում:

iTechnology.am: Ձեր փորձը նկատի ունենալով` կարող եք որոշ խորհուրդներ տալ մարքետինգ ռազմավարության եւ վաճառքի հմտությունների վերաբերյալ:

Գեւորգ Սարգսյան. Մենք ապրում ենք այն բացառիկ ժամանակաշրջանում, որտեղ ՏՏ սթարթափների համար շուկան բացարձակ բաց է: Սոֆթի շուկան բաց է բոլոր նրանց համար, ովքեր արտադրանք են մշակում: Այսպիսի դարաշրջանում ապրելը մեծ առավելություն է ձեռնարկատերերի եւ գործարարների համար:  Միեւնույն ժամանակ մեկ ընդհանուր խորհուրդ չեմ կարող տալ, քանի որ յուրաքանչյուր ոլորտ սպեցիֆիկ է եւ առանձնահատուկ:

iTechnology.am: Արդյո՞ք հայկական ՏՏ համայնքը միասնական է:

Գեւորգ Սարգսյան. Ո՛չ, գաղտնիք չէ, որ հայկական ՏՏ ընկերությունները լավագույն ձեւով չեն համագործակցում արդյունավետ բիզնես ցանց ստեղծելու համար: Մենք միանշանակ ուժեղ համայնք չենք: Պատճառներից մեկը այն պարզ գաղափարն է, որ մենք միմյանց համարում ենք մրցակիցներ: Սա զարմանալի չէ մի իրականության մեջ, որտեղ յուրաքանչյուրը փորձում է ավելի լավ աութսորս առաջարկ ստանալ արտասահմանից: Բայց եթե մենք ավելի ամբիցիոզ լինենք եւ մտածենք համաշխարհային շուկայում մրցունակ լիենլու մասին, մենք կարող ենք համագործակցել եւ դառնալ ավելի ամուր, աջակցող համայնք` միմյանց օգնելով ավելի հաջողակ լիենլ համաշխարհային շուկայում:

iTechnology.am: Կարո՞ղ եք ՏՏ ոլորտի մի ուղղություն նշել, որ լավագույնն եք համարում Հայաստանի համար:

Գեւորգ Սարգսյան.  Ներկայումս ինժեներական ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած են չիպերի դիզայնի, EDA-ի եւ այլ հարակից ճյուղերում: Սրանք շատ պահպանողական տնտեսություններ են:
Ես կարծում եմ, որ հիմա այլ ընկերությունների ժամանակն է եկել: Ինժեներների համար անհնար կլինի որեւէ սթարթափ գտնել օրինակ  EDA դաշտում: Սակայն նույնը շատ հնարավոր է բջջային հավելվածների, ծառայությունների, բիզնես լուծումների եւ ամպի հիմքով լուծումների ոլորտում: Այսպիսով նշված ոլորտներում շատ բան կարելի է անել եւ զարգացնել: Ես տեսնում եմ Հայաստանի ապագան սթարթափ էկոհամակարգ ստեղծելու եւ դրանց կոնկրետ շուկաների մեջ մասնագիտացնելու գործընթացում:

iTechnology.am: Ի՞նչ կասեք ձեր ընկերության մասին: Plexonic-ը զբաղվում է աութսորսինգով: 

Գեւորգ Սարգսյան.  Երբ ընկերությունը նոր էինք հիմնադրել, եկամուտի հիմնական աղբյուրը աութսորսինգն էր: Եւ իհարկե, մենք ունեցել ենք բոլոր այն խնդիրները, որոնք ես նշեցի աութսորսինգի հետ կապված: Կենտրոնանալով ժամանցային խաղերի շուկայի վրա, մեզ որոշ ժամանակ անց հաջողվեց հաստատել մեր կայուն դիրքերը ոլորտում: Եւ հիմա մենք աշխատում ենք գործընկերների հետ գործարքներով, որոնք աութսորսինգ չեն: Մենք աշխատում ենք մի քանի սպեցիֆիկ ընկերությունների հետ եւ ստեղծում ենք մեր պորտֆոլիոն խաղերի շուկայում:

iTechnology.am: Գեւորգ, շնորհակալություն ոչ ստանդարտ մտածողության եւ ձեր գաղափարները մեր ընթերցողների հետ կիսելու համար: 

 

This post is also available in: անգլերեն